"ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ"  

Հիմնադրման տարեթիվը` - 2005 Դիտումներ - 65 Նորացված է - 01.07.2023

Հեռախոս
(+374 10) 202834
 
(+374 10) 202854
 
(+374 10) 202874
 
(+374 10) 202894
 
Էլ. փոստ
rado@rado.am
 
Հասցե
ՀԱՅԱՍՏԱՆ,
ԵՐԵՎԱՆ, ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ,
ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹԻ փողոց 8
Աշխատանքային օրեր և ժամեր
Երկուշաբթի 09:00 - 18:00
Երեքշաբթի 09:00 - 18:00
Չորեքշաբթի 09:00 - 18:00
Հինգշաբթի 09:00 - 18:00
Ուրբաթ 09:00 - 18:00
Շաբաթ 09:00 - 18:00
Վեբ Էջ
www
Գործունեության ոլորտ
  • ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏ
  • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • Լրացուցիչ տեղեկատվություն

    ՖԵՐՄԵՐԱՅԻՆ ՇՈՒԿԱՅԻ ՍՊԱՌՄԱՆ ԾՐԱԳԻՐ



    1995-ից սկսած, ՀՀ-ը օգտվել է Գյուղատնտեսության Զարգացման Միջազգային Ֆոնդի(ԳԶՄՖ) չորս փոխառություններից:
    Ընդհանրապես, քաղաքականության կարգավորման զարգացող պարամետրերը, ինչպես նաև կառավարության պարտավորությունների աստիճանը նպատակաուղղված են գյուղատնտեսության զարգացմանն ու չքավորության նվազեցմանը` մի շարք նորարարական մոտեցումների բարեհաջող իրագործման միջոցով: Մասնավորապես, դրական համագործակցության բարձր աստիճանը ակնկալում է գյուղատնտեսության արագ ֆինանսական ու ինֆրակառուցվածքային մտահղացումների զարգացում` ուղեկցված արագ վճարումներով և գյուղական աղքատության նվազեցման վրա էական ազդեցությամբ:

    Այս ամենը վսահություն է ներշնչում ԳԶՄՖ-ին` հետագա նորարարությունների համար, որոնք ուղղված կլինեն գյուղատնտեսության արագ զարգացմանն ու գյուղական չքավորության նվազեցմանը:

    2008-ի հուլիսից սկսվեց Ֆերմերային շուկայի սպառման ծրագրի իրագործումը:

    Ֆերմերային շուկայի սպառման ծրագրի (ՖՇՍԾ) նպատակն է բարելավել չքավոր գյուղացիների տնտեսական և սոցիալական վիճակը Հայաստանում:


    Նպատակները.

    - Խթանել համեմատական տնտեսական առավելություններ ունեցող գյուղական ձեռնարկությունների արագ աճ` սկսնակ աղքատ արտադրողների և գյուղացիների ամուր փոխկապակցմամբ, ովքեր աշխատանքի տեղավորման բնագավառում բարելավվում են փնտրում:
    - Տրամադրել ներդրումային սաքավորումներ և դրամական միջոցներ, որոնք կլուծեն գյուղական տնտեսության առջև ծառացած բոլոր ֆինանսական խնդիրները:
    - Զարգացնել Հայաստանում ֆինանսական սեկտորի կարողությունը` բավարարելու փոքր և միջին կրեդիտային ապրանքների պահանջարկը:


    Նպատակային խմբի ծրագիր

    ՖՇՍԾ կձգտի ապահովել փաստացի արտոնություններ կամ պոտենցիալ տնտեսապես ակտիվ միջավայր այնպիսի նախնական նպատակային խմբերի համար, ինչպիսին են աղքատության ամենաբարձր ցուցանիշով հետևյալ գյուղական սոցիալ-տնտեսական կատիգորիաները.

    - Կիսաապահովված ֆերմերները ձգտում են կոմերցիոն ֆերմերության,
    - Գյուղական գործազրկություն, ոչ լրիվ աշխատանքային օր, վարձու աշխատանք, ներառյալ քաղաքների կենտրոններում,
    - Հողազրկություն և խեղճ գյուղացի կանայք, հատկապես,նրանք ովքեր ղեկավավարում են տնտեսությունը:


    Ծրագրի բաղադրիչները.

    Ծրագրի ներդրումները կիրագործվի 2 հիմնական բաղադրիչների հիման վրա`

    Բաղադրիչ 1: Գյուղական ֆինանսներ
    Բաղադրիչ 2: Գյուղական ինֆրակառուցվածքի ներդրում


    ԳԶՄՖ ծրագրի հիմնական ֆակտերը.

    Գազիֆիկացման ծրագիր համայնքների համար

    Միջազգային զարգացման համար ՕՊԵԿ-ի ֆոնդի շնորհիվ 63 համայնքներ գազիֆիկացվեցին Գյուղական Տարածքի Տնտեսական Զարգացման Ծրագրի(ԳՏՏԶԾ)-ի բաղադրիչ CDI-ի և Ինֆրակառուցվածքի Վերականգնման Ծրագրի Նախագիծի (ԻՎԾՆ)-ի շրջանակներում Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Տավուշի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում:


    Ոռոգման ցանցերի վերականգնում

    ԳԶՄՖ-ի ֆինանսավորմամբ 24 համայնքներում վերականգվեցին ոռոգման ցանցերը ԳՏՏԶԾ-ի բաղադրիչ CDI-ի և ԻՎԾՆ-ի շրջանակներում Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Տավուշի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում:


    Ընտանի կենդանիների խմելու ջրի համակարգերի վերականգնում

    ԳԶՄՖ-ի ֆինանսավորմամբ 8 համայնքներում վերականգվեցին ընտանի կենդանիների խմելու ջրի համակար•եր, ԳՏՏԶԾ-ի բաղադրիչ CDI-ի և ԻՎԾՆ-ի շրջանակներում, Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Տավուշի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում:


    Ճանապարհների վերականգնում

    ՕՊԵԿ-ի ֆինանսավորմամբ վերանորոգվեցին 14 համայնքների ճանապարհներ, ԳՏՏԶԾ-ի բաղադրիչ CDI-ի և ԻՎԾՆ-ի շրջանակներում, Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Տավուշի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում: