"ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ" ՊՈԱԿ  

Հիմնադրման տարեթիվը` - 1967 Դիտումներ - 74 Նորացված է - 01.07.2023

Ղեկավար
ՌՈՒԶԱՆ ԼԱԶԱՐԻ ՍԱՐՅԱՆ  ՏՆՕՐԵՆ
Հասցե
ՀԱՅԱՍՏԱՆ,
ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ,
ՍԱՐՅԱՆ փողոց 3
Հեռախոս
(+374 10) 581762
 
(+374 10) 521607
 տնօրեն
Ֆաքս
(+374 10) 521607
 
Աշխատանքային օրեր և ժամեր
Երկուշաբթի 11:00 - 16:30
Երեքշաբթի 11:00 - 16:30
Չորեքշաբթի 11:00 - 16:30
Ուրբաթ 11:00 - 16:30
Շաբաթ 11:00 - 16:30
Կիրակի 11:00 - 16:30
Էլ. փոստ
museum@saryanmuseum.com
 
Վեբ Կայք
www
Վեբ Էջ
www
Գործունեության ոլորտ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ
  • Առաջարկներ
    ՄՇՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ
    Լրացուցիչ տեղեկատվություն

    ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ


     


        XX դարի մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի (1880-1972) տուն-թանգարանը ստեղծվել է Երևանում, Ðայաստանի կառավարության հատուկ որոշմամբ, բացվել է 1967թ. նոյեմբերի 26-ին՝ նկարչի կենդանության օրոք: Թանգարանի շենքը բաղկացած է երկհարկանի առանձնատնից, որտեղ նկարիչն ապրել և ստեղծագործել է 1932-1972թթ., և եռահարկ պատկերասրահից, որը կառուցվել է  1967 թ.` այդ տանը կից:


        Տուն-թանգարանն առանձնահատուկ է նրանով, որ այստեղ հանգրվանել են նկարչի այն աշխատանքները, որոնք գտնվում էին իր տանը, արվեստանոցում: Թանգարանի գեղարվեստական ֆոնդի ստեղծման հիմքը դարձան նկարչի նվիրաբերած 50 ստեղծագործությունները: Հետագայում ֆոնդն ընդլայնվեց գնումների և նվիրատվությունների շնորհիվ:


      Այսօր Մ.Սարյանի տուն-թանգարանի հիմնական նպատակը Վարպետի արվեստի ցուցադրումն է, մեկնաբանումն ու հանրահռչակումը: Թանգարանում տարվում է նաև գիտական աշխատանք՝ կազմվում է նրա կյանքի և ստեղծագործության տարեգրությունը, հրապարակվում են նրա հուշերը, ձեռագրերն ու նամակները, կազմվում է աշխատանքների լիակատար կատալոգը: Ներկայումս մշակվում է նաև տուն-թանգարանի հուշային ֆոնդը:


      Մ.Սարյանի թանգարանի ցուցադրությունը ընդգրկում է նկարչի ստեղծագործական բոլոր շրջաններն ու ժանրերը՝ սկսած 16 տարեկանում կատարած առաջին գծանկարներից մինչև կյանքի վերջին տարիներին ստեղծված աշխատանքները: Մոտ 300 ստեղծագործություններից կազմված մշտական ցուցադրությունը կազմակերպված է թանգարանի երեք հարկերում` ժամանակագրական կարգով:


      Ցուցադրությունը սկսվում է երրորդ հարկում գտնվող հուշասենյակից: Այստեղ են ընդգրկված Մ.Սարյանի կյանքն ու ստեղծագործությունը ներկայացնող հարուստ վավերագրական նյութերը` փաստաթղթեր, լուսանկարներ, ցուցահանդեսների կատալոգներ, դիպլոմներ, շքանշաններ, անձնական իրեր: Այս սրահը բացվել է վերջերս` 2005թ.`ի բավարարություն նկարչի կյանքին ավելի մոտիկից ծանոթանալու այցելուների ցանկությանը:


      Երրորդ հարկի փոքր սրահում ցուցադրված են Վարպետի ուսանողական տարիների աշխատանքները և «Հեքիաթներ և երազներ» ջրաներկերի շարքը: «Նկարչի մոր դիմանկարը» և «Սանդուխտի դիմանկարը» ստեղծված են 1898 թ., երբ Մ.Սարյանը դեռ ուսանում էր Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում: Տուն-թանգարանի հավաքածուի մեջ առանձնահատուկ տեղ է գրավում երիտասարդ նկարչի «Հեքիաթներ և երազներ» (1903-1907) ջրաներկերի լիակատար շարքը: Առաջին անգամ այս շարքը ցուցադրվեց Մոսկվայում 1907 թվականին` «Երկնագույն վարդ» ցուցահանդեսում, որն աշխարհին ներկայացրեց ռուսական խորհրդապաշտական արվեստը: Խորհրդային տարիներին շարքը մատնվեց մոռացության, որպես սկսնակ նկարչի առաջին քայլեր: Սակայն տարիներ անց` 1995թ., երբ հնարավորություն ստեղծվեց դիտել այս նուրբ, եթերային պատկերները XX դարասկզբի համաշխարհային կերպարվեստի համատեքստում, «Հեքիաթներ և երազներ»-ը ստացան իրենց արժանվույն գնահատականը, ցուցադրվեցին Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, այնուհետև, 2003թ.` Ֆրանսիայի Անտիբ քաղաքի Պիկասոյի թանգարանում:


      Երրորդ հարկի երկրորդ սրահում ցուցադրված են 1908 թվականի տենպերաներն ու արևելյան շրջանի կոմպոզիցիաները: Այս տարիներին ստեղծված նկարներն ունեցան դժվար ճակատագիր: Խորհրդային տարիներին նկարիչը ստիպված եղավ վաճառել դրանցից շատերը, քանի որ իրենց գեղագիտական սկզբունքներով դրանք չէին համապատասխանում միայն «սոցռեալիզմ» ընդունող երկրի գաղափարներին: Երկար տարիներ «Ջրհորի մոտ: Շոգ օր»-ը, «Քայլող կին»-ը, «Եգիպտական գիշեր»-ը գտնվում էին անձնական հավաքածուներում: Այսօր այցելուն եզակի հնարավորություն ունի տեսնել այս նկարները նկարչի տուն-թանգարանում: Այս սրահի ցուցադրության մեջ են նաև մի շարք պատմական նկարներ, որոնցով Մ.Սարյանը հանդես է եկել համաշխարհային ցուցահանդեսներում: Դրանք են` «Կոստանդնուպոլսի շները» (1911), «Արաբ պարուհի»-ն (1913), «Հայուհին սազով» (1915) և այլ կտավներ:


      Թանգարանի երկրորդ հարկում ցուցադրվում է Մ.Սարյանի հայաստանյան շրջանը: 1921թ. Ալ.Մյասնիկյանի հատուկ հրավերով նկարիչը մշտական բնակություն հաստատեց նորաստեղծ Խորհրդային Հայաստանում: Տուն-թանգարանի ֆոնդում են 1922թ. ստեղծված նկարները, որոնցում ներկայացված է այն շրջանի Երևանը, երբ հայ ժողովուրդը վերջապես վերադառնում էր իր պատմական հայրենիքը, հարազատ քաղաքը:


    Այս սրահում ցուցադրվում են նաև փարիզյան շրջանի եզակի գործերը: 1928թ., Փարիզից` Հայաստան ճանապարհին Մ.Սարյանի 35-ից ավելի կտավներ այրվեցին նավի վրա: Պահպանվեցին միայն այն գործերը, որոնք Մ.Սարյանը վաճառել էր Փարիզում: Գ.Բասմաջյանի, Հ.Հազարյանի և Մ.Կազանովիչի շնորհիվ երեք աշխատանքներ՝ «Լեռներ: Կոտայք» (1926), «Դեպի աղբյուր» (1926) և «Մարն գետի ափին»-ը վերադարձան տուն-թանգարան:


      Ավելի ուշ շրջանի գործերից տուն-թանգարանի ցուցադրության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում «Հայաստան» պաննո (1964) համայնապատկերը Մ.Սարյանի ընտանիքի հավաքածուից: Այս մեծադիր աշխատանքը խորը ներգործություն է ունենում այցելուների վրա: Այնքան ցայտուն, շոշափելի ու հավաքական, հայրենասիրական այնպիսի վեհ զգացմունքով է պատկերված այստեղ հայրենի բնությունն իր բազմազանության մեջ, որ յուրաքանչյուրին հիշեցնում է իր երկրի հավաքական պատկերը, ձևերն ու գույները:


       Սրահներից բացի ցուցադրվում է նաև Վարպետի արվեստանոցը, ուր պահպանվում են նրա նկարակալները, ներկապնակները, ներկերն ու վրձինները, ուր կարծես թևածում է նրա անմահ հոգին: