"ՇԻՐԽԱՆԻ" ԱՎԱՆԴԱԿԱՆ ՊԱՐԻ ՀԱՄՈՒՅԹ  

Հիմնադրման տարեթիվը` - 2000 Դիտումներ - 80 Նորացված է - 01.07.2023

Ղեկավար
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ ՀԱԿՈԲՅԱՆ  ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ
Հասցե
ՀԱՅԱՍՏԱՆ,
ԵՐԵՎԱՆ, ՇԵՆԳԱՎԻԹ,
ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՑ փողոց 55
Հեռախոս
(+374 10) 488254
 
(+374 91) 550887
 
Վեբ Էջ
www
Աշխատանքային օրեր և ժամեր
Հինգշաբթի 14:00 - 19:00
Կիրակի 14:00 - 19:00
Գործունեության ոլորտ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎՆԵՐ
  • Առաջարկներ
    Ազգագրական պարային համույթ
    Լրացուցիչ տեղեկատվություն

    "ՇԻՐԽԱՆԻ"


    ԱՎԱՆԴԱԿԱՆ ԵՐԳԻ-ՊԱՐԻ ՀԱՄՈՒՅԹ



    ՀՀ "Հայկաբել" գործարանին կից "Շիրխանի" ավանդական երգի-պարի համույթը ստեղծվել է 2000-ին, հիմնադիր ղեկավար Հովհաննես Հակոբյանի գլխավորությամբ:


     


    "Շիրխանի" համույթի երգող-պարողները 18-33 տարեկան են: Համերգային ծրագիրը կազմված է հայ ժողովրդի ավանդական, ծիսական, և հիմնականում ֆոլկլոր երգերից ու պարերից, որոնք արտահայտում և պահպանում են հազարամյա պատմություն ունեցող մշակույթի անցյալը, հանդիսատեսին հրամցնելով ազգային գույները, սովորությունները, ինչպես նաև երաժշտության և պարերի համահունչ կատարում:


     


    Ծրագրի տևողությունը 2 ժամ է, որի ընթացքում ցուցոդրվում են արևելյան և արևմտյան Հայաստանի բոլոր գավառների պահպաված և մեզ հասած ավանդական երգերն ու  պարերը:


     


    "Շիրխանի" համույթի հագուստները լիովին արտահայտում են հայ ժողովրդի դարերից եկող գունանախշերն առանց աղավաղումների, որոնք ոչ միայն տեսանելի են, այլև համահունչ են կատարվող համարներին:


     


    "Շիրխանի" համույթը մեծ ճանաչման է արժանացել Հայաստանի Հանրապետությունում և նրա սահմաններից դուրս: Դրա վառ ապացույցն է մշտական ծանրաբեռնվածությունը համերգներով, մասնակցությունը բոլոր տեսակի միջոցառումներին, տարբեր հեռուստատեսային նկարահանումները:


     


    Այս ժամանակահատվածում համույթն իր ուժերով կարողացել է ներկայացնել 300-ից ավելի ելույթներ, մենահամերգներ և այլ բնույթի միջոցառումներ:


     


    "Շիրխանի"-ի հեղինակությունը և ճանաչումը պարզորոշ է հանրապետության ազգաբնակչության համար և խրախուսվում է ժողովրդի կողմից, հատկապես ազգի ֆոլկլոր արվեստը մաքուր տեսքով ներկայացնելու համար: