"ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ" ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ  

Հիմնադրման տարեթիվը` - 2006 Դիտումներ - 98 Նորացված է - 01.04.2023

Ղեկավար
ԿԱՐԵՆ ԱՆՈՒՇԱՎԱՆԻ ՄԱՆՎԵԼՅԱՆ  ՏՆՕՐԵՆ
Հասցե
ՀԱՅԱՍՏԱՆ,
ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ,
ՊՌՈՇՅԱՆ փողոց 11/1
Հեռախոս
(+374 10) 546156
 
(+374 10) 588983
 
Ֆաքս
(+374 10) 546156
 
(+374 10) 588983
 
Աշխատանքային օրեր և ժամեր
Երկուշաբթի 09:30 - 17:30
Երեքշաբթի 09:30 - 17:30
Չորեքշաբթի 09:30 - 17:30
Հինգշաբթի 09:30 - 17:30
Ուրբաթ 09:30 - 17:30
Էլ. փոստ
office_am@wwfcaucasus.org
 
office@wwfcaucasus.am
 
Վեբ Կայք
www
www
Վեբ Էջ
www
Սոցիալական ցանցեր և Բլոգներ
Գործունեության ոլորտ
  • ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏ
  • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • Առաջարկներ
    ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

    Բնապահպանական մոնիթորինգ
    Աջակցություն բնապաշարների զարգացմանը, անտառների վերականգնմանը, արգելոցային տարածքների ստեղծմանը, բույսերի եւ կենդանիների բնական միջավայրերի բարելավմանը, վատթարացված էկոհամակարգերի վերականգնմանը և շրջակա միջավայրի պահպանության կառավարման համակարգի զարգացմանը
    Արգելոցային տարածքների, բուսական եւ կենդանական աշխարհի, թռչունների,կենսահամակարգերի, էկոհամակարգի եւ լանդշաֆտների պահպանությանը
    Խորհրդատվություն և նյութատեխնիկական միջոցների և դրամաշնորհների տրամադրում տեղական համայնքների զարգացման համար, աջակցություն գյուղական համայնքների և էկոտուրիզմի զարգացմանը
    Բնապահպանական գիտելիքների հիմունքների և բնապահպանական-իրավական հմտությունների ուսուցում և քարոզչություն
    Լրացուցիչ տեղեկատվություն


    ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ (WWF) ստեղծվել է 1961թ-ին և աշխարհում ամենամեծ բնապահպանական կազմակերպություններից է: Այն իրականացնում է կենսաբազմազանության պաhպանության, բնական պաշարների կայուն կառավարման և օգտագործման մոտ 700 ծրագրեր աշխարհի ավելի քան 100 երկրներում: Հայաստանում ԲՀՀ գրասենյակը հիմնադրվել է Երևանում 2001 թ-ին, իսկ 2006 թ-ի նոյեմբերից այն պաշտոնապես գրանցվել է որպես Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ (ԲՀՀ Հայաստան):

    Ներկայումս այն իրականացնում և համակարգում է ավելի քան 20 բնապահպանական ծրագրեր, որոնք նպաստում են նաև սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը:

    ԲՀՀ առաքելությունն է կասեցնել երկրագնդի բնական միջավայրի դեգրադացիան և կառուցել այնպիսի ապագա, որտեղ մարդիկ ներդաշնակ կապրեն բնության հետ.

    • պահպանելով երկրագնդի կենսաբազմազանությունը,
    • ապահովելով վերականգնվող բնական պաշարների կայուն օգտագործումը,
    • նվազեցնելով աղտոտումը և բնական պաշարների անխնա օգտագործումը:

    ԲՀՀ հայաստանյան մասնաճյուղի տեսլականն է պահպանել Հայաստանն առողջ և գեղեցիկ ներկա և ապագա սերունդների համար:

    Մեր երկիրը մեր ազգային հարստությունն է, որն ունի հարուստ կենսաբազմազանություն և գեղատեսիլ լանդշաֆտներ: Այն պետք է պահպանել ինչպես ներկա, այնպես էլ ապագա սերունդների համար: Հայաստանն առողջ ու գեղեցիկ պահպանելու առաքելությունը բոլոր հայերի պարտականությունն է:

    ԲՀՀ հայաստանյան մասնաճյուղը ձգտում է դեպի իր տեսլականը` կատարելով աշխատանքներ հետևյալ հիմնական ոլորտներում.
    • աջակցություն Հայաստանի կառավարությանը նոր պահպանվող տարածքների և պահպանվող տարածքների ցանցի (արգելոցներ, ազգային պարկեր և այլն) ստեղծմանը,
    • ինստիտուցիոնալ զարգացում և հզորությունների ստեղծում` պահպանվող տարածքներին տրամադրելով խորհրդատվական և տեխնիկական աջակցություն,
    • դեգրադացված էկոհամակարգերի վերականգնում, բույսերի և կենդանիների բնական միջավայրերի բարելավում, կարևոր բիոմների պահպանություն (անտառներ, բարձր լեռնային համակարգեր, խոնավ տարածքներ),
    • վտանգված տեսակների պահպանություն (կովկասյան ընձառյուծ, հայկական մուֆլոն, բեզոարյան այծ և այլն),
    • գյուղական համայնքներում այլընտրանքային կենսամիջոցների ստեղծում` բնական պաշարների արդյունավետ օգտագործման և էկոտուրիզիմի զարգացման միջոցով նպաստելով եկամուտների ստեղծմանը, աղքատության և հետևաբար կենսաբազմազանությանը սպառնացող վտանգների նվազեցմանը,
    • բնապահպանական կրթության, տեղեկատվության, ինչպես նաև ԶԼՄ-ների միջոցով բնապահպանական հարցերի վերաբերյալ հասարակության իրազեկության բարձրացում: