"ԶԵՅԹՈՒՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ" ՀՈԱԿ  

Հիմնադրման տարեթիվը` - 1950 Դիտումներ - 131 Նորացված է - 01.07.2023

Ղեկավար
ՆԱԻՐԱ ԵԼԻՆՅԱՆ  ՏՆՕՐԵՆ
Հասցե
ՀԱՅԱՍՏԱՆ,
ԵՐԵՎԱՆ, ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ,
ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹԻ փողոց 21
Հեռախոս
(+374 11) 992026
 
(+374 11) 992025
 
Վեբ Էջ
www
Էլ. փոստ
zeytun.mshakutayinkentron@yahoo.com
 
zmk2007@rambler.ru
 
Աշխատանքային օրեր և ժամեր
Երկուշաբթի 09:00 - 18:00
Երեքշաբթի 09:00 - 18:00
Չորեքշաբթի 09:00 - 18:00
Հինգշաբթի 09:00 - 18:00
Ուրբաթ 09:00 - 18:00
Սոցիալական ցանցեր և Բլոգներ
Գործունեության ոլորտ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ
  • Առաջարկներ
    ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

    Համակարգչային դասընթացներ
    Օտար լեզվի դասընթացներ
    Խոհարարական դասընթացներ
    Կար ու ձևի, շուղագործական, ուլունքագործական դասընթացներ
    Սեմինարների համար դահլիճի տրամադրում
    Լրացուցիչ տեղեկատվություն

    "ԶԵՅԹՈՒՆ" ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԸ համայնքային ոչ առևտրային կազմակերպություն է: Մեզ մոտ գործում են կար ու ձևի, ուլունքագործության, շյուղագործության, անգլերենի ուսուցման, համակարգչային և խոհարարական խմբակներ:

     

    "Զեյթուն" մշակութային կենտրոնը կազմակերպում է ցուցահանդեսներ, ինչպես նաև վարձակալությամբ տրամադրում է 25 անձի համար նախատեսված սեմինարների և հանդիպումների դահլիճ:

     

    1950 թվականին Երևանի քաղխորհրդի գործկոմի նիստի որոշմամբ Նոր Զեյթուն թաղամասում կառուցվեց ակումբ - գրադարան, որն այդ տարիներին միակն էր թաղամասում: Հետագայում շենքում գործում էր նաև "Հաղթանակ" կինոթատրոնը:

     

    1984 թվականին ակումբը վերանվանվեց` Երևանի քաղսովետի թիվ 2 կուլտուրայի տուն: Այդ տարիներին ակումբը վերանորոգվել է վերջին անգամ:

     

    Անկախությունից հետո տարիներ շարունակ Երևանի թիվ 2 կուլտուրայի տունը` հետագայում անվանափոխված "ԶԵՅԹՈՒՆ" մշակութային կենտրոնը, համարյա չէր գործում: Ծանր տարիներն իրենց վնասակար հետքը թողեցին ինչպես խմբակների գործունեության, այնպես էլ գեղեցիկ շինության արտաքինի վրա:

     

    2007թ., մասնակի վերանորոգումից հետո կենտրոնը սկսեց գործել և իրականացնել սոցիալ-կրթական ծրագրեր:


    "Զեյթուն" մշակութային կենտրոնում վետերանների համար գործում է ժողգործիքների անսամբլը, սոցիալ-հոգեբանական խորհրդատվություն իրականացնող "Արմավիր" ՀԿ-ն:

     

    Կենտրոնը համագործակցում է մի շարք հայաստանյան և միջազգային կազմակերպությունների հետ:


    Մենք ձգտում ենք լինել մրցունակ, ազգաբնակչությանը պիտանի և ժամանակակից հիմնարկ:

     

     

    Մեր կարգախոսն է` "Վերածնունդ, առաջընթաց, զարգացում":