Հարգելի այցելուներ,

Մեր կայքի վերափոխման և արդիականացման հետ կապված՝ կազմակերպությունների վերաբերյալ ներկայացված տվյալները կարող են ժամանակավորապես պարունակել անճշտություններ կամ հնացած տեղեկություններ:

Մենք ակտիվորեն աշխատում ենք դրանց թարմացման ուղղությամբ և մոտ ապագայում բոլոր թերությունները կվերացվեն։

Շնորհակալություն ձեր ըմբռնման համար:

Հրատապ լուրեր
arm-businnes

Հայաստանի գործարար էջեր

Գտեք բազմաթիվ հայրենական կազմակերպություններ գործունեության տարբեր ոլորտներում

Գրանցում
spyurq-businnes

Սփյուռքի գործարար էջեր

Գտեք արտերկրի մեր հայրենակիցների բազմաթիվ կազմակերպություններ գործունեության տարբեր ոլորտներում

Գրանցում
arm-media

Հայկական ԶԼՄ-ներ

Գտեք բազմաթիվ տեղական և արտասահմանյան հայկական լրատվամիջոցներ

Գրանցում
Ողջունում ենք ՀԱՅԱԴԱՐԱՆ Համահայկական Տեղեկատվական Համակարգի պաշտոնական կայքի բոլոր այցելուներին

Հարգելի այցելու, հուսով ենք կայքի էջերում Դուք կգտնեք Ձեզ հետաքրքրող և հուզող բազմաթիվ նյութեր, որոնք յուրաքանչյուրիդ մոտ կստեղծեն ու կձևավորեն կարծիքներ, որոնց շուրջ էլ երևան կգան նոր առաջարկություններ, նորարարական գաղափարներ, ողջախոհ քննարկումներ:

ՀԱՅԱԴԱՐԱՆ Համահայկական Տեղեկատվական Համակարգի գերնպատակն է ստեղծել Համահայկական ՄԻԱՍՆԱԿԱՆ Տեղեկատվական Դաշտ, որի աշխարհագրությունը սահմաններ չի ճանաչում և, որը միտված է մեկտեղելու և ըստ արժանվույն միավորելու համայնքային, կրոնական, հասարակական և գործարար բոլոր կառույցները, ինչպես նաև հնարավորինս ամբողջական տեղեկատվություն տարածել Հայաստանի, Սփյուռքի և նրանցում առկա հայկական կառույցների գործունեության մասին:

Իր մեջ ներառելով ընդարձակ տեղեկատվություն` ՀԱՅԱԴԱՐԱՆ Համահայկական Տեղեկատվական Համակարգը լայն հնարավորություններ է ընձեռում գրեթե բոլոր գործարարների համար, ովքեր առանց ավելորդ ժամանակ վատնելու, արագ ու արդյունավետ ձևով կարող են գտնել ու կապ հաստատել աշխարհի ցանկացած կետում գտնվող գործարարների հետ, առանց երրորդ կողմի մասնակցության, կողմնորոշվել ու վճռել իրենց հետագա անելիքները, դրանով ևս նպաստելով գործարար կապերի հաստատմանն ու խորացմանը, նոր ներդրողների ներգրավմանը, հայկական արտադրատեսակների ծավալների ու սպառման շրջանակների մեծացմանը, առևտրային նոր շուկաների ընդգրկմանը:

ՀԱՅԱԴԱՐԱՆ Համահայկական Տեղեկատվական Համակարգն ամփոփում է գործարար շրջանակներին վերաբերող անհրաժեշտ ու արժեքավոր տեղեկություններ, որոնց շնորհիվ աշխարհի տարբեր անկյուններում ապրող յուրաքանչյուր հայ (ինչպես նաև օտարերկրացի) անհրաժեշտ տեղեկություն կարող է ստանալ ոչ միայն հայաստանաբնակ գործարարների, արդյունաբերողների, ձեռնարկատերերի, այլ նաև սփյուռքահայ գործարարների մասին:

Հայտնում ենք մեր խորին երախտագիտությունը հայրենի եզերքից հեռու բնակվող յուրաքանչյուր հայորդու` ազգապահպան գործունեության համար: Հավատացած ենք, որ Պատվավոր տեղ զբաղեցնելով ՀԱՅԱԴԱՐԱՆ Համահայկական Տեղեկատվական Համակարգում` Ձեր մասին իրազեկ կլինեն Հայոց Աշխարհում, ինչն էլ սկիզբն է նոր համագործակցությունների, հեռանկարային գործարար կապերի ստեղծման և ամրապնդման, գրավականն է հետագա համընդհանուր առաջընթացի` ի նպաստ մեր Ազգի Միասնականության և Հայրենիքի Հզորացման:

Երջանիկ է այն հասարակությունը, որն առաջնորդվում է "ՀԱՅՐԵՆԻՔՆ Է ՏՈՒՆՍ, ԱԶԳԸ` ԸՆՏԱՆԻՔՍ" կարգախոսով: Սա Ազգի գաղափարական առանցքի հիմնական դրույթներից է, որն օգնում է համախմբվել ու առաջ շարժվել ի հեճուկս բազում խոչընդոտների: Չսահմանափակենք ինքներս մեզ, յուրաքանչյուրս քանդենք մեզ իրարից անջատող անհատական պատերն ու ստեղծենք անսահման սիրո, խաղաղության և ներդաշնակության համընդհանուր, ազգային և ՆՈ'Ր ՈՐԱԿԻ ՀԶՈՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ...

ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐԵՐ