"ՎՆԱՍՎԱԾՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՐԹՈՊԵԴԻԱՅԻ ԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ" ՓԲԸ  

Հիմնադրման տարեթիվը` - 1946 Դիտումներ - 336 Նորացված է - 01.07.2023

Ղեկավար
ՎԱՉԱԳԱՆ ՊԵՏՐՈՍԻ ԱՅՎԱԶՅԱՆ  ՏՆՕՐԵՆ
Հասցե
ՀԱՅԱՍՏԱՆ,
ԵՐԵՎԱՆ, ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ,
9-րդ փողոց 123
Հեռախոս
(+374 10) 654030
 տնօրենի ընդունարան
(+374 10) 650041
 ընդունարան
(+374 10) 653050
 
(+374 10) 650040
 
Ֆաքս
(+374 10) 655430
 
Աշխատանքային օրեր և ժամեր
Երկուշաբթի 01:00 - 01:00
Երեքշաբթի 01:00 - 01:00
Չորեքշաբթի 01:00 - 01:00
Հինգշաբթի 01:00 - 01:00
Ուրբաթ 01:00 - 01:00
Շաբաթ 01:00 - 01:00
Կիրակի 01:00 - 01:00
Էլ. փոստ
scto@mail.ru
 
Վեբ Կայք
www
Վեբ Էջ
www
Գործունեության ոլորտ
  • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
  • ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ
  • ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ
  • Առաջարկներ
    ՎՆԱՍՎԱԾՔԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՕՐԹՈՊԵԴԻԱ

    Հենաշարժական ապարատի, ողնաշարի, ոսկրահյուսվածքի հիվանդությունների բուժում
    Մանկական ուղեղային կաթվածի բուժում
    Օրթոպեդիկ հիվանդությունների և վնասվածքների
    Իրանակալում
    Ոսկորների կենսազննում
    Հյուսվածքաախտաբանական հետազոտություններ
    Ներքին օրգանների սոնոգրաֆիա
    Մեթոդական օգնություն բուժհիմնարկներին` օստեոպորոզի բուժման հարցում
    Հոդերի ներպրոթեզավորում
    Պրոթեզավորում
    Հենաշարժական ապարատի հիվանդություններով տառապող, վնասվածք ստացած հիվանդների, օրթոպեդիկ հիվանդություններով տառապող հիվանդների վերականգնում
    Վիրաբուժություն և միկրովիրաբուժություն
    Էսթետիկ վիրաբուժություն`
    Օրթեզավորում
    Լրացուցիչ տեղեկատվություն

    ՎԱՉԱԳԱՆ ՊԵՏՐՈՍԻ ԱՅՎԱԶՅԱՆ - ՀՀ ԱՆ Վնասվածքաբանության և Օրթոպեդիայի Գիտական Կենտրոնի (ՎՕԳԿ) տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԲԳԱ-ի ակադեմիկոս, վիրաբույժ, ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետ, ՀՀ Առողջապահության Ազգային Ինստիտուտի «Վնասվածքաբանություև-Օրթոպեդիա» ամբիոնի վարիչ, Հայաստանի Վնասվածքաբանևերի և Օրթոպեդների Ասոցիացիայի նախագահ, Հայաստանի բժիշկների Ասոցիացիայի փոխնախագահ, ՎՕԳԿ-ի Գիտական Խորհրդի նախագահ, ՀՀ և ՌԴ գիտա-գործնական և մասնագիտական ամսագրերի խմբագրական կոլեգիայի անդամ


    Հեղինակ է ավելի քան 320 գիտական հոդվածների, 12 հեղինակային վկայականների, 43 նորարարական առաջարկություների:


     


    ՎԼԱԴԻՄԻՐ ԽԱՉԻԿԻ ԱՄԻՐԲԵԿՅԱՆ - փոխտնօրեն առողջապահական հարցերով, բժշկական գիտությունների թեկնածու, Հայաստանի Վնասվածքաբանևերի և Օրթոպեդների Ասոցիացիայի անդամ, Հայաստանի բժիշկների Ասոցիացիայի անդամ


    Հեղինակ է 16 գիտական հոդվածների, 2 մեթոդական ձեռնարկների:


     


    ՏԱԹԵՎԻԿ ՎԱՐԴԳԵՍԻ ԽԱՆԱՄԻՐՅԱՆ - Վնասվածքաբանների և Օրթոպեդների Ասոցիացիայի փոխնախագահ, ՀՀ Հյուսվածաբանների և Էմբրիոլոգների Միության անդամ, բիոլոգիական գիտությունների թեկնածու, ավագ գիտաշխատող


    Հեղինակ է 125 գիտական հոդվածների, 4 մեթոդական ձեռնարկների, 3 նորարարական առաջարկություների :


     


    Վնասվածքաբանության, օրթոպեդիայի և վերականգնողական կենտրոնը հիմնադրվել է 1946-ին պրոֆեսոր Քրիստափոր Պետրոսյանի կողմից` որպես օրթոպեդիական հաստատություն:


    Հաստատության գլխավոր նպատակը Երկրորդ Համաշխարհային Պատերազմի տարիներին անդամալույծ դարձած մարդկանց բժշկական օգնություն ցուցաբերելն էր: Հետագայում` 1959-ին, Հայաստանի Վնասվածքաբանության և Օրթոպեդիայի կենտրոնը վերանվանվեց Երևանի Վնասվածքաբանության և Օրթոպեդիայի Գիտահետազոտական Ինստիտուտ (ՎՕԳՀԻ):


    1988-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի ժամանակ Երևանի ՎՕԳՀԻ -ի բժշկական անձնակազմը ցուցաբերեց պրոֆեսիոնալ հմտություն և իր պարտականությունները կատարեց բարձր մակարդակով: Ավելի քան 1500 տուժածներ բուժվեցին Երևանի ՎՕԳՀԻ -ում:


    Փորձառու բժիշկների, նորագույն սարքավորումների շնորհիվ` 1989-ին Պաշտպանության նախարարի թիվ 447 հրամանով Երևանի ՎՕԳՀԻ -ը դարձավ տեղային պատերազմներից տուժածներին բժշկական օգնություն ցուցաբերող կետրոն:


    Մեր հաստատության բժիշկներից շատերը իրենց արժեքավոր ներդրումների համար պարգևատրվել են կառավարության կողմից:


    Այս տարիների ընթացքում մշակվել են հրազենային վերքերի բուժման նոր կոնցեպցիաներ, ցիրկուլացիոն նամակներ` մարտական գործողությունների և սահմանամերձ գոտիներում բժշկական օգնություն ցույց տալու համար, անցկացվել են գիտա-գործնական սեմինարներ` մարտի դաշտում վիրաբուժության և, մասնավորապես, վնասվածքաբանական օգնության կազմակերպման տակտիկայի և տեղային մարտերի պայմաններում տուժածներին բուժելու համար:


    Հետագայում, վնասվածքաբան-բժիշկների անմիջական ղեկավարությամբ, ՀՀ Պաշտպանության Նախարարության Կենտրոնական Զինվորական Հոսպիտալում բացվեց վնասվածքաբանության բաժանմունք և կազմակերպվեց ՀՀ Բանակի վնասվածքաբանության ծառայություն, որոնք սերտորեն համագործակցում են ՀՀ Կենտրոնական Զինվորական Հոսպիտալի հետ ոչ միայն գործնական, այլ նաև գիտական աշխատանքներում:


    Երևանի ՎՕԳՀԻ-ը 1995-ին վերանվանվեց ՀՀ ԱՆ Վնասվածքաբանության, Օրթոպեդիայի և Վերականգնողական Կենտրոն և հանդիսանում է ՀՀ վնասվածքաբանության ու օրթոպեդիայի գիտահետազոտական, գիտամեթոդական, ուսումնական և պրակտիկայի կենտրոն, իսկ 2003-ին, ՀՀ Կառավարության որոշմամբ, միացվեց Այրվածքների և Ճառագայթաբանության Գիտահետազոտական Կենտրոնին:


     


    Վնասվածքաբանության և Օրթոպեդիայի Գիտական Կենտրոնում գործում են հետևյալ բաժանմունքները`


     


    - ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ՕՐԹՈՊԵԴԻԱՅԻ ԵՎ ՈՍԿՐԱՅԻՆ ԱԽՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ


     


    - ԵՏՎՆԱՍՎԱԾՔԱՅԻՆ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ


     


    - ԹԱՐԱԽԱԿԱԼՎԱԾ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ


     


    - ԾԱՆՐ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ


     


    - ԲԱԶՄԱԿԻ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ


     


    - ՄԱՆԿԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ՕՐԹՈՊԵԴԻԱՅԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ


     


    - ԱՆԵՍԹԵԶՈԼՈԳԻԱՅԻ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ


     


    - ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ (միկրովիրաբուժության, պլաստիկ վիրաբուժության ծառայություն, «Քիթ-Կոկորդ-Ականջ» - ծառայություն)


     


    - ԷՔՍՊԵՐԻՄԵՆՏԱԼ-ԿԱԶՄԱԲԱՆԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ


     


    - ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՕՐԹՈՊԵԴԻԱՅԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ


     


    - ՌԵՆՏԳԵՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ


     


    - ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ (կլինիկական-ախտորոշիչ լաբորատորիա)


     


    - ՍՈՆՈԳՐԱՖԻԱ


     


    - ԱՐՅԱՆ ՓՈԽՆԵՐԱՐԿՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ