"ՇԱՆԹ" ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ  

Հիմնադրման տարեթիվը` - 1994 Դիտումներ - 314 Նորացված է - 22.02.2024

Ղեկավար
ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ ԵԶԵԿՅԱՆ  ՆԱԽԱԳԱՀ
Հասցե
ՀԱՅԱՍՏԱՆ,
ԵՐԵՎԱՆ, ԱՐԱԲԿԻՐ,
ԿԻԵՎՅԱՆ փողոց 16, 10-րդ հարկ
Հեռախոս
(+374 10) 277668
 ընդունարան
(+374 10) 277689
 
(+374 10) 261686
 
(+374 10) 261688
 գովազդի բաժին
(+374 10) 277690
 լրահոս
(+374 60) 701701
 
Ֆաքս
(+374 10) 267690
 
Աշխատանքային օրեր և ժամեր
Շուրջօրյա
Էլ. փոստ
info@shanttv.am
 
hr@shanttv.am
 
web@shanttv.am
 
Վեբ Կայք
www
www
Վեբ Էջ
www
Սոցիալական ցանցեր և Բլոգներ
Գործունեության ոլորտ
  • ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐ
  • ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Առաջարկներ
    ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՎ ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄ, ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

    Հեռուստածրագրերի ստեղծում
    Գովազդի զետեղում հեռուստաեթերում Հայաստանում և արտերկրում
    Հեռուստածրագրերիի խմբագրություն
    Անիմացիոն գովազդային հոլովակների պատրաստում
    Տեսագովազդի պատրաստում
    Ֆիլիալներ
    "ՇԱՆԹ" ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ (ԳՅՈՒՄՐԻԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ)
    "ՇԱՆԹ" ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ (ԳՅՈՒՄՐԻԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ)
    "ՇԱՆԹ" ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ (ԳՅՈՒՄՐԻԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ)
    "ՇԱՆԹ" ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ (ՄՈՍԿՎԱՅԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ)
    "ՇԱՆԹ" ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ (ՄՈՍԿՎԱՅԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ)
    "ՇԱՆԹ" ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ (ՄՈՍԿՎԱՅԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ)
    Լրացուցիչ տեղեկատվություն




    "ՇԱՆԹ" հեռուտաընկերությունը հիմնադրվել է 1994-ին Հայաստանի երկրորդ քաղաքում` Գյումրիում, Արթուր Եզեկյանի կողմից:



    Հեռարձակումը սկսել է 1994-ի հունիսի 20-ին` որպես լրատվական ծառայություն:
    Ընկերությունը հիմնադրվեց այնպիսի մի ժամանակաշրջանում, երբ ավելի քան զգացվում էր տեղեկատվական գրեթե լիարժեք քաղց և սոցիալական լարվածության ծայրահեղ աստիճան: Հենց այս հանգամանքներից ելնելով էլ նորաստեղծ հեռուստաընկերությունն առաջին օրվանից սկսեց մասնագիտանալ լրատվական ծրագրերի արտադրության մեջ:
    Ամբողջ վեց ժամանոց ամենօրյա ծրագրային ցանցով սկսեց հեռարձակվել 1995-ի մայիսից:
    Չնայած այն փաստին, որ այս տարածաշրջանում տնտեսությունը գրեթե ավերվել էր երկրաշարժից և բացակայում էին անգամ նվազագույն պայմանները, "Շանթին" հաջողվեց ոչ միայն գտնել գոյատևման ճանապարհներ, այլև զարգանալ և դառնալ ներկայիս հայկական առաջատար հեռուստաընկերություններից մեկը:
    • 1995 - Հիմնադրվեց "ՇԱՆԹ" սեփական շաբաթաթերթը
    • 1995/1996 - Եթերը ժամանակավորապես կոդավորվեց էներգետիկ ճգնաժամի պայմաններում
    • 1997-ից սկսվեց երգիծական սքեթչների ժողովածուների արտադրությունը, որոնք տարածում գտան աշխարհով մեկ սփռված հայության շրջանում
    • 1998 - Հիմնադրվեց սեփական ռադիոկայանը` "ՌԱԴԻՈ ՇԱՆԹԸ"
    2001-ի մարտից, ընդլայնելով գործունեությունը, սկսեց կանոնավոր հեռարձակումը Երևանում:
    Ընդամենը 3 տարում "Շանթին" հաջողվեց դառնալ մայրաքաղաքի առաջատար հեռուստաալիքներց մեկը, որին երևանցիները վստահում են գյումրեցիներից ոչ պակաս և նախընտրում մյուսներից:
    Հայկական հեռուստատեսության պատմության մեջ բացառիկ երևույթ է, երբ մարզային հեռուստաընկերությունը դառնում է մայրաքաղաքի ամենահեղինակավոր հեռուստաալիքներից մեկը:
    2002-ին "Շանթը ձեռք բերեց հանրահայտ "Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր" հեռուստաշոուն հայկական տարբերակով ցուցադրելու իրավունքները: Այս հեռուստախաղն առաջին և օրինական ճանապարհով ձեռք բերված ու միջազգային ճանաչում վայելող ֆորմատն էր Հայաստանում: Շուրջ 3 տարի այն միակն էր:
    2003-ին Եվրախորհրդի մոնիտորինգի արդյունքում "Շանթ" հեռուստաընկերության "Հորիզոն" լրատվական ծառայությունը ճանաչվեց ամենահավասարակշռվածը և օբյեկտիվը` Հայաստանում նախագահի և պառլամենտի ընտրարշավներն անկողմնակալ լուսաբանելու համար:
    2003-ին Առաջին հայկական հեռուստատեսային "ՀԵՌԱՆԵ" մրցանակաբաշխության ժամանակ "Հորիզոնը" ճանաչվեց լավագույն լրատվական ծրագիրը Հայաստանում:
    2004-ին "Ինտերնյուս" ՀԿ անցկացրած` լրատվական ծրագրերի մրցանակաբաշխության ժամանակ մասնավոր ԶԼՄ-ի լրատվական հաղորդումների մեջ "ՀՈԻԶՈՆԸ" ճանաչվեց լավագույնը:
    2004-ին "Շանթ" հեռուստաընկերությունը մեծ շուքով նշեց իր հիմնադրման 10-րդ տարելիցը: Այս առթիվ 2004-ը «Շանթիե ծրագրերի մեջ արմատական բեկման տարի դարձավ:
    2004/2005-ի ընթացքում "Շանթը" բացառիկ իրավունքներով ձեռք բերեց և հեռարձակեց համաշխարհային համբավ վայելող գրեթե բոլոր խոշորագույն իրադարձությունները: Բոլորն էլ Հայաստանում ամբողջությամբ ցուցադրվել են առաջին անգամ:
    • MISS UNIVERSE 2004 /Միսս իեզերք 2004/
    • SAN REMO 2004 /Սան Ռեմո 2004/
    • GRAMMY 2004 /Գրեմմի 2004/
    • WORLD MUSIC AWARDS 2004 /Համաշխարհային երաժշտական մրցանակաբաշխություն 2004/
    • WORLD SPORT AWARDS 2004 /Համաշխարհային սպորտի մրցանակաբաշխություն 2004/
    • GOLDEN GLOBE 2005 /Գոլդեն Գլոբ 2005/
    • GRAMMY 2005 /Գրեմմի 2005/
    • 77th ACADEMY AWARDS 2005 /Ամերիկյան կինոակադեմիայի 77-րդ "Օսկար" մրցանակաբաշխութուն 2005/
    2005-ի հունվարից "Շանթ" հեռուստաընկերությունը սկսեց ցուցադրել պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոնական մենամարտերի հեռարձակումը Հայաստանում:
    2005-ին "Շանթ" ՀԸ ձեռք բերեց նաև աշխարհում հանրահայտ ևս մեկ ֆորմատ` վերջին տարիներին աշխարհն ընդգրկած և համաշխարհային ‎հեռուստաշուկան նվաճած ևս մի նախագիծ` "ՀԱՅ ՍՈՒՊԵՐՍԹԱՐ"-ը`
    • “POP IDOL" Մեծ Բրիտանիայում
    • “AMERICAN IDOL" Ամերիկայի Միացյալ Նահանգներում
    • “SUPERSTAR" Գերմանիայում
    • “A LA RECHERCHE DE LA NOUVELLE STAR" Ֆրանսիայում
    • “НАРОДНЫЙ АРТИСТ" Ռուսաստանում
    • Հայկական տարբերակը` "ՀԱՅ ՍՈՒՊԵՐՍԹԱՐԸ"` "Շանթի" եթերում
    2005-ից մեկնարկեց առաջին հայկական հեռուստասերիալը` "Վերվարածները", որը հետագայում վերածվեց համընդհանուրի ուշադրության առարկայի: 2007թ. աշնանային եթերաշրջանից սկսած այս սերիալի լսարանի բաժինը չի իջնում 50%-ից, իսկ պիկը հասել է մինչև 86,7%-ի:
    2007-ին "Շանթ" հեռուստաընկերությունն իրականացրեց "Ժողովրդական երգիչ" նախագիծը, որը բեկումնային դարձավ հայկական ժողովրդական երգի զարթոնքի համար...
    2008-ի աշնանային եթերաշրջանում նախատեսվում են միանգամից 3 միջազգային հանրահայտ ֆորմատներ` GOT TALENT կամ "Թաքնված տաղանդ", Power Of 10 կամ "10-ի զորությունը" և TXTC պատանեկան խաղ-շոուն:


    Այսօր "Շանթ" հեռուստաընկերությունն ակտիվորեն ինտեգրվում է համաշխարհային հեռուստաարդյունաբերությանը` ապահովելով երկար սպասված թարմ շունչը հայկական հեռուստատեսային ոլորտում: