"ՍԻԲԻՐ" ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ (ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ)  

Հիմնադրման տարեթիվը` - 2005 Դիտումներ - 132 Նորացված է - 01.04.2023

Ղեկավար
ՄՈՒՇԵՂ ՌՈՒԲԵՆԻ ՍԱՅԱԴՅԱՆ  ԳԼԽԱՎՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ
Հասցե
ՀԱՅԱՍՏԱՆ,
ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ,
ԹՈՒՄԱՆՅԱՆ փողոց 34
Հեռախոս
(+374 10) 544220
 
(+374 10) 544110
 
(+374 10) 593337
 
Ֆաքս
(+374 10) 544220
 
Աշխատանքային օրեր և ժամեր
Երկուշաբթի 10:00 - 19:00
Երեքշաբթի 10:00 - 19:00
Չորեքշաբթի 10:00 - 19:00
Հինգշաբթի 10:00 - 19:00
Ուրբաթ 10:00 - 19:00
Շաբաթ 10:00 - 19:00
Էլ. փոստ
m.sayadyan@s7.ru
 
Վեբ Կայք
www
Վեբ Էջ
www
Գործունեության ոլորտ
  • ՏՐԱՆՍՊՈՐՏ
  • ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏ
  • ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Առաջարկներ
    Ավիատոմսերի վաճառք և ամրագրում
    Ուղևորափոխադրումներ
    Լրացուցիչ տեղեկատվություն

    S7 Ավիաուղիներ (“ՍԻԲԻՐ ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ” ԲԲԸ )



    Սկսած 2002-ից, ընկերությունը կայուն առաջատար է Ռուսաստանի ներքին օդային բեռնափոխադրումների շուկայում և, միջազգային ուղղություններով, հանդիսանում է Ռուսաստանի խոշորագույն ավիաընկերություններից մեկը:
    Հայրենական շուկայում ավիաընկերությունն իրականացնում է բոլոր ուղևորափոխադրումների 13%-ը և ներքին օդային գծերի 15 %-ը:
    1994-ի օգոստոսին “Սիբիր” ավիաընկերությունը ստացավ IATA - S7 միջազգային կոդը, իսկ 2001-ից սկսած “Ավիաուղիներ S7” -ը հանդիսանում է Օդային Տրանսպորտի Միջազգային Ասոցիացիայի իրական անդամ /IATA/:
    2004-ի փետրվարին ավիաընկերությունն արժանացել է ավիաշրջաններում հեղինակություն վայելող "Air Transport World magazine" ամերիկյան ամսագրի ներկայացրած "Շուկայի Լիդերներ" անվանակարգին, իսկ դրանից մեկ տարի առաջ, առաջինն էր Ռուսաստանի քաղաքացիական ավիացիայում, որը դարձավ "Flight International" /Մեծ Բրիտանիա/ ամսագրի "Flight International Aerospace Awards"-ի մրցանակի դափնեկիրը` "Կորպորատիվ ստրատեգիա" անվանակարգում:
    "Ավիաուղիներ S7"-ը համարվում է Ռուսաստանի առավել նորացված ավիաընկերությունը:
    2005-ի սկզբին "Ավիաուղիներ S7"-ը առաջինն էր Ռուսաստանում, որ կազմակերպեց ավիատոմսերի ինտերնետ-վաճառք սեփական կայքի միջոցով: Նա առաջինների շարքում էր նաև նրանց մեջ, ովքեր սկսեցին կիրառել ուղևորների և բեռների գրանցման ու տեղափոխման ավտոմատացված վերահսկում /Departure Control System/: Ներկայումս ավիաընկերությունն այդ համակարգն օգտագործում է 35օդանավակայաններում: Դա ավիաընկերությանը թույլ է տալիս օգտվել “էլեկտրոնային-տոմս” -ի տեխնոլոգիայից / e-ticket /:
    2007-ին, միջազգային աուդիտի կողմից անվտանգ շահագործման ստանդարտներին համապատասխանելիության վերաբերյալ լիարժեք ստուգումն անցնելուց հետո, ինչը S7-ի համար շատ կարևոր գործոն է հանդիսանում` համաշխարհային ավիացիոն միությունում որպես ժամանակակից ամենախիստ պահանջներին բավարարող անվտանգ փոխադրամիջոց ճանաչվելու համար, "Ավիաուղիներ S7"-ը ընդգրկվեց IOSA (IATA Operational Safety Audit) օպերատորների ռեգիստրում:
    "Ավիաուղիներ S7"-ին է պատկանում Ռուսաստանի ներքին երթուղիների խոշորագույն ցանցը, որը ստեղծվել է երեք խոշոր ավիատրանսպորտային հանգույցների`Մոսկվայում /Դոմոդեդովո/, Նովոսիբիրսկում /Տոլմաչևո/ և Իրկուտսկում, ինչպես նաև Չելյաբինսկի /Բալանդինո/, Պերմի /Բոլշոյե Սավինո/, Սոչիի /Ադլեր/ և Խաբարովսկի բազային օդանավակայանների հիման վրա:
    "Ավիաուղիներ S7"-ը կանոնավոր չվերթեր է իրականացնում դեպի Եվրոպա, Մերձավոր Արևելք, Հարավային Ասիա, ինչպես նաև Ասիական – Խաղաղօվկիանոսյան ռեգիոնի երկրներ: Բացի դրանից, ընկերությունը զարգացնում է գործընկերային հարաբերությունները աշխարհի առաջատար փոխադրողների հետ:
    "Ավիաուղիներ S7" -ի մասնաճյուղերն ու ներկայացուցչությունները գործում են Ռուսաստանի 34 քաղաքներում, ԱՊՀ երկրների 16 քաղաքներում և արտասահմանյան 10 քաղաքներում, այդ թվում Ֆրանկֆուրտում-Մայնում, Դուբլինում, Պեկինում, Սեուլում, Անթալիայում և Բանկոկում:
    "Ավիաուղիներ S7"-ին է պատկանում Ռուսաստանի և ԱՊՀ-ի օդանավերի խոշորագույն պարկերից մեկը:
    Ավիաընկերության օդանավակազմը բաղկացած է 67 մագիստրալային լայներներից; Արտասահմանյան արտադրության օդանավերի ընդհանուր քանակը ավիաընկերությունում ներկայումս կազմում է 31 միավոր:
    2007-ին "Ավիաուղիներ S7"-ը սկսեց իրականացնել օդանավակազմի շահագործվող օդային տեխնիկայի արդիականացման և ընդլայնման 7-ամյա ստրատեգիական պլանը: Այս պահի դրությամբ «Ավիաուղիներ S7ե-ը 60 նոր ժամանակակից լայներների գնման պայմանագրեր է կնքել, այդ թվում, առաջինն էր Ռուսաստանում, որ դարձավ 15 հեռամագիստրալային լայներների վերջին սերնդի` Boeing 787 Dreamliner -ի գնորդը, ևս 10-ը գնելու նախապայմանով:
    "Ավիաուղիներ S7" -ի միջինմագիստրալային օդանավակազմը ձևավորում են A320 ընտանիքի Airbus ինքնաթիռները: Ներկայումս շահագործվում են այդ տիպին պատկանող 19 ինքնաթիռներ:
    2008-ի գարնանից սկսվել է 30 նոր A320 տիպի ինքնաթիռների համար կնքված պայմանագրերի իրացումը: Նաև, ըստ Boeing ընկերության հետ ստորագրված համաձայնագրի, 2010-2011թթ., "Ավիաուղիներ S7" -ը կստանա Boeing 737-800 նոր սերնդի 10 ինքնքթիռներ, որոնք կաշխատեն չարտերային ուղղություններով: 2007-ին "Ավիաուղիներ S7" -ը իրականացրել է 47.5 հազարից ավելի չվերթեր, որոնց ընթացքում տեղափոխել է 5.7 մլն. ուղևոր և 33 հազար տոննա բեռներ ու փոստ:
    "Ավիաուղիներ S7" -ի ինքնաթիռներն օդում անցկացրել են ավելի քան 141 000 ժամ: 2006-ի հետ համեմատած, ուղևորների շրջանառությունն աճել է 11%: