"ՏԱՇԻՐ" ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԲԻԶՆԵՍ ԿԵՆՏՐՈՆ ("ՏԱՇԻՐ ԻՆՎԵՍՏ ԳՐՈՒՊ" ՓԲԸ)  

Հիմնադրման տարեթիվը` - 2004 Դիտումներ - 334 Նորացված է - 12.03.2023

Ղեկավար
ՀԱՄԼԵՏ ՄՈՎՍԻՍՅԱՆ  ՏՆՕՐԵՆ
Հասցե
ՀԱՅԱՍՏԱՆ,
ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ,
ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ փողոց 33
Հեռախոս
(+374 10) 545435
 ընդունարան
Ֆաքս
(+374 10) 545435
 
Աշխատանքային օրեր և ժամեր
Երկուշաբթի 10:00 - 20:00
Երեքշաբթի 10:00 - 20:00
Չորեքշաբթի 10:00 - 20:00
Հինգշաբթի 10:00 - 20:00
Ուրբաթ 10:00 - 20:00
Շաբաթ 10:00 - 20:00
Կիրակի 10:00 - 20:00
Էլ. փոստ
admin@tashirgroup.am
 
Վեբ Կայք
www
Վեբ Էջ
www
Գործունեության ոլորտ
  • ԱՌԵՎՏՈՒՐ
  • ԱՌԵՎՏՐԻ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ, ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏՆԵՐ
  • Առաջարկներ
    ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԲԻԶՆԵՍ-ԿԵՆՏՐՈՆ, ՊԻՑՑԵՐԻԱ

    Պարենային և տնտեսական ապրանքներ, ոսկերչական իրեր
    Պիցցերիա, ռեստորան, մանկական սրճարան
    Կանանց և տղամարդու հագուստ, կոշկեղեն, խաղալիքներ
    Կոսմետիկա, օծանելիք
    Շինությունների և տարածքների, բիզնես սենյակների տրամադրում վարձակալական հիմունքներով
    Մշակութային միջոցառումների կազմակերպում
    Լրացուցիչ տեղեկատվություն

    Բարի գալուստ "ՏԱՇԻՐ" առևտրի կենտրոն


    "Տաշիր" առևտրի կենտրոնն իր կարճատև գործունեության ընթացքում կարողացել է իր շուրջը հավաքել հասարակության ճաշակով շերտերին` դառնալով սիրելի վայր ամենքի համար` մանուկներից մինչև մեծահասակներ:


    Համարվելով տարածաշրջանի եզակի կառույցներից մեկը, միջազգային չափանիշներին համապատասխան այս կենտրոնը ստեղծել է բոլոր նպաստավոր պայմանները սպառողի կամ պարզապես այցելուի համար:

    Ժամանակակից ճարտարապետական բարձրակարգ լուծումներով ստեղծված այս տունը ձեզ կհյուրընկալի սրտաբաց` խոստանալով ձեր օրվա տեսադաշտն ու մթնոլորտը լցնել գրավչությամբ: Ուրեմն համեցեք դեպի գեղեցիկը, քայլեք` վայելելով, չէ՞  որ այն ստեղծված է ձեզ համար, ուրեմն` ձերն է:

    Շատրվանների ուղեկցությամբ, մեղմ, հաճելի երաժշտություն ունկնդրելով առաջին հարկը ձեզ կներկայացնի բազմապրոֆիլ ապրանքատեսակներ` սուպերմարկետ, սպասքեղեն, հուշանվերներ, "Ջիաննի", և "Երևանի ոսկերչական գործարանի" ոսկու սրահները, PUMA մարզահագուստի տաղավարը, աուդիո և վիդեո սարքավորումներ և այլն:

    Մի հաճելի ձայն գուցե ձեզ հուշի այն տաղավարի անունը, որն անհրաժեշտ էր փնտրել` մտապահեք և շարժասանդուղքով բարձրացեք ջահերի լույսի և ոսկու փայլի մեջ ողողված երկրորդ հարկ: Այստեղից մինչև հինգերորդ հարկ MALDINI, GGF, CRISPINO և այլ հայտնի անուններ կարդալով, ծանոթանալով կոշկեղենից մինչև մորթեղեն, ու այլ բազում տեսականիների հետ, տեսնելով և զգալով բարձր որակական հատկանիշներ և սպասարկման մեծ կուլտուրա, միգուցե շփոթության մեջ ընկնենք, չէ՞  որ բացարձակի մեջ եք լավագույնը փնտրում: Մի' շտապեք, սրճեք կամ ընթրեք, խնդրեմ` ախորժակը`"Տաշիր"-ում է բացվում:

     

    Դարձյալ հաճելի շփոթություն` կաֆե-պիցցերիա թե՞ ռեստորան: Բայց հինգերորդ հարկում էլ կա` դա արդեն մանկական սրճարանն է: Այո', շվեցարական սեղանը չորրորդ հարկում է: Ամեն անգամ օգտվեք մի օբյեկտի մի բարիքից: Հետո մի պահ վեր կնայեք` աստղաբույլ է: Անցեք ժամացույցների սրահի մոտով, բարձրացեք հինգերորդ հարկ և ժամանակը ձեզ կտեղափոխի դեպի մանկություն, որին այնքան կարոտել էիք: Ձեր մանչուկը այնտեղ թող խաղա, օգտվի ատրակցիոն խաղերից, իսկ դուք նորից կշփոթվեք և միգուցե կորցնելով ժամանակի զգացողությունը, ասեք այս նոր շորն ինձ շատ կսազի:

    Վեցերորդ գրասենյակային հարկում կարող եք օգտվել տարբեր ծառայություններից` իրավաբանական խորհրդատվությունից մինչև մերսում, գեղեցկության սրահից մինչև կոսմետոլոգ և … երբ  կանցնի բույրը, ախորժակը պիցցա կուզի, իսկ սիրտն ու ճաշակը ձեզ կհիշեցնի այն հագուստի մասին, որը մտապահել էիք, կամ պարզապես կրկին կուզեք այցելել "Տաշիր"` ուրեմն բարի գալուստ Տաշիր առևտրի կենտրոն:

     

    Տաշիր առևտրի կենտրոն. բացարձակի մեջ լավագույնը:

     

    Ավելացնելու  ոչինչ չկա: