"ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ" ՓԲԸ  

Հիմնադրման տարեթիվը` - 1974 Դիտումներ - 270 Նորացված է - 01.04.2023

Ղեկավար
ՀԱՄԼԵՏ ՍԵՐԳԵՅԻ ԹԱՄԱԶՅԱՆ  ՆԱԽԱԳԱՀ
ԱՐԹՈՒՐ ՀԱՄԼԵՏԻ ԹԱՄԱԶՅԱՆ  ՏՆՕՐԵՆ
Հեռախոս
(+374 10) 281990
 հիվանդների ընդունարան
(+374 10) 281790
 տնօրեն
(+374 10) 281970
 
Ֆաքս
(+374 10) 282222
 
Հասցե
ՀԱՅԱՍՏԱՆ,
ԵՐԵՎԱՆ, ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ,
ՀԱՍՐԱԹՅԱՆ փողոց 9
Աշխատանքային օրեր և ժամեր
Երկուշաբթի
Երեքշաբթի
Չորեքշաբթի
Հինգշաբթի
Ուրբաթ
Շաբաթ
Կիրակի
Էլ. փոստ
info@surgery.am
 
surgery@netsys.am
 
Վեբ Կայք
www
Վեբ Էջ
www
Գործունեության ոլորտ
  • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
  • ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ
  • ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ
  • Առաջարկներ
    ԲԺՇԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ

    Ընդհանուր վիրաբուժության բաժանմունք
    Անհետաձգելի և լապորոսկոպիկ վիրաբուժության բաժանմունք
    Հեպատոլոգիայի և լյարդի վիրաբուժության բաժանմունք
    Նեյրովիրաբուժության բաժանմունք
    Սրտամկանային վիրաբուժության բաժանմունք
    Ուռոլոգիայի բաժանմունք
    Տորակալային վիրաբուժության բաժանմունք
    Օրթոպեդիայի և պլաստիկ վիրաբուժության բաժանմունք
    Կոլոպրոկտոլոգիայի բաժանմունք
    Օպերատիվ գինեկոլոգիայի և վերարտադրողականության բաժանմունք
    Դիմածնոտային վիրաբուժության ծառայություն
    Թերապիայի բաժանմունք
    Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք
    Կլինիկական լաբորատորիայի բաժանմունք
    Լրացուցիչ տեղեկատվություն

    Վիրաբուժության ինստիտուտը հիմնադրվել է 1974թ. հոկտեմբերին, ԽՍՀՄ առողջապահության նախարարության հրամանով և շուտով, համառ աշխատանքի շնորհիվ հեղինակավոր վիրաբուժական հաստատության համբավ է ձեռք բերել Հայաստանում: Համալսարանի առաջին տնօրեն է նշանակվել պրոֆեսոր Ալեքսանդր Լվովի Միքայելյանը, որը մեծ ներդրում ունի Հայաստանի սրտավիրաբուժության ստեղծման և զարգացման գործում: 1992թ. հոկտեմբերից ինստիտուտի ղեկավար է նշանակվել պրոֆեսոր Համլետ Սերգեյի Թամազյանը: 2001թ. ապրիլից պրոֆեսոր Հ.Ս. Թամազյանն ընտրվել է "Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ" ՓԲԸ-ի նախագահ, իսկ տնօրեն` Արթուր Համլետի Թամրազյանը: Ներկայումս վիրաբուժության ինստիտուտը բազմապրոֆիլ կենտրոն է, որն ունի ժամանակակից սարքավորումներով հագեցած 12 կլինիկական բաժանմունք, ինչպես նաև դիագնոստիկ բաժանմունք: Աշխատանքային 32 տարիների ընթացքում կատարվել է 100 000 վիրահատություն:

    Բացի պրակտիկ վիրաբուժությունից ինստիտուտի մասնագետները զբաղվում են նաև բժշկության կարևոր հիմնախնդիրներով:

    Գիտական գործունեությունը հիմնականում ծավալվում է առաջնային համարվող ուղղություններով, լինում են նորարարական առաջարկություններ և հեղինակային հայտնագործություններ: Հրապարակվել են 18 մոնոգրաֆներ, իսկ ամեն տարի տպագրվում են 200-ից ավելի գիտական հրապարակումներ և զեկույցներ:

    Ինստիտուտում լույս է տեսնում "Հայաստանի վիրաբուժության բանբեր" գիտաբժշկական ամսագիրը, որտեղ տպագրվում են Հայաստանի, ինչպես նաև արտասահմանյան մասնագետների աշխատանքները:

    Իստիտուտի երրորդ ստրատեգիական խնդիրը - դա ուսումնական գործունեությունն է: Ինստիտուտի բազայի հիման վրա գործում են երեք ամբիոններ (նեղ վիրաբուժական մասնագիտությունների, ուռոլոգիայի, անեստեզիոլոգիայի և վերակենդանացման), որտեղ կրթություն են ստանում կլինիկական օրդինատորները, ասպիրանտները, ինչպես նաև ստաժավորվում են բժիշկներն ու վիրաբուժական պրոֆիլի միջին բժշկական անձնակազմը: Իստիտուտի պրոֆեսորներից շատերը դասավանդում են Երևանի Մ.Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանում:

    1992թ., երիտասարդ վիրաբույժների նոր սերունդ պատրաստելու նպատակով ինստիտուտին կից բացվել է "Ապագա վիրաբույժների դպրոցը", որտեղ պետք է ուսանեն Մ.Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանի IV-VI կուրսերում սովորող տաղանդավոր ուսանողները: Ինստիտուտի աշխատակիցներն ակտիվորեն մասնակցում են ԱՊՀ երկրներում և արտասահմանում կազմակերպվող վիրաբուժական ֆորումների աշխատանքներին:

    ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ համավործակցում է ՌԲԳԱ ՎԱԿ-ի, Բակուլեվի անվան սրտամկանային վիրաբուժության ինստիտուտի, Իմունոլոգիայի Դաշնային ինստիտուտի (Մոսկվա), Վեստչեստրի Բժշկական կենտրոնի (ԱՄՆ), Շարիտեի Բժշկական կենտրոնի (Բեռլին), Կ.Դ. Էրիստավիի անվան Փորձարարական և կլինիկական վիրաբուժության ինստիտուտի (Վրաստան), Թբիլիսիի Բժշկական Ակադեմիայի, ՈՒԱԿ-ի (Վրաստան) և UMAF -ի հետ: Բոժոնի (Փարիզ) հոսպիտալի մասնագետների հետ համատեղ աշխատանքներ են տարվում կապված լյարդի փոխպատվաստման հիմնախնդիրների հետ: Համագործակցության շրջանակներում իրականացվում է փորձի փոխանակում և ինստիտուտի առաջատար, ինչպես նաև երիտասարդ մասնագետների ստաժավորում:

    Մեր բաժանմունքներն են`
    - Ընդհանուր վիրաբուժության բաժանմունք
    - Անհետաձգելի և լապորոսկոպիկ վիրաբուժության բաժանմունք
    - Հեպատոլոգիայի և լյարդի վիրաբուժության բաժանմունք
    - Նեյրովիրաբուժության բաժանմունք
    - Սրտամկանային վիրաբուժության բաժանմունք
    - Ուռոլոգիայի բաժանմունք
    - Տորակալային վիրաբուժության բաժանմունք
    - Օրթոպեդիայի և պլաստիկ վիրաբուժության բաժանմունք
    - Կոլոպրոկտոլոգիայի բաժանմունք
    - Օպերատիվ գինեկոլոգիայի և վերարտադրողականության բաժանմունք
    - Դիմածնոտային վիրաբուժության ծառայություն
    - Թերապիայի բաժանմունք
    - Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք
    - Կլինիկական լաբորատորիայի բաժանմունք