"ՊԱՀԱՊԱՆ ԱՐԾԻՎ" ԹԻԿՆԱՊԱՀԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ  

Հիմնադրման տարեթիվը` - 1999 Դիտումներ - 204 Նորացված է - 11.01.2024

Ղեկավար
ԿԱՐԵՆ ՊԱՊՈՅԱՆ  ՏՆՕՐԵՆ
Հասցե
ՀԱՅԱՍՏԱՆ,
ԵՐԵՎԱՆ, ՇԵՆԳԱՎԻԹ,
ԱՐԱՐԱՏՅԱՆ փողոց 60/7
Հեռախոս
(+374 11) 448888
 
(+374 94) 718888
 
Վեբ Կայք
www
Էլ. փոստ
pahapanarciv1@gmail.com
 
Վեբ Էջ
www
Աշխատանքային օրեր և ժամեր
Երկուշաբթի 09:00 - 18:00
Երեքշաբթի 09:00 - 18:00
Չորեքշաբթի 09:00 - 18:00
Հինգշաբթի 09:00 - 18:00
Ուրբաթ 09:00 - 18:00
Սոցիալական ցանցեր և Բլոգներ
Գործունեության ոլորտ
  • ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈԼՈՐՏ
  • ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ԻՆԿԱՍԱՑԻԱ
  • Առաջարկներ
    ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ, ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

    Բարձրագույն կրթություն
    Միջոցառումների անցկացման անվտանգության ապահովում
    Օբյեկտների, տարածքների պաշտպանություն
    Թիկնապահների, պահնորդների պատրաստում
    Լրացուցիչ տեղեկատվություն

    ՀՀ "ՊԱՀԱՊԱՆ ԱՐԾԻՎ" թիկնապահական Ակադեմիան կազմավորվել է 1999-ին: Թիկնապահական Ակադեմիան հիմնանդրել և տնօրինում է Արսեն Դավթյանը:


    Արսեն Դավթյանը համապատասխան կրթությունը ստացել է Եվրոպայում: Երկար տարիներ Չեխիայում աշխատելուց հետո նա վերադառնում է Հայաստան և հիմնում է "Սպիտակ Արծիվ" թիկնապահական Ակադեմիան, որը 2005-ի սեպտեմբերին վերանվանվում է "Պահապան Արծիվ" թիկնապահական Ակադեմիա: Երկար տարիների աշխատանքային փորձից հետո, Ակադեմիան Հայաստանում առաջարկում է անվտանգության բարձրակարգ ծառայություններ:

    Ակադեմիայում դասավանդում են բարձրակարգ մասնագետներ: Դուք կարող եք համոզված լինել, որ դիմելով մեզ Դուք կստանաք որակյալ մասնագետների խորհրդատվություն, ովքեր կօգնեն Ձեզ ճիշտ կողմնորոշվել ցանկացած հարցում, իսկ ցանկության դեպքում, մենք կտրամադրենք Ձեզ թիկանպահների, որոնց պրոֆեսիոնալիզմի մեջ կհամոզվեք ինքներդ:

    Մենք կանենք հնարավոր և անհնար ամեն ինչ, ապահովելու համար Ձեր և Ձեր մտերիմների անվտանգությունը: Դուք կարող եք ունենալ մեծ կարողություն, անշարժ գույք և այլն, բայց համաձայնենք, որ կյանքն ամենաթանկ բանն է, որ ունեք, և այն պետք է պաշտպանել: Մեր օգնությամբ Դուք կլինեք լիովին պաշտպանված և ոչինչ չի կարող սպառնալ ձեր անվտանգությանը: Դուք կարող եք համոզված լինել, որ մենք կկանխարգելենք ցանկացած անախորժություն, որը կարող է վնասել Ձեզ և Ձեր մտերիմներին:

    "Պահապան Արծիվ" թիկնապահական Ակադեմիա ընդունվում են հարցազրույցով, ինչպես նաև ստուգվում է դիմորդի ֆիզիկական պատրաստվածությունը:


    "Պահապան Արծիվ" թիկնապահական Ակադեմիայի ուսանողներն ուսումնասիրում են հետևյալ առարկաները`

    • Իրավագիտություն
    • Անգլերեն լեզու
    • Առաջին բուժօգնություն
    • Հոգեբանություն
    • Օպերատիվ թիկանապահական գործ
    • Հրաձգություն
    • Լող
    • Ինքնապաշպանություն (զենքով և առանց զենքի)
    • Տեխնիկայի տեղադրում

    Այս ամենից հետո թիկնապահական Ակադեմիայի ուսանողները լիովին պատրաստ են իրենց գործին:

    "Պահապան Արծիվ" թիկնապահական Ակադեմիան ավարտելուց հետո ուսանողները կարող են դառնալ VIP-անձանց անձնական թիկնապահներ:

    Լավագույն ուսանողներին ապահովում ենք աշխատանքով ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև երկրից դուրս` Ֆրանսիայում, Հունաստանում, Չեխիայում, Դանիայում, Մերձբալթյան երկրներում: