"ԵՐԵՎԱՆՇԻՆ" ՍՊԸ  

Հիմնադրման տարեթիվը` - 1980 Դիտումներ - 159 Նորացված է - 02.09.2023

Ղեկավար
ՎԱԶԳԵՆ ՎՈԼՈԴՅԱՅԻ ՊՈՂՈՍՅԱՆ  ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Հասցե
ՀԱՅԱՍՏԱՆ,
ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ,
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ փողոց 9
Հեռախոս
(+374 10) 529720
 ընդունարան
(+374 10) 547610
 
(+374 11) 200021
 
Էլ. փոստ
yerevanshin@gmail.com
 
Աշխատանքային օրեր և ժամեր
Երկուշաբթի 09:00 - 17:00
Երեքշաբթի 09:00 - 17:00
Չորեքշաբթի 09:00 - 17:00
Հինգշաբթի 09:00 - 17:00
Ուրբաթ 09:00 - 17:00
Վեբ Էջ
www
Սոցիալական ցանցեր և Բլոգներ
Գործունեության ոլորտ
  • ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
  • ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
  • ՇԻՆԱՆՅՈՒԹ ԵՎ ՇԻՆՊԱՏՐԱՍՏՎԱԾՔՆԵՐ
  • ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ
  • ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՆԱԽԱԳԾՈՒՄ
  • ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ, ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՒՄ
  • Առաջարկներ
    ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, ՇԻՆԱՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ

    Ճարտարապետական նախագծում, ինժիներինգ
    Ապակե կապոցների, շինարարական ավազի, բետոնի, բլոկների, դռների, պատուհանների, պեմզաբլոկների, սալերի, ցուցապատուհանների արտադրություն
    Քարի հանքավայրերի շահագործում
    Հողային աշխատանքներ
    Մետաղակառուցվածքների, ներքին էլեկտրահաղորդագծերի, ջեռուցման, ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի, խողովակաշարերի, կոլեկտորների, մելիորացման օբյեկտների, միաձույլ կառույցների, շենքերի եւ կառույցների, ոռոգման համակարգերի, ջրամայրուղիների, տրանսֆորմատորային ենթակայանների շինարարություն, մոնտաժում, տեղակայում և վերակառուցում
    Ջերմամեկուսացում, ջրամեկուսացում, տանիքածածկման աշխատանքներ
    Շինմոնտաժային եւ շիննորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում
    Տարածքների բարեկարգում
    Շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողություն
    Լրացուցիչ տեղեկատվություն

    Իր գործունեության տարիների ընթացքում ԵՐԵՎԱՆՇԻՆ ընկերությունը կառուցել է Երևան քաղաքի բնակարանային ֆոնդի ավելի քան 30 %-ը, կատարել է տարեկան 100-120 մլն. ԱՄՆ դոլարին համարժեք շինմոնտաժային աշխատանքներ, կառուցել է Նոր Նորքի 7-րդ, 8-րդ, 9-րդ, Աջափնյակի, Դավթաշենի, Էրեբունու, Ավան-Առինջի, Հարավ-արևմտյան բնակելի զանգվածները, Գ-3 թաղամասը, Հ. Շահինյանի անվան մարզադպրոցը, "Արմենիա" հյուրանոցի երկրորդ մասնաշենքը, Ռուսաստանի դաշնության դեսպանատունը և այլն: Ընկերությունն իրականացրել է "Էրեբունի" և "Անի" հյուրանոցների վերակառուցումը, կառուցել է նաև բազմաթիվ նախադպրոցական, դպրոցական համալիրներ, մշակութային օջախներ, հասարակական ու կենցաղային կառույցներ:

    1988թ. Սպիտակի աղետալի երկրաշարժից հետո միավորումն ակտիվ մասնակցություն է ունեցել երկրաշարժի հետևանքների վերացման և աղետի գոտու վերականգնման աշխատանքներին : Կառուցել է Սպիտակ քաղաքի Իտալական թաղամասը և Ֆ. Նանսենի անվան հիվանդանոցը, Ստեփանավան քաղաքում` գերմանական Կարմիր խաչի հիվանդանոցը և Ամերիկյան թաղամասը, Շիրակի մարզային առաջին ատյանի դատարանի շենքը և մի շարք այլ բնակելի շենքերի ուժեղացման-վերականգնողական աշխատանքներ Գյումրիում:

    2002-2004թթ. Լինսի ծրագրի շրջանակներում ԵՐԵՎԱՆՇԻՆ ընկերությունը կատարել է Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի, Ա. Խաչատրյանի անվան մեծ համերգասրահի, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան, Հանրապետության հրապարակի հիմնանորոգման բազմաբնույթ և իրենց կատարման տեսակետից բարդ ու եզակի շինարարական վերականգնողական համալիր աշխատանքներ:

    ԵՐԵՎԱՆՇԻՆ ընկերությունը հանրապետության խոշորագույն շինարարական կազմակերպություններից մեկն է: Շնորհիվ իր փորձառության , բնական և տեխնիկական հագեցվածության այն է` քարի և ավազի հանքեր, բետոնի, մետաղական կոնստրուկցիաների պատրաստման, քարի մշակման, հայելու պատրաստման, ապակե փաթեթների, երկաթե, փայտե, ալյումինե և մետաղապլաստե դռների, պատուհանների, տարբեր չափի և ձևի միջնորմային բլոկների, բետոնե ձևավոր սալերի, եզրաքարերի, ջրատարների պատրաստման արտադրամասեր, ցանկացած տիպի շենքերի, շինությունների տաք և սառը ջրամատակարարման ցանցերի, էլեկտրոմոնտաժային և սանտեխնիկական աշխատանքների տեղամասեր, ընկերությունը կատարում է նախագծային, շինմոնտաժային, ուժեղացման-վերականգնողական աշխատանքներ` ամբողջական, համապարփակ ծրագրով:

    Արտադրատեխնիկական մասնաճյուղերի և փորձարարական լաբորատորիայի համակարգող աշխատանքների շնորհիվ ապահովվում է արդյունավետ և որակյալ գործունեություն: