"ԵՐԵՎԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ" ՓԲԸ  

Դիտումներ - 169 Նորացված է - 01.04.2023

Ղեկավար
ԱՐԱ ԿԱՄՈՅԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ  ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Հասցե
ՀԱՅԱՍՏԱՆ,
ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ,
ԾՈՎԱԿԱԼ ԻՍԱԿՈՎԻ պողոտա 2
Հեռախոս
(+374 10) 510100
 
(+374 10) 540000
 էքսկուրսիաների բաժին
(+374 10) 510101
 
Ֆաքս
(+374 10) 587713
 
Աշխատանքային օրեր և ժամեր
Երկուշաբթի 09:00 - 18:00
Երեքշաբթի 09:00 - 18:00
Չորեքշաբթի 09:00 - 18:00
Հինգշաբթի 09:00 - 18:00
Ուրբաթ 09:00 - 18:00
Էլ. փոստ
info@yerevan-brandy-company.com
 
Վեբ Կայք
www
www
Վեբ Էջ
www
Սոցիալական ցանցեր և Բլոգներ
Գործունեության ոլորտ
  • ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
  • ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
  • ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
  • ԱՐՏԱՀԱՆՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Առաջարկներ
    ԿՈՆՅԱԿԻ ԵՎ ԱՅԼ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ

    Կոնյակի և գինու արտադրություն
    Գործարանում էքսկուրսիաների կազմակերպում` կոնյակի համտեսմամբ
    Լրացուցիչ տեղեկատվություն

    Կոնյակը գնահատողներից մեկը նկատել է – "կոնյակը չեն խմում, այն վայելում են":

    Իսկապես, այս ազնվական խմիչքը ըստ արժանվույն գնահատելու համար բավական չէ միայն զգալ նրա համը, "վայելքի" ընթացքին պետք է ներգրավված լինեն բոլոր հինգ զգայարանները:
    Սա է պատճառը, որ կոնյակի համտեսը համարվում է արվեստ` իր ողջ խորհրդավորությամբ և բարդությամբ, որի վարպետության գագաթնակետը հասու է միայն սակավաթիվ ընտրյալների:

    Երևանի կոնյակի գործարանի արտադրության ԱՐԱՐԱՏ կոնյակները ինքնին լեգենդ են` իրենց մեջ ամփոփելով Հայաստանի ոգին, նրա պատմամշակութային ժառանգությունը և հայ վարպետների հմտությունը:
    Բուրմունքը գնահատելու համար, կոնյակը "ջերմացնում են"` բաժակը սահուն կերպով ձեռքի ափի մեջ պտտելով;

    Բուրմունքի առաջին "ալիքը" զգացվում է բաժակի եզրից 5սմ հեռավորության վրա. որպես կանոն այս ժամանակ զգացվում են վանիլինի նրբերանգներ:

    Երկրորդ "ալիքը" զգալու համար քիթը մոտեցնում են անմիջապես բաժակի եզրին. այս անգամ զգացվում են մրգի, փայտի և ծաղիկների երանգները ինչպես նաև արևելյան քաղցրավենիքի և ընկույզի բուրմունքը:

    Երրորդ "ալիքի" ժամանակ քիթը իջեցվում է բաժակի մեջ. այս ժամանակ զգացվում է "հնեցման" բուրմունքը, պորտվեյնի բարդ երանգները:

    Գոյություն ունի նաև չորրորդ "ալիքը" ` կոնյակ պարունակած դատարկ բաժակի արձակած բուրմունքը: Առավել հին կոնյակների բուրմունքը կարող է մնալ բաժակի մեջ մի քանի օրվա ընթացքում:

    Կոնյակի համը զգալու համար կատարում են դանդաղ, փոքրիկ ումպ` թույլ տալով նրան «բացվելե բերանի մեջ և բացահայտել իր ողջ հիասքանչությունը:

    Կոնյակի փունջը բացվում է աստիճանաբար, նուրբ և թավշյա համը դառնում է հետադարձ համ, ինչը նույնպես թույլ է տալիս դատել կոնյակի տարիքի և որակի մասին: Որքան երկար է հետադարձ համը, այնքան հին է կոնյակը:
    Եվ այսպես, հույս ունենք, որ մեր խորհուրդները կօգնեն Ձեզ ավելի մոտ ծանոթանալ համտեսի բարձր արվեստին և առավելագույնս հաճույք ստանալ սիրած կոնյակը վայելելիս:

    ԱՐԱՐԱՏ կոնյակները սկսած ցարական Ռուսաստանի ժամանակաշրջանից շատ սերունդների կենսաձևի պարտադիր մասնիկն են:
    Այսօր, 120 տարի անց, ԱՐԱՐԱՏ-ը հայկական կոնյակների ամենահայտնի և ամենահաջողակ ապրանքանիշն է թե Հայաստանում, և թե ամբողջ աշխարհում:

    Ապրանքանիշի անվիճելի կարգավիճակը և համընդհանուր ճանաչումը (ճանաչելիությունը` ավելի քան 90%) նպաստեցին ԱՐԱՐԱՏ-ի ողջ տեսականու համար նոր, էլ ավելի հարգի փաթեթավորման ստեղծման համարձակ գաղափարին:
    Հետևելով դասական ձևերի ժամանակակից մեկնաբանության ուղղություններին, ԱՐԱՐԱՏ-ը վերափոխվում է նոր, ցայտուն և ժամանակամետ կերպարով, որը ներկայացված է երեք տեսակի փաթեթավորմամբ:
    Ապրանքանիշի գոյության ընթացքում այս համարձակ փոփոխությունները լավագույնս ներկայացնում են նրա առաջատարի անփոփոխ կարգավիճակը` բարձրակարգ կոնյակների դասակարգում:


    Նոր տեսականի
    ԱՐԱՐԱՏ-ի նոր, հակիրճ տեսականին բաղկացած է 7 անվանումներից, դրանք են՝

    - ԱՐԱՐԱՏ 3*,
    - ԱՐԱՐԱՏ 5*,
    - ԱՆԻ,
    - ԸՆՏԻՐ,
    - ԱԽԹԱՄԱՐ,
    - ՏՈՆԱԿԱՆ,
    - ՆԱԻՐԻ:

    ԱՐԱՐԱՏ տեսականու յուրաքանչյուր կոնյակ ունի իր անկրկնելի համն ու լեգենդը և հաստատապես գրավում է իր ուրույն տեղը:
    Վերաթողարկման նպատակները

    ԱՐԱՐԱՏ-ը պատմությամբ հարուստ ժամանակակից ապրանքանիշ է, որը ներկայացնում է յուրահատուկ կոնյակներ, որոնց բնութագրերը և արտադրության չափանիշները հայտնի են ամբողջ աշխարհում:

    Այսօր ԱՐԱՐԱՏ-ը զարգացնում է իր պրեմիում և սուպեր պրեմիում ուղղությունները:

    Ազգային խմիչքի արժանի ձևավորումը, որոնցից են նրբագեղ ձևը, թափանցիկ ապակին, ծավալային եզրագծերը, պիտակների գրաֆիկան և շշի վզիկի նոր, ոսկեգույն ձևավորումը ևս մեկ անգամ ընդգծում են ԱՐԱՐԱՏ կոնյակների հարգը և բարձր դասը:
    Արտաքնապես ավանդական նոր տեսքը արտացոլում է ԱՐԱՐԱՏ-ի տարբերությունը և գերակայությունը այս դասի մյուս արտադրանքներից: Նոր ձևավորումը նաև նպաստում է ԱՐԱՐԱՏ տեսականու կազմի, որը ներկայացված է երեք տեսակի փաթեթավորմամբ, էլ ավելի հստակ ընկալմանը: