"ԶԱՐԹՈՆՔ-89" ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԿ  

Հիմնադրման տարեթիվը` - 1989 Դիտումներ - 93 Նորացված է - 01.04.2023

Ղեկավար
ՍԻԼՎԱ ԻՇԽԱՆԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ  ՆԱԽԱԳԱՀ
Հասցե
ՀԱՅԱՍՏԱՆ,
ԵՐԵՎԱՆ, ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ,
ՍԵԲԱՍՏԻԱՅԻ փողոց 104
Հեռախոս
(+374 10) 773128
 
(+374 91) 488950
 
(+374 98) 488950
 
Ֆաքս
(+374 10) 773128
 
Աշխատանքային օրեր և ժամեր
Երկուշաբթի 10:00 - 17:00
Երեքշաբթի 10:00 - 17:00
Չորեքշաբթի 10:00 - 17:00
Հինգշաբթի 10:00 - 17:00
Ուրբաթ 10:00 - 17:00
Էլ. փոստ
vigenmkrtchyan@zartonk-89.org
 
zartonk-89@netsys.am
 
Վեբ Կայք
www
Վեբ Էջ
www
Սոցիալական ցանցեր և Բլոգներ
Գործունեության ոլորտ
  • ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏ
  • ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Առաջարկներ
    ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

    Ծնողազուրկ երեխաների կրթության և առողջության աջակցություն
    Երեխաների իրավունքների պաշտպանություն
    Երեխաների նկատմամբ բռնությունների կանխարգելում և բնապահպանության, առողջ ապրելակերպի, առաջին օգնության ուսուցում
    Համայնքների զարգացում
    Լրացուցիչ տեղեկատվություն

    "ԶԱՐԹՈՆՔ - 89"-ը ոչ կառավարական կազմակերպություն է և գործում է ՀՀ-ի տարածքում 1989 թվականից և 1995 թվականից Արդարադատության նախարարությունում գրանցված է որպես ոչ կառավարական կազմակերպություն:

    Ղարաբաղյան պատերազմից հետո և 1988 թվականի երկրաշարժից հետո, երբ Հայաստանի հյուսիսային մասը ավիրվեց, մոտ 2400 երեխա ծնողազուրկ մնաց և կազմակերպությունը սկսեց աջակցել այդ երեխաներին` լուծելով բոլոր խնդիրները:

    1989 թվականից ի վեր "Զարթոնք-89"-ը ակտիվորեն աջակցում է Հայաստանի քաղաքների և շրջանների կարիքավոր շերտերի երեխաներին և դեռահասներին առողջության, կրթության, շրջակա միջավայրի և սոցիալական հարցերի հետ կապված խնդիրներում:

    Մեր գործընկերների և տեղական կամավորների ակտիվ աջակցությունը և ստեղծարարությունը հնարավորություն տվեց ընդլայնել կազմակերպության գործունեությունը Հայաստանի նաև այլ շրջաններում. նշենք միայն, որ ամբողջ երկրում կան մեր ՈԿԿ-ի մասնաճյուղերը:

    Մեր առաքելությունն է բարելավել Հայաստանի ծնողազուրկ և կարիքավոր երեխաների և երիտասարդների կենսակերպը և պաշտպանել նրանց իրավունքները: Մեր առաքելությունն իրականացնելու նպատակով մենք իրականացնու ենք զանազան կրթական, սոցիալական և առողջապահական ծրագրեր,որոնք ուղղված են երեխաների և դեռահասների մտավոր, ֆիզիկական և հասարակական զարգացմանը և ինքնագնահատանքի բարձրացմանը:Բացի այդ մենք իրագործել ենք զարգացման մի քանի ծրագրեր, որոնք արդյունավետ են նույնիսկ ամբողջական համայնքների համար:

    Մեր նախագծի գործունությունը ներառում է ամառային արշավներ, ծնողազուրկ և կարիքավոր երեխաների և դեռահասների համար հիմնական կրթական ծրագրեր ինչպես նաև հիգիենայի և երեխաների իրավունքների կրթություն` նախատեսված տարրական դպրոցի աշակերտների համար և առաջին բուժօգնության պատրաստում` գյուղերի բնակիչների համար:


    Մեր նպատակն է.

    • Բարելավել ծնողազուրկ և կարիքավոր երեխաների և դեռահասների առողջությունը,կրթությունը և սոցիալական միջավայրը
    • Ավելացնել հենց մեր կազմակերպության հնարավորությունները այս երեխաների և դեռահասնրի կարիքները հոգալու համար
    • Կրթության և հասարակություն ներքաշման միջոցով կանխարգելել երեխաներին վիրավորելը
    • Սովորեցնել երեխաներին գնահատել և պաշտպանել շրջակա միջավայրը
    • Աջակցել համայնքի զարգացմանը


    Մեր ձեռքբերումները մեր իրագործած ծրագրերն են, որոնք ներառում են հետևյալ բնագավառները

    1. Տրամադրել սոցիալական կայունություն մեր խնամարկուների համար (Ծնողազուրկ, միակողմանի ծնողազուրկ երեխաներ, դեռահասներ, երիտասարդներ)

    2. Աջակցություն համայնքի զարգացման գործում (Գեղարքունիքի մարզի գյուղական համայնքնեում առաջին բուժօգնության կրթության գործում, առողջության և հիգիենայի բնագավառում բարելավումներ ենք կատարել, բացի այդ Սյունիքի մարզում ստեղծել ենք աշխատատեղեր)

    3. Կազմակերպության ծավալուն կառույց (կազմակերպությունը ձեռք է բերել տեխնիկական միջոցներ և "Զարթոնք-89" ՈԿԿ-ի անդաները վերապատրաստվել են ըստ իրենց մասնագիտությունների ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում)