"ԵՐԿԻՐ" ՕՐԱԹԵՐԹ  

Հիմնադրման տարեթիվը` - 27.08.1991 Դիտումներ - 149 Նորացված է - 19.07.2023

Ղեկավար
ՌՈՒԲԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ  ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳԻՐ
Հասցե
ՀԱՅԱՍՏԱՆ,
ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ,
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ փողոց 30
Հեռախոս
(+374 10) 521501
 
Վեբ Կայք
www
Էլ. փոստ
yerkir.am@gmail.com
 
Վեբ Էջ
www
Աշխատանքային օրեր և ժամեր
Երկուշաբթի 10:00 - 18:00
Երեքշաբթի 10:00 - 18:00
Չորեքշաբթի 10:00 - 18:00
Հինգշաբթի 10:00 - 18:00
Ուրբաթ 10:00 - 18:00
Սոցիալական ցանցեր և Բլոգներ
Գործունեության ոլորտ
  • ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐ
  • ԹԵՐԹԵՐ, ԱՄՍԱԳՐԵՐ, ՊԱՐԲԵՐԱԿԱՆՆԵՐ
  • Առաջարկներ
    ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԻ ՊԱՇՏՈՆԱԹԵՐԹ
    Լրացուցիչ տեղեկատվություն

    "ԵՐԿԻՐ" ՕՐԱԹԵՐԹ


    ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ԵՐԿԻՐ պաշտոնաթերթի առաջին համարը լույս է տեսել 1991թ. օգոստոսի 27-ին: Մինչև 2001թ. տարեվերջ եղել է օրաթերթ` 2 տպագրական մամուլ ծավալով: 2002թ. հունվարից մինչև 2009-ի սեպտեմբերը լույս է տեսել որպես շաբաթաթերթ` 4,5 տպագրական մամուլ ծավալով, 2500 տպաքանակով: 2009թ. սեպտեմբեր ամսից դարձյալ լույս է տեսնում որպես օրաթերթ` 2 տպագրական մամուլ ծավալով:

    2002թ. փետրվարից ԵՐԿԻՐ շաբաթաթերթը թողարկվում է նաև էլեկտրոնային տարբերակով` www.yerkir.am հասցեով:


    ԵՐԿԻՐ-ը տարածվում է ԱՊՀ երկրներում և Սփյուռքի բոլոր գաղթօջախներում: Աշխարհի բազմաթիվ խոշոր գրադարաններ ունեն թերթի հավաքածուները:
    Թերթն ամենամեծ տպաքանակն ունեցել է 1993-94 թվականներին` մինչեւ 56.000 օրինակ, ինչը վերջին տասնամյակում հայկական մամուլի ամենախոշոր հրատարակչական ցուցանիշն է:
    1994թ. դեկտեմբերի 28-ին ՀՀ Նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի հրամանագրով հանրապետության տարածքում կասեցվեց ՀՅ Դաշնակցության գործունեությունը, նաև կուսակցության հայաստանյան կառույցի պաշտոնաթերթ ԵՐԿԻՐ-ի, ՀՅԴ Բյուրոյի պաշտոնաթերթ "Ազատամարտ"-ի, լույսընծայումը: Թերթը վերաբացելու հնարավորություն ընձեռվեց միայն 1998 թվականի մարտին:
    ԵՐԿԻՐ-ի առաջնահերթ խնդիրն է անկողմնակալ լրագրության սկզբունքներով լուսաբանել հանրապետության քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային, առողջապահական, մարզական անցուդարձը և սեփական գնահատականը տալ իրադարձություններին:


    ԵՐԿԻՐ-ի գլխավոր խմբագիրներն են եղել.
    Աշոտ Քերոբյան (1991թ.)
    Աբո Պողիկյան (1991թ.)
    Աղվան Վարդանյան (1991-1993թթ.)
    Էդուարդ Հարությունյան (1993թ.)
    Համլետ Դավթյան (1994թ.)
    Մուշեղ Միքայելյան (1998-1999թթ.)
    Շաղիկ Մարուխյան (1999-2000թթ.)
    Համլետ Դավթյան (2000-2001թթ.)
    Գեղամ Մանուկյան (2002-2004թթ.)
    Սպարտակ Սեյրանյան (2004-2008թթ.)


    2009թ. հունվարից մինչ օրս գլխավոր խմբագիրը ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի անդամ Ռուբեն Մարգարյանն է: