"ՏԱՐՈՍ" ՍՊԸ  

Հիմնադրման տարեթիվը` - 1995 Դիտումներ - 110 Նորացված է - 01.07.2023

Ղեկավար
ԱՐՄԵՆ ԿԱՌԼԵՆԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ  ՏՆՕՐԵՆ
Հասցե
ՀԱՅԱՍՏԱՆ,
ԵՐԵՎԱՆ, ԱՎԱՆ,
ԱՃԱՌՅԱՆ փողոց 40ա
Հեռախոս
(+374 91) 421018
 տնօրեն
(+374 91) 228398
 գլխավոր ինժեներ
(+374 10) 610530
 լաբորատորիա
Էլ. փոստ
taros1995@gmail.com
 
Աշխատանքային օրեր և ժամեր
Երկուշաբթի 10:00 - 19:00
Երեքշաբթի 10:00 - 19:00
Չորեքշաբթի 10:00 - 19:00
Հինգշաբթի 10:00 - 19:00
Ուրբաթ 10:00 - 19:00
Շաբաթ 10:00 - 19:00
Վեբ Կայք
www
Վեբ Էջ
www
Գործունեության ոլորտ
  • ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
  • ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
  • ՔԱՐԵ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՔՆԵՐ
  • Առաջարկներ
    ԲՆԱԿԱՆ ՔԱՐԵ ՀԱՏԱԿՆԵՐԻ ԵՎ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ՀՂԿՈՒՄ, ՓԱՅԼԵՑՈՒՄ, ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ

    Քարե շրիշակների և պատուհանագոգերի արտադրություն
    Քարե հատակների վերականգնում
    Բուխարիների երեսապատում` քարով
    Քարե հատակների հղկում, ողորկում
    Քարե աստիճանների պատում անսահ նյութով
    Ինտերիերի քարե տարրերի գեղարվեստական մշակում
    Լրացուցիչ տեղեկատվություն

    "ՏԱՐՈՍ" ՍՊԸ-ն հիմնադրվել է 1995թ., "Քար և սիլիկատներ" ԳՀԻ քարի վերամշակման լաբորատորիայի հիման վրա:


     


    Քարի ամրությունն ու երկարակեցությունը անվիճելի են, իսկ գրագետ մշակման և խնամքի դեպքում նրա գեղագիտական հատկությունները պահպանվում են երկար տարիներ:


     


    Ամենից շատ շահագործման ենթակա են քարե հատակները: Դրանք պատրաստելիս առավել կարևոր է մշակման տեխնոլոգիայի խիստ պահպանումը` սկսած քարի ընտրությունից, տեղադրումից, քարերի մշակումից, վերջացրած հղկումով և փայլեցումով:


     


    Քարի ընտրությունը - "Տարոս" ընկերությունն առաջարկում է պրոֆեսիոնալ խորհրդատվություն քարի գույնի, ֆիզիկական և մեխանիկական բնութագրերի ընտրության հարցում (կախված կոնկրետ օբյեկտից):


     


    Հատակի շարումն իրականացվում է դասական եղանակով, կարերի պարտադիր հավասարեցմամբ:


     


    Կարերի հավասարեցումը կատարվում է հատուկ էպօքսիդային խծուծով, որը քարերի միջև դեմպֆերի (տատանումների հանդարտիչ) դեր է կատարում, հերմետիկորեն փակում է կարերը և բացառում խոնավության ներթափանցումը:


     


    Հղկումն ու փայլեցումըկատարում են բարձրորակ մասնագետները` յուրահատուկ ալմաստե գործիքներով հագեցած եվրոպական սարքավորումներով:


     


    Մեր կողմից մանրակրկիտ ձևով մշակված տեխնոլոգիան, ըստ որի կատարվում է հղկման միչև 8 և փայլեցման մինչև 3 գործընթաց, երաշխավորում է հայելային մակերեսի և քարի ողջ գեղեցկության ու հմայքի բացահայտման ապահովումը:


     


    Ուզում նեք հատուկ ուշադրություն հրավիրել հայկական շուկայում առաջին անգամ "Տարոս" ընկերության կողմից առաջարկվող ծառայության վրադա մարմարե և գրանիտե մաշված  հատակների վերանորոգումն ու վերականգնումն է: Մաշված մակերեսը 1 - 3 մմ խորությամբ հատվում է և մշակվում նկարագրված տեխնոլոգիայով: Այսպիսի վերականգնման արժեքը 4-5 անգամ ավելի էժան է, քան հատակը նոր քարերով երեսապատելը:


     


    Մեր աշխատանքներն են`


    ·         "Մոսկվա" կինոթատրոն


    ·         Արտաքին Գործերի Նախարարություն


    ·         "Անի Պլազա" հյուրանոց


    ·         ՀՀ Ազգային ժողովի նախասրահ


    ·         "Արարատ" ֆիրմային խանութ


    ·         Զարգացման Հայկական Բանկ


    ·         "Սիլ Պլազա" հյուրանոց


    ·         Սբ. Սարգիս եկեղեցի (Նոր Նորք)


    ·         և այլն


     


    Եթե Ձեզ համար թանկ են ժամանակն ու փողը – վստահեք պրոֆեսիոնալներին: