"ՎԱՀԱԳՆԻ ԲՆԱԿԵԼԻ ԹԱՂԱՄԱՍ" ("ՀՈՎՆԱՆՅԱՆ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ" ՍՊԸ)  

Հիմնադրման տարեթիվը` - 1998 Դիտումներ - 594 Նորացված է - 01.04.2023

Ղեկավար
ՎԱՀԱԳՆ ՀՈՎՆԱՆՅԱՆ  ՆԱԽԱԳԱՀ
Հասցե
ՀԱՅԱՍՏԱՆ,
ԵՐԵՎԱՆ, ԱՋԱՓՆՅԱԿ,
ԳԵՎՈՐԳ ՉԱՈՒՇԻ փողոց 50
Հեռախոս
(+374 10) 399721
 գրասենյակ
(+374 10) 390102
 վաճառքի բաժին
(374 10) 394085
 "Արարատ Վալլի" քաղաքամերձ ակումբ
Ֆաքս
(+374 10) 399780
 
(+374 10) 381302
 
Աշխատանքային օրեր և ժամեր
Երկուշաբթի 09:00 - 18:00
Երեքշաբթի 09:00 - 18:00
Չորեքշաբթի 09:00 - 18:00
Հինգշաբթի 09:00 - 18:00
Ուրբաթ 09:00 - 18:00
Շաբաթ 09:00 - 18:00
Կիրակի 09:00 - 18:00
Էլ. փոստ
general@hovint.am
 
marketing@hovint.am
 
Վեբ Կայք
www
Վեբ Էջ
www
Գործունեության ոլորտ
  • ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ
  • ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ, ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՒՄ
  • Առաջարկներ
    "ՎԱՀԱԳՆԻ" ԲՆԱԿԵԼԻ ԹԱՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՒՄ (ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ)

    "Վահագնի" բնակելի թաղամասում կառուցապատված և կառուցապատվող հողամասերում անշարժ գույքի վաճառք և վարձակալություն
    Մանկական ժամանցի կազմակերպում
    "Արարատ Վալլի" քաղաքամերձ ակումբ
    Լրացուցիչ տեղեկատվություն

    Պրն. Վահագ Հովնանյանը Հայաստանում բնակարանային և արդյունաբերական անշարժ գույքի ոլորտը զարգացնելու նպատակով 1998-ին հիմնել է ՀՈՎՆԱՆՅԱՆ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ընկերությունը: Հովնանյան Ինտերնեյշնլ-ը սկսել ու շարունակելու է զարգացնել օժանդակ արտադրությունները և բնակարանային ու արդյունաբերական անշարժ գույքի կառուցման ու կահավորման համար անհրաժեշտ արտադրանքը, ստեղծել նոր աշխատատեղեր և գործարարության ու բնակելի թաղամասի մշտապես կատարյալ օրինակ լինել:

    Հովնանյան Ինտերնեյշնլ-ի կողմից նախագծված և կառուցված Վահագնի բնակելի թաղամասում նախատեսվում է ունենալ ճարտարապետական յուրօրինակ լուծումներով 700 առանձնատուն և 2300 բնակարան՝ քաղաքին հատուկ ենթակառուցվածքներով ու հարմարություններով:

    Վահագնի բնակելի թաղամասը լիովին նոր մոտեցում է արդի հայ հասարակության մեջ ձևավորված ապրելակերպի նկատմամբ: Վահագնի թաղամասը տեղակայված է Երևանի սահմանգծի մոտ՝ քաղաքի կենտրոնից ընդամենը 11.6 կմ հեռավորության վրա, որը մեքենայով կարելի է կտրել առավելագույնը 15 րոպեում։ Արարատի, Արագածի և Արա լեռան ձյունածածկ գագաթներն ապահովում են սքանչելի տեսարան այս պարսպապատ թաղամասի համար, որը ներդաշնակորեն ձուլվում է շրջակա բնապատկերին:

    Հովնանյան Ինտերնեյշնլ-ի կողմից նախագծված և կառուցված այս բացառիկ թաղամասում նախատեսվում է ունենալ ճարտարապետական յուրօրինակ լուծումներով 700 առանձնատուն և 2300 բնակարան՝ քաղաքին հատուկ ենթակառուցվածքներով ու հարմարություններով:

    Վահագնի բնակելի թաղամասի հարևանությամբ է գտնվում "Արարատ Վալլի" քաղաքամերձ ակումբը, որը հայաստանցիների և նրանց հյուրերի սիրած հանգստավայրն է: Ծրագրված է մոտ ապագայում կառուցել նաև ժամանակակից առևտրի կենտրոն, որտեղ տեղական և օտարերկրյա ընկերություններին հնարավորություն կընձեռվի ունենալ իրենց խանութներն ու գրասենյակները:

    Վահագնի բնակելի թաղամասի հարևանությամբ է գտնվում Արարատ Վալլի քաղաքամերձ ակումբը՝ հայաստանցիների և նրանց հյուրերի սիրած հանգստավայրը: Քաղաքամերձ ակուբի հպարտությունն են մեծ և մինի գոլֆի խաղադաշտերը, թենիսի, բասկետբոլի, վոլեյբոլի, ֆուտբոլի դաշտերը, մեծահասակների և երեխաների համար նախատեսված լողավազանները։ Գոլֆի դաշտը առաջինն է անդրկովկասյան տարածաշրջանում: Փարը (սահմանված նվազագույն հարվածների քանակը) 36 է, իսկ դաշտի ընդհանուր երկարությունը՝ 2965 մետր (3243 յարդ): Ակումբը տրամադրում է մարզական հանդերձանք, որը կարելի է գնել կամ վարձակալել:

    Քաղաքամերձ ակումբը հասարակության համար բաց է որոշակի անդամավճարով, սակայն թաղամասի բնակիչներին ու նրանց հյուրերին տրվում է արտոնյալ մուտքի իրավունք: Ակումբը երաշխավորում է ժամանցի ու հանգստի հաճելի մթնոլորտ մեր թաղամասի բնակիչների, նրանց ընտանիքի անդամների և հյուրերի համար:

    Մենք ծրագրում ենք Վահագնի թաղամասում մոտ ապագայում կառուցել ժամանակակից առևտրի կենտրոն՝ արևմտյան ոճով և հայկական յուրահատուկ երանգով։ Ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա ընկերություններն այստեղ կարող են բացել իրենց խանութներն ու գրասենյակները։

    Համոզված ենք, որ Ձեզ կգոհացնեն մեր ծառայությունների հարմարավետությունն ու գործունեության լայն հնարավորութունները: Առևտրի կենտրոնը կունենա ջերմակարգավորված առևտրային տարածք, ռեստորաններ, կինոթատրոն, մարզասրահ, և այլն։

    Սննդամթերքից և նրբաճաշակ հագուստից մինչև կահույք և տարատեսակ տեխնիկա՝ Ձեզ անհրաժեշտ ամեն բան կգտնեք այստեղ: