"ՊՌՈՇՅԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ" ՍՊԸ  

Հիմնադրման տարեթիվը` - 1980 Դիտումներ - 1022 Նորացված է - 01.04.2023

Ղեկավար
ԱՐՄԵՆ ԱՆՈՒՇԱՎԱՆԻ ԳԱՍՊԱՐՅԱՆ  ՏՆՕՐԵՆ
Հասցե
ՀԱՅԱՍՏԱՆ,
ԵՐԵՎԱՆ, ԱՋԱՓՆՅԱԿ,
ԱՇՏԱՐԱԿԻ խճուղի 2
Հեռախոս
(+374 10) 350612
 քարտուղար
(+374 10) 395641
 
(+374 10) 319144
 
Ֆաքս
(+374 10) 390343
 
Աշխատանքային օրեր և ժամեր
Երկուշաբթի 09:30 - 17:30
Երեքշաբթի 09:30 - 17:30
Չորեքշաբթի 09:30 - 17:30
Հինգշաբթի 09:30 - 17:30
Ուրբաթ 09:30 - 17:30
Էլ. փոստ
proshyan@mail.ru
 
Վեբ Կայք
www
Վեբ Էջ
www
Գործունեության ոլորտ
  • ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
  • ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
  • ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
  • ԱՐՏԱՀԱՆՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Առաջարկներ
    Կոնյակի, գինու, լիկյորի, շամպայնի և այլ ոգելից խմիչքների արտադրություն
    Գինու արտադրություն
    Խնձորի, ծիրանի, մոշի, նռան, սալորի, սերկեւիլի գինու արտադրություն
    Օղու արտադրություն
    Թթի, ծիրանի, հոնի, նռան օղու արտադրություն
    Կոնյակի, խաղողի, ցորենի սպիրտի արտադրություն
    Լրացուցիչ տեղեկատվություն

    "ՊՌՈՇՅԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ" ՍՊԸ ժամանակակից արդյունաբերական համալիր է` հագեցած ժամանակակից բարձր տեխնոլոգիաներով:


    Գործարանը մեծ շեշտ է դնում գինու արտադրության ավանդույթների զարգացման, պահպանման և հզորացման վրա:


    "ՊՌՈՇՅԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ" արդադրած գինիները հայտնի են ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում:


    "ՊՌՈՇՅԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ" ՍՊԸ հիմնադրվել է 1887 թվականին:


    Այժմ գործարանը զբաղեցնում է 35000 քառ. մետր տարածք, և ունի ալկոհոլային խմիչքների լայն տեսականի` կոնյակ, գինի, օղի,շամպայն, լիկյոր:


    Մեր խաղողի այգիների, ժամանակակից սարքավորումների, ավանդական տեխնոլոգիաների և արտադրանքի բարձր որակի նկատմամբ խիստ հսկողությոան շնորհիվ` "ՊՌՈՇՅԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ" ՍՊԸ հաջողությամբ արժանացել է իր հաճախորդների մեծ գնահատանքին: Գործարանի հիմնական արտադրանքները 3-ից 30 տարվա հնություն ունեցող հայկական կոնյակներն են, որոնք հայտնի են ողջ աշխարհում և պատրաստված են Արարատյան դաշտավայրի խաղողի լավագույն տեսակներից:


    Գործարանում պատրաստված կոնյակն ունի Հայաստանի կոնյակներին բնորոշ բույրերի գերազանց փունջ, հատուկ փափկություն, թավշություն և երկար պահպանվող համ:


    Սուվենիրային շշերով գինիները մեծ ճանաչում են վայելում և այդ ձեռակերտ շշերի հիմքում ընկած են մեր ավանդույթները ,որոնք հայտնի են ողջ աշխարհում:


    Գինու և լիկյորի արտադրությունը նույնպես մեծ տեղ է զբաղեցնում գործարանի գործունեության մեջ:


    Գինեգործության հազարամյակների ավանդույթները և խաղողի յուրահատուկ և եզակի տեսակները, ծովի մակարդակից 1200մ բարձրության վրա գնվող արևոտ լեռնային դաշտավայրերի հատուկ միկրոկլիման ապահովում են խաղողի աճը, արտասովոր համը և բույրը:


    Գործարանը հայտնի է նորագույն տեխնոլոգիաներով պատրաստված լավագույն մրգային գինիներով` նռան, սալորի, սև հաղարջի, բալի, ծիրանի:


    Արտասահմանյան գործընկերների հետ համագործակցության արդյունքում ավելացել է արտադրանքի ծավալը և արտահանումը հաջող սկիզբ է ստացել:


    Գործարանը իր արտադրատեսակները արտահանում է Ռուսաստան, ԱՄՆ, Գերմանիա, Հունաստան, Իսրայել, Հարավային Կորեա և այլն: