"ՌԱԴԻՈ ՎԷՄ FM-91.1"  

Հիմնադրման տարեթիվը` - 2000 Դիտումներ - 224 Նորացված է - 23.02.2024

Ղեկավար
ՏԵՐ ՄԵՍՐՈՊ ՔԱՀԱՆԱ ԱՐԱՄՅԱՆ  ՆԱԽԱԳԱՀ
Հասցե
ՀԱՅԱՍՏԱՆ,
ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ,
ՓԱՎՍՏՈՍ ԲՈՒԶԱՆԴԻ փողոց 1/3 շենք
Հեռախոս
(+374 10) 548870
 
(+374 10) 585249
 
Վեբ Կայք
www
Էլ. փոստ
info@vem.am
 
Վեբ Էջ
www
Աշխատանքային օրեր և ժամեր
Շուրջօրյա
Սոցիալական ցանցեր և Բլոգներ
Գործունեության ոլորտ
  • ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐ
  • ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Առաջարկներ
    ՌԱԴԻՈԾՐԱԳՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՎ ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄ

    Հոգևոր ուղղվածության հաղորդումների և երաժշտության հեռարձակում
    Լրացուցիչ տեղեկատվություն

    Մենք կարծում ենք, որ դրական փոփոխությունները պայմանավորված են հոգևոր արժեքներով: Տեղեկատվական միջոցների, հրապարակումների, ինչպես նաև բարեգործական միջոցառումների օգնությամբ մենք  փորձում ենք ապահովել աշխարհի տարբեր անկուններում ապրող յուրաքանչյուր հայ ընտանիքի հոգևոր պաշտպանվածությունը` ձուլումից և գլոբալիզացիայի հետևանքներից:

    "ՎԷՄ"-ը ոչ առևտրային կազմակերպություն է: Այն ստեղծվել է Երևանում, 2000-ին: Հիմնադիրների թվում կան տարբեր բնագավառում աշխատող հայեր և սփյուռքահայեր: "ՎԷՄ"-ը  համարվում է Գանձասարի Աստվածաբանական Կենտրոնի գաղափարակիցը, որի առաքելության հիմքում ընկած է Գանձասարի ավելի քան 60  հրապարակումներ:

    Ռադիո "ՎԷՄ"-ը իր գործունեությունը սկսել է 2000-ի վերջերին հայ հոգևոր երգերի ձայնագրմամբ, իսկ հեռարձակումը`  2002-ի, հունվարից  (FM 101.6) : Ռադիոկայանի պաշտոնական բացումը տեղի է ունեցել  2002-ին, ապրիլի 7-ին, Երևանի կամերային երաժշտության դահլիճում:

    Բացմանը ներկա բազմաթիվ  քաղաքական, բիզնես, մշակութային և կրոնական կազմակերպություններ շնորհավորեցին "ՎԷՄ"-ի հաջող մուտքը  Հայաստանի հեռարձակման  շուկա:
    Մարդիկսա է "ՎԷՄ"-ի առավել արժեքավոր հաղթաթուղթը: Օգտագոծելով մարդկանց տաղանդը` "ՎԷՄ"-ը փորձում է առաջարկել լավագույն ծառայություններ իր ունկնդիներին, ընթերցողներին և ընդհանրապես հասարակությանը, ներառյալ որբերին:

    "ՎԷՄ"-ի հաջողությունը պայմանավորված է պրոֆեսիոնալ աշխատակիցների ջանասեր աշխատանքով:

    Ռադիո "ՎԷՄ"-ը (FM 101.6) հեռարձակում է բարձրակարգ, դասական երաժշտություն և "ինտելեկտուալ" ծրագիր 24 ժամ, շաբաթական 7 օր:

    "ՎԷՄ"-ը հեռարձակում է  միջազգային լավագույն դասական և հոգևոր երաժշտությունը: Ռադիոկայանն ունի  դասական երաժշտության հսկայական թվային գրադարան:

    "ՎԷՄ"-ի հիմնական նպատակն է ապահովել հաղորդումների բարձր որակը, որի հիմքում ընկած է բարոյականությունը, հայրենասիրությունը և այլասիրությունը:

    "ՎԷՄ"-ը շուտով կունենա բաց ֆորում, որտեղ կքննարվեն բոլոր տեսակի կենսական, հասարակական և անձնական խնդիներ: Այսպես, ռադիոկայանը նման է հոգևոր լաբորատորիայի, որտեղ հասարակական խնդիրների նկատմամբ ցուցաբերվում է  նորովի մոտեցումըօգտագործելով Հայ ժողովրդի ժառանգության լայն ռեսուրսները: