"ԾԻԾԵՌՆԱԿ-2" ՍՊԸ  

Հիմնադրման տարեթիվը` - 1991 Դիտումներ - 520 Նորացված է - 01.04.2023

Ղեկավար
ԿԱՐԵՆ ԱՐՏԱՇԵՍԻ ՄԵԼԻՔՅԱՆ  ՏՆՕՐԵՆ
Հասցե
ՀԱՅԱՍՏԱՆ,
ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ,
ՆԱԼԲԱՆԴՅԱՆ փողոց 50/186
Հեռախոս
(+374 10) 544011
 
(+374 10) 524291
 
Ֆաքս
(+374 10) 564404
 
Աշխատանքային օրեր և ժամեր
Երկուշաբթի 09:00 - 19:00
Երեքշաբթի 09:00 - 19:00
Չորեքշաբթի 09:00 - 19:00
Հինգշաբթի 09:00 - 19:00
Ուրբաթ 09:00 - 19:00
Շաբաթ 09:00 - 19:00
Էլ. փոստ
tsitsernak2@rambler.ru
 
Վեբ Էջ
www
Գործունեության ոլորտ
  • ԱՌԵՎՏՈՒՐ
  • ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԽԱՆՈՒԹ-ՍՐԱՀՆԵՐ
  • ԳՐԱՍԵՆՅԱԿԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐ
  • Առաջարկներ
    ԳՐԵՆԱԿԱՆ ՊԻՏՈՒՅՔՆԵՐԻ ԵՎ ԳՐԱՍԵՆՅԱԿԱՅԻՆ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ԽԱՆՈՒԹ

    Հաշվապահական գրքեր և բլանկներ, թուղթ
    Օֆսեթ տպագրություն
    Այցեքարտերի պատրաստում
    Պլոտերային ծառայություն
    Լրացուցիչ տեղեկատվություն

    ՊԱՏԱՌԻԿՆԵՐ «ԾԻԾԵՌՆԱԿ-2»-ի ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ


     


     


    …Այն ե՜րբ էր…


    …Երևան, Նալբանդյան փողոց թիվ 50, անշուք մի տարածք, որ վերածվում էր փոքրիկ ՍՊԸ-ի…


    Հիմնադիր տնօրենը` երջանկահիշատակ Արտաշես (Ռադիկ) Մելիքյանը, ընդամենը մի քանի ամիս առաջ կնքեց մահկանացուն: Կմտածե°ր արդյոք նա այն հեռավոր իննսունականներին, որ պատերազմող երկրի սրտում, այդ սրտի կենտրոնում հիմնած ՍՊԸ-ն, ուր պիտի վաճառվեին (իր խորին համոզմամբ) հատկապես այդ ժամանակվա համար կարևոր`գրի ու դպրության հետ սերտորեն առնչվող պիտույքներ, այսօր նման մեծ թափ է առնելու, զարգանալու և դառնալու է հանրությանը խիստ անհրաժեշտ մի կառույց: Իսկ հետաքրքրվողների այն հարցին, թե ինչու հենց «Ծիծեռնակ» է ուզում կոչել գրատունը, շատ հուզիչ մի պատմություն էր. այգում բնից ընկած ծիծեռնակի ձագուկի մասին, որին չէր հաջողվել փրկել:


    Ի՜նչ դժվարություններ ու խոչընդոտներ էր նա հաղթահարում իր ճանապարհին` երկար ու ձիգ անքուն գիշերներ լուսացնելով, այդ ի՜նչ անսպառ եռանդով էր լցվել իր նպատակի իրականացմանը` պոլիտեխնիկական փայլուն կրթությամբ Արտաշես Մելիքյանը, որը խորհրդային տարիներին նույն նվիրվածությամբ աշխատելով «Նաիրիտ» հզոր գործարանում` իր բազմաթիվ նորամուծությունների համար արժանացել էր վաստակավոր նորարարի կոչման:


    Շահույթ ստանալու նպատակով հիմնադրված առևտրային կազմակերպությունն այսօր դարձել է կայացած, գրավիչ կենտրոն` իր բազմաթիվ աշխատակիցներով:


    Գրախանութում վաճառվում են հիմնականում գրասենյակային ապրանքներ` հաշվապահական գրքեր, բլանկներ, գրասենյակում օգտագործվող ցանկացած անհրաժեշտ պարագաներ, դիզայներական թղթերի մեծ տեսականի, մանկական գրենական պիտույքներ, խաղալիքներ, տնտեսական ապրանքներ և այլն:


    Այս ամենի վաճառքից զատ «Ծիծեռնակ-2»-ում կատարվում են նաև.


     


    -      կազմարարական աշխատանքներ


    -      տպագրություն (բլանկներ, հաշվապահական գրքեր)


    -      գունավոր տպագրություն (այցեքարտեր, անվանաքարտեր, բացիկներ, հրավիրատոմսեր և այլն)


    -      ռիզոգրաֆիա (արագ տպագրություն)


    -      պլոտերային ծառայություններ (վահանակների պատրաստում, գովազդային ցուցանակներ և այլն)


     


    Վստահորեն կարելի է ասել, որ հաճախորդների հետ հարաբերությունները երկուստեք սիրալիր և մտերմիկ են, փոխշահավետ, ինչն օգնում է ճիշտ կողմնորոշվելու տեսականու ձեռքբերման և առևտուրն ավելի արդյունավետ դարձնելու գործում:


    Լուսահոգի Արտաշես Մելիքյանի սկսած բարի գործն այսօր շարունակում և ամենայն սրտացավությամբ իրականացնում է ընտանեկան բիզնեսի երիտասարդ սերունդը` նրա արժանավոր զավակները:


    Մաղթենք «Ծիծեռնակ-2»-ին անարգել ճախրանք, անխափան սլացք, նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ: