"ՎԱՆԱՁՈՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՔՈԼԵՋ" ՊՈԱԿ  

Հիմնադրման տարեթիվը` - 1970 Դիտումներ - 99 Նորացված է - 01.07.2023

Ղեկավար
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ  ՏՆՕՐԵՆ
Հասցե
ՀԱՅԱՍՏԱՆ, ԼՈՌՈՒ ՄԱՐԶ,
ՎԱՆԱՁՈՐ,
ՀԵՐԱՑՈՒ փողոց 11
Հեռախոս
(+374 322) 44185
 ընդունարան
(+374 322) 43826
 
(+374 322) 42741
 
Ֆաքս
(+374 322) 43826
 
Աշխատանքային օրեր և ժամեր
Երկուշաբթի 09:00 - 16:00
Երեքշաբթի 09:00 - 16:00
Չորեքշաբթի 09:00 - 16:00
Հինգշաբթի 09:00 - 16:00
Ուրբաթ 09:00 - 16:00
Շաբաթ 09:00 - 16:00
Էլ. փոստ
vptcollege@yahoo.com
 
Վեբ Էջ
www
Առաջարկներ
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Հագուստի մոդելավորում և նախագծում
Հագուստի պատրաստման տեխնոլոգիա
Մենեջմենթ
Մարքեթինգ
Առևտուր
Լրացուցիչ տեղեկատվություն

ՎԱՆԱՁՈՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՔՈԼԵՋԸ հիմնադրվել է 1970թ.` որպես Երևանի առևտրի տեխնիկումի Կիրովականի մասնաճյուղ, որի հիմքի վրա 1971թ.-ին ստեղծվել է Կիրովականի առևտրատնտեսագիտական տեխնիկումը: 1978թ.-ից կոչվել է Կիրովականի տեխնոլոգիական տեխնիկում, 2002թ.-ից` Վանաձորի պետական տեխնոլոգիական քոլեջ: Իր գոյության տարիների ընթացքում քոլեջը պատրաստել է ավելի քան 5000 մասնագետներ, որոնք հաջողությամբ աշխատում են տնտեսության տարբեր ոլորտներում:

Այսօր Վանաձորի տեխնոլոգիական քոլեջում սովորում են ավելի քան 250 ուսանողներ և աշխատում 60 մասնագետներ, որոնցից 34-ը դասավանդողներ են: Քոլեջը տեղակայված է երկու ուսումնական մասնաշենքում, ունի մարզադահլիճ, մասնագիտական լաբորատորիաներ, ուսումնական արհեստանոց:

Քոլեջում ուսուցանվող մասնագիտությունները և ուսման տևողությունը.
"Մենեջմենթ"` 1 տարի 10 ամիս
"Շուկայագիտություն"` 1 տարի 10 ամիս
"Հագուստի մոդելավորում և նախագծում"` 2 տարի 10 ամիս
"Հագուստի պատրաստման տեխնոլոգիա"` 2 տարի 6 ամիս

Քոլեջն ընդունելություն է կատարում միայն միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության հիմքով: Ուսուցումն իրականացվում է անվճար և վճարովի հիմունքներով: Բոլոր ուսանողները իրենց մասնագիտությանը զուգահեռ ձեռք են բերում նաև համակարգչային բավարար գիտելիքներ:

ԵՄ Տասիս-ՄԿՈւ Հայաստան - Ուսուցման նոր մեթոդ քոլեջում
2005թ. սեպտեմբերի 1-ից "Հագուստի պատրաստման տեխնոլոգիա" մասնագիտությունն ուսուցանվում է մոդուլային ուսումնական պլանով, ինչը նորույթ է Հայաստանի միջին մասնագիտական կրթության բնագավառում և կարևոր քայլ է մասնագիտական կրթությունը եվրոպական չափանիշներով կազմակերպելու ճանապարհին: Մոդուլային ուսումնական պլանը մշակվել և ներդրվել է Տասիսի "ՄԿՈւ Հայաստան" ծրագրի շրջանակներում:

Ծրագիրը քոլեջին տրամադրել է նաև նոր ուսումնական սարքավորումներ.
ժամանակակից ուսումնական կարի արհեստանոց
Հագուստի ավտոմատ նախագծման համակարգ
Համակարգչային լսարան` համալրված վերջին սերնդի տեխնիկայով
Դասավանդման ժամանակակից տեսաձայնային միջոցներով լիարժեք հագեցած լսարան:

Այս միջոցների օգտագործումը ուսումնական գործընթացին նոր բովանդակություն ու իմաստ է հաղորդել: