"ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՍՈՐԴՆԵՐԻ ԵՎ ՁԿՆՈՐՍՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ" ՀԿ  

Հիմնադրման տարեթիվը` - 1923 Դիտումներ - 123 Նորացված է - 01.07.2023

Ղեկավար
ՎԱՐԴԳԵՍ ԼԵՎՈՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ  ՆԱԽԱԳԱՀ
Հասցե
ՀԱՅԱՍՏԱՆ,
ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ,
ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ պողոտա 2
Հեռախոս
(+374 10) 582680
 
(+374 10) 585839
 
(+374 10) 585847
 
Ֆաքս
(+374 10) 585847
 
Աշխատանքային օրեր և ժամեր
Երկուշաբթի 09:00 - 17:00
Երեքշաբթի 09:00 - 17:00
Չորեքշաբթի 09:00 - 17:00
Հինգշաբթի 09:00 - 17:00
Ուրբաթ 09:00 - 17:00
Էլ. փոստ
wors@hi-teck.am
 
Վեբ Էջ
www
Գործունեության ոլորտ
  • ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏ
  • ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԿԱՆԱՉԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Առաջարկներ
    ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

    Աջակցություն հանրապետությունում որսի ֆոնդի պահպանմանը և ռացիոնալ օգտագործմանը
    Աջակցություն որսորդական և ձկնորսական տնտեսությունների արդյունավետ ղեկավարմանը
    Աջակցություն կենդանական աշխարհի և ձկնային ռեսուրսների վերարտադրմանը
    Գիտականորեն հիմնավորված միջոցառումների իրականացում
    Սիրողական որսորդությամբ և ձկնորսությամբ, բնության և կենդանական աշխարհի ուսումնասիրությամբ զբաղվող քաղաքացիների միավորում

    Լրացուցիչ տեղեկատվություն

    "ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՍՈՐԴՆԵՐԻ ԵՎ ՁԿՆՈՐՍՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ" հասարակական կազմակերպությունը հասարակական միավորման տեսակ է, որում իրենց շահերի ընդհանրության հիման վրա օրենքով սահմանված կարգով միավորվել են ֆիզիկական անձինք` իրենց ոչ կրոնական հոգևոր կամ նյութական այլ պահանջմունքները բավարարելու, իրենց և այլոց իրավունքներն ու շահերը պաշտպանելու, հասարակությանը, նրա առանձին խմբերին նյութական և ոչ նյութական աջակցություն ապահովելու, հանրօգուտ այլ գործունեություն իրականացնելու նպատակներով:

    Կազմակերպությունը հիմնադրվել է 1923թ. սկզբին, Հայաստանի ռազմական ժողովրդական կոմիսար, քաղաքացիական կռիվների լեգենդար հերոս Գայի (Հայկ Բժշկյան) նախաձեռնությամբ: Կազմակերպության անդամների թիվը հիմնադրման օրվանից 12-ից հասել է մոտ 26.000 մարդու:

    60-ական թվականներին կազմակերպության ջանքերով այլ հանրապետություններից Հայաստան է ներկրվել և Հայաստանի որսահանդակներ բաց թողնվել մեծ քանակությամբ վայրի կենդանիներ` վարազներ, եղնիկներ, նապաստակներ:

    Կազմակերպությունը գործում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում և օտարերկրյա պետություններում` այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան:


    Կազմակերպության նպատակն է`

    1. Կենդանական և բուսական աշխարհի պահպանության, զարգացման և ճիշտ օգտագործման սկզբունքների հիման վրա միավորել սիրողական որսորդությամբ և ձկնորսությամբ, բնության և կենդանական աշխարհի ուսումնասիրությամբ զբաղվող քաղաքացիներին

    2. Նպաստում է հանրապետությունում որսի ֆոնդի պահպանմանը, ռացիոնալ օգտագործմանը, որսորդական և ձկնորսական տնտեսությունների արդյունավետ ղեկավարմանը

    3. Նպաստում է կենդանական աշխարհի և ձկնային ռեսուրսների վերարտադրմանը, գիտականորեն հիմնավորված միջոցառումների իրականացմանը


    Որսորդական և ձկնորսական տնտեսությունների կազմակերպմանն ու պահպանմանը, որսագողության դեմ պայքարին, վնասակար թռչունների և գիշատիչների ոչնչացմանն ակտիվորեն մասնակցելու, հասարակական հանձնարարությունների բարեխիղճ կատարման համար կազմակերպության անդամները խորհրդի որոշմամբ խրախուսվում են հուշանվերներով կամ դրամական պարգևավճարներով. իսկ հատուկ ծառայությունների համար` նրանց շնորհվում է կազմակերպության պատվավոր անդամի կոչում:

    - Իր նպատակներն իրագործելու համար "Հայաստանի որսորդների և ձկնորսների միավորում" հասարակական կազմակերպությունը պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների, այլ շահագռգիռ իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ բազմիցս առաջարկություններ է ներկայացրել ՀՀ պետական մարմիններին որսի, որսորդական տնտեսությունների գործունեության, գիտական ուսումնասիրությունների և այլ հարցերի վերաբերյալ

    - Օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառում է ոստիկանությունում գրանցված որսորդական հրազենը և սառը զենքը

    - Օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպում է հասարակական հսկողություն որսորդության և ձկնորսության կանոնների պահպանման, որսագողության և այլ խախտումների դեմ պայքարի նպատակով

    - Իր տրամադրության տակ եղած միջոցներով կազմակերպում է որսորդական ֆաունայի բազմացման և որակական բարելավմանն ուղղված աշխատանքներ

    - Ուսումնասիրում է որսորդական և ձկնորսական տնտեսությունների, որսորդական ֆաունայի վիճակը, որսորդական կցագրված տնտեսություններում հաշվառում է որսի կենդանիներին, իրականացնում է կենսատեխնիկական միջոցառումներ, ոչնչացնում վնասակար գազաններին ու թռչուններին

    - Իրականացնում է որսորդական և ձկնորսական տնտեսությունների պահպանությունը

    - Կազմակերպության լիցենզիայի համաձայն որսորդական տնտեսություններում կազմակերպում է թույլատրված տեսակների որսը

    - Կազմակերպության և նրա անդամների ջանքերով հատկապես ձմռան ամիսներին կազմակերպվում են վայրի կենդանիների և թռչունների կերակրման աշխատանքներ: