"ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՏՈՒՆ"  

Հիմնադրման տարեթիվը` - 1930 Դիտումներ - 110 Նորացված է - 01.07.2023

Ղեկավար
ՄՈՎՍԵՍ ՍՈՒՐԵՆԻ ՄԱՆՈՒԿՅԱՆ  ՏՆՕՐԵՆ
Հասցե
ՀԱՅԱՍՏԱՆ, ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ,
ԾԱՂԿԱՁՈՐ,
ՉԱՐԵՆՑԻ նրբանցք 6
Հեռախոս
(+374 10) 281081
 ադմինիստրացիա
(+374 223) 60445
 ադմինիստրացիա
(+374 223) 60446
 ադմինիստրացիա
Ֆաքս
(+374 10) 281081
 
Աշխատանքային օրեր և ժամեր
Երկուշաբթի
Երեքշաբթի
Չորեքշաբթի
Հինգշաբթի
Ուրբաթ
Շաբաթ
Կիրակի
Էլ. փոստ
info@writershotel.am
 
Վեբ Կայք
www
Վեբ Էջ
www
Գործունեության ոլորտ
  • ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ, ԺԱՄԱՆՑ, ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՈՒՆԴ
  • ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ
  • ՀԱՆԳՍՏՅԱՆ ՏՆԵՐ, ԱՌՈՂՋԱՐԱՆՆԵՐ
  • Առաջարկներ
    Բիզնես կենտրոն
    Բուժ. կետ (ատամնաբույժ)
    Խաղասրահ (բիլիարդ, թենիս և այլն)
    Մարզասրահ
    Շոգեբաղնիք
    Լողավազան (ամառային և ձմեռային)
    Գրադարան
    Վարսահարդար, մատնահարդար, դիմահարդար
    Մանկական խաղահրապարակ, թենիսի կորտ, բար դիսկոտեկ, կարաոկե, կինոսրահ
    Ձմեռային այգի, տեսամագնիտոֆոն
    Ավտոկանգառ
    Նիստերի դահլիճ
    Լրացուցիչ տեղեկատվություն

    Ծաղկաձոր քաղաքի անվանումը վերցված է Ծաղկունյաց լեռների անվանումից: Հնում այն կոչվում էր Ծաղկոցաձոր: Վաղ միջնադարում գավառը պատկանում էր Վարաժնունիների նախարարական տոհմին, որոնք Արշակունիների թագավորության ժամանակաշրջանում` 4-5 դարերում, հանդիսանում էին արքունի ամառանոցների և որսատեղերի կառավարիչներ: 6-7 դարերում, արդեն, Վարաժնունիք գավառը անցել էր Կամսարականների նախարարական տանը: Սկսած 10-րդ դարից Կամսարականները հանդես են գալիս նոր` Պահլավունիներ անվամբ, ինչը շեշտում է նրանց ծագումը արևելքում հայտնի հին թագավորական տոհմից:
    Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, որը 1045թ-ից ճանաչվել է տոհմի նահապետ և իշխանաց իշխան, 1033թ մի նոր եկեղեցի է կառուցում Կեչառույքում այն անվանելով Գրիգոր Լուսավորչի անվամբ` հիմք դնելով հռաչակավոր Կեչառիս վանքային համալիրին: 1051թ. նա կառուցում է երկրորդ եկեղեցին` Սբ. Նշանը:

    Ծաղկունյաց գավառը տնտեսական և մշակութային նոր վերելք սկսեց ապրել 13-14 դարերում` Զաքարյանների իշխանության ժամանակ: Ծաղկոցաձորին այդ դարերում տիրել է Խաղբակյան կամ Պռոշյան իշխանական տոհմը: Վասակ Խաղբակյանը 1203 - 1214թթ - ին Կեչառիսում կատաում է մեծ ծավալի վերնորոգումներ` Սբ. Նշան եկեղեցու կողքին կառուցելով Սբ.Կաթողիկեն: Վեցիկ ճարտարապետի ձեռքով կառուցված այս եկեղեցին իր հարդարանքնեով Կեչառիսի վանքի եկեղեցիներից ամենաշքեղն է: Հաջորդ կառույցը, որը դարձյալ Վեցիկ ճարտարապետի ձեռքի գործն է, Սբ. Աստվածածին անվանված գավիթն է: Այս շրջանում է կառուցվում նաև Սբ. Հարություն եկեղեցին:

    17-րդ դարի հիշատակներում նշվում է,որ դեռևս կանգուն էին վանքի բոլոր եկեղեցիներն ու մատուռները: Սակայն Հայաստանում աստիճանաբար հաստատված թուրքական և քրդական վաչկատուն և անասնապահ ցեղերը Ծաղկոցաձոր գավառը թարգմանաբար վերանվանում են Դարաչիչագ: Ամբողջ 18-րդ դարը անցնում է անվերջանալի պարսկա-թուրքական պատերազմների մեջ, որոնց մեծ մասը տեղի էր ունենում Արևելյան Հայաստանում: 1828թ. Թուրքմենչայի պայմանագրով ռուսական կայսրությանն է միացվում Երևանի խանությունը, որի կազմում էր նաև Դարաչիչագի մահալը: 1877-78թթ. ռուս-թուրքական հերթական պատերազմից հետո հազարավոր գաղթականներ Խնուսից, Բասենից և Բագրևանդից տեղավորվեցին Դարաչիչագի գավառի գյուղերում:

    Խորհրդային տարիներին Դարաչիչագը պահպանեց և զարգացրեց տուրիստական քաղաքի իր ավանդույթները: Բազմաթիվ շենքեր, որ կառուցվել էին Երևանի և Թիֆլիսի առևտրա-արդյունավերական, բուրժուական բարձր խավի կողմից, որպես ամառանոցներ, ազգայնացվեցին և տրվեցին պետական հիմնարկներին կամ վաճառվեցին աճուրդով:

    Դարաչիչագը Ծաղկաձոր է վերանվանվել ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի 1947թ. հրամանագրով: Գտնվում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում: Հրազդան մարզկենտորոնից 5կմ հյուսիս-արևմուտք: Հեռավորությունը Երևանից 58կմ է: Բնակչությունը մոտ 2000 մարդ`հիմնականում հայեր:

    Ծաղակաձոր քաղաքը տեղակայված է Ծաղկունյաց լեռնաշղթայի հարավ-արևելյան լանջին 1700-1750 մետր բարձրության վրա: Լեռնաշղթայի ամենաբարձր գագաթներն են Թեղենիսը` 2820մ և Ծաղկունյացը` 2851մ բարձրություններով: Ծաղկաձորի միջով արևմուտքից - արևելք ուղղությամբ հոսում է համանուն գետակը, որը թափվում է Հրազդանի վտակի` Մարմարիկի մեջ:

    Ծաղկաձորի ստեղծագործական տունը գործում է 1930-ական թվականներից: Մինչև 1976 թ-ը այն փայտաշեն երկհարկանի մի տնակ էր, որն այժմ չի պահպանվել: Այստեղ ժամանակին իրենց հանգիստն են անցկացրել Հայ գրականության շատ երևելիներ` Եղիշե Չարենց, Ավետիք Իսահակյան, Նաիրի Զարյան, Հրաչյա Քոչար, Մուշեղ Գալշոյան, Վարդգես Պետրոսյան և այլք: Նոր մասնաշենքի գործարկումից` 1976 թ-ից ի վեր, Ծաղկաձորի ստեղծագործական տունը գտնվում է անընդհատ բարեփոխումների և առաջարկվող ծառայությունների քանակի ու որակի անընդհատ կատարելագործման գործընթացում:


    "ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՏՈՒՆ" հյուրանոցային համալիրը Հայաստանի տուրիստական շուկայում ունի ուրույն տեղ` զբոսաշրջիկների բարձրակարգ սպասարկման, հովեկների հանգստի բովանդակալից կազմակերպման, գիտաժողովների ու սեմինար խորհրդակցությունների մասնակիցների ընդունման և համալիր ծառայությունների մատուցման բնագավառում: Հյուրանոցը բաղկացած է երեք համակցված եռահարկ կառույցներից և ռեստորանային մասնաշենքից, որոնք միացման հատվածներում ձևավորում են ընդարձակ սրահներ ու մույթեր: Ննջարանային մասնաշենքերը հյուսիսից և հարավից գոտեվորված են պատշգամբներով` բոլոր սենյակների համար ապահովվելով հարմարավետ լոջաներ: Շինությունը տեղադրված է արևմուտքից արևելք երկայնքով, հարավից հարում է բնական անտառին, իսկ մնացած բոլոր կողմերին կից տարածքները բարեկարգված ու հարդարված են: Այդ տարածքներում գործում են թենիսի կորտը, երեխաների խաղահրապարակը, ինքնատիպ զրուցարանը, ավտոկայանատեղին, բաց լողավազանը և այլն: Տարածքի ճեմուղիները զուգորդվում են ծաղկանոցներով: Ծաղկաձոր քաղաքը, որի կենտրոնական մասում` անտառապատ լեռնալանջին է գտնվում հյուրանոցը, իր բնակլիմայական պայմաններով, պատմամշակույթային արժեքներով, ավանդույթներով համարվում է հանգստի և զբոսաշրջիկության սիրված վայր: