"ՓՐԱՅՄ ԻՆՇՈՒԸՐՆՍ ԲՐՈՔԵՐՍ" ՍՊԸ  

Հիմնադրման տարեթիվը` - 1997 Դիտումներ - 135 Նորացված է - 01.04.2023

Ղեկավար
ԱՐՏԱՎԱԶԴ ԱՇՈՏԻ ՅԱԽՇԻԲԵԿՅԱՆ  ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ
Հասցե
ՀԱՅԱՍՏԱՆ,
ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ,
ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ պողոտա 49, 5-րդ հարկ
Հեռախոս
(+374 10) 526418
 
(+374 10) 526431
 ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ
Ֆաքս
(+374 10) 526441
 
Աշխատանքային օրեր և ժամեր
Երկուշաբթի 09:30 - 18:30
Երեքշաբթի 09:30 - 18:30
Չորեքշաբթի 09:30 - 18:30
Հինգշաբթի 09:30 - 18:30
Ուրբաթ 09:30 - 18:30
Էլ. փոստ
prime@prime-insurance.com
 
Վեբ Կայք
www
Վեբ Էջ
www
Գործունեության ոլորտ
  • ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ
  • ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Առաջարկներ
    ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԱԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

    Ապահովագրական բրոկերի և վերաապահովագրական բրոկերի ծառայություններ
    Խորհրդատվություն ռիսկերի կառավարման և ապահովագրության վերաբերյալ
    Լրացուցիչ տեղեկատվություն

    ՓՐԱՅՄ ԻՆՇՈՒՐԱՆՍ ԲՐՈՔԵՐՍ


     


    Ընկերությունը տրամադրում է ապահովագրական,վերաապահովագրական բրոքերի և խորհրդատուի ծառայություններ: 10 տարվա ընթացքում Հայաստանի ապահովագրական շուկայում ընկերության  մենեջմենթը ապահովագրական  բրոքեր հասկացությանը տվել է այն "խորհրդատուի և գործընկերոջ" իմաստը, որը ներկայացնում է ապահովագրողի շահերը ապահովագրության գործընթացը կառավարելու հարցում:


    Մեր առաքելությունն է` տեղական շուկայում աշխատելու պայմանների և սովորույթների իմացությամբ նպաստել ապահովագրության գործընթացի զարգացմանը բարձրակարգ ծառայություններ մատուցելու միջոցով` օգտագործելով զարգացած ապահովագրական շուկաների փորձը:


     


    Մենք մատուցում ենք հետևյալ ծառայությունները`
    - Ռիսկի գնահատում
    - Աջակցություն ապահովագրողների հարցում
    - Աջակցություն ապահովագրողների ընտրության հարցում
    - Ապահովագրական ռիսկերի տեղաբաշխում` ապահովելով դրանց կառավարելիությունը
    - Ապահովագրական հայցերի կարգավորում`  ապահովագրողների և փորձագիտական ընկերությունների համագործակցության կոորդինացման միջոցով
    - Ռիսկերի կառավարմանը և ապահովագրության գործընթացին վերաբերող խորհրդատվության տրամադրում
    - Խորհրդատվության տրամադրում վերաապահովագրական շուկաների ընտրության հարցում


     


    Մեր կողմից առաջարկվում են ապահովագրության հետևյալ տեսակները`
    - Գույքային ապահովագրություն
    - Բեռների ապահովագրություն
    - Ավտոտրանսպորտային  միջոցների ապահովագրություն
    - Ավիացիոն ապահովագրություն
    - Տեխնիկական ռիսկերի ապահովագրություն
    - Շինմոնտաժային ռիսկերի ապահովագրություն
    - Ֆինանսական և բանկային ռիսկերի ապահովագրություն
    - Գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրություն
    - Դժբախտ պատահարներից ապահովագրություն
    - Ընդհանուր քաղաքացիական պատասխանատվության
    - Ապահովագրություն
    - Մասնագիտական պատասխանատվության ապահովագրություն
    - Բեռնափոխադրողի պատասխանատվության ապահովագրություն
    - Պատասխանատվության այլ տեսակների ապահովագրություն


     


    Մեր հիմնական սկզբունքները.
    Օպերատիվություն – հնարավոր սեղմ ժամկետներում ապահովագրական ծրագրերի նախապատրաստում և ապահովագրական հայցերի ուսումնասիրում:
    Վստահելիություն - ապահովագրական հատուցման  մերժման հնարավոր նվազեցում` ռիսկերի դիվերսիֆիկացիայի և պայմանագրերի հստակ ձևակերպման միջոցով:
    Որակ - աշխատակիցներ, որոնք ունեն մասնագիտական կրթություն և վերապատրաստվել են միջազգային ճանաչում ունեցող օտարերկրյա ընկերություններում:
    Ճկունություն – հաշվի առնելով հաճախորդի պահանջների յուրահատկությունը` անհատական մոտեցում ապահովագրական պաշտպանվածություն պահանջող ռիսկերի ընտրության հարցում:
    Գաղտնիություն  - անհրաժեշտ ապահովագրական ծառայությունների մատուցում` պահպանելով  հաճախորդի` գաղտնիքը հանդիսացող տեղակությունները չհրապարակելու սկզբունքը:


     


    Մեր հաճախորդներից են` արտադրական ձեռնարկություններ, բանկեր, միջազգային կազմակերպություններ, հյուրանոցներ, ռեստորաններ, տրանսպորտային ընկերություններ և այլն:


     


    Մեր գործընկերները.
    Մեր ընկերությունն աշխատում է տեղական շուկայի առաջատար ապահովագրական ընկերությունների հետ:
    Մեր հիմնական միջազգային գործընկերներն են հանդիսանում Royal & Sun Alliance Group (Անգլիա),  AGF (Ֆրանսիա),  Gerling (Գերմանիա) "Ինգոսստրախ", "Ռոսգոսստրախ", "Լեքսգարանտ" (ՌԴ), "Բելգոսստրախ" (Բելոռուս) և ԱՊՀ այլ պետություններից մի շարքվերաապահովագրական, ապահովագրական ընկերություններ ինչպես նաև Aon group (Մեծ Բրիտանիա), Diot S.A. (Ֆրանսիա),  AFM  Insurance Consultants  and Brokers (ՌԴ),  Mira Insurance  and Consulting GmbH  (Գերմանիա) բրոքերային ընկերությունները: