"ՊՐԵՍ-ԱՏՏԱՇԵ" ՍՊԸ  

Հիմնադրման տարեթիվը` - 2004 Դիտումներ - 93 Նորացված է - 01.04.2023

Ղեկավար
ՌԱՖԱՅԵԼ ԱՂՎԱՆԻ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ  ՏՆՕՐԵՆ
Հասցե
ՀԱՅԱՍՏԱՆ,
ԵՐԵՎԱՆ, ԱՐԱԲԿԻՐ,
ՄԱՐՇԱԼ ԲԱՂՐԱՄՅԱՆ պողոտա 45 - 10
Հեռախոս
(+374 10) 270222
 տնօրեն
(+374 10) 278255
 
(+374 91) 270222
 
(+374 91) 278255
 
Ֆաքս
(+374 10) 278255
 
Աշխատանքային օրեր և ժամեր
Երկուշաբթի 09:30 - 18:00
Երեքշաբթի 09:30 - 18:00
Չորեքշաբթի 09:30 - 18:00
Հինգշաբթի 09:30 - 18:00
Ուրբաթ 09:30 - 18:00
Էլ. փոստ
press84@mail.ru
 
Վեբ Կայք
www
Վեբ Էջ
www
Գործունեության ոլորտ
  • ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈԼՈՐՏ
  • ՄԱՄՈՒԼԻ ՏԱՐԱԾՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Առաջարկներ
    Հայաստանի, Ռուսաստանի, ԱՊՀ և հեռավոր արտասահմանյան երկրների թերթերի, ամսագրերի, գրքերի և այլ պարբերականների իրացում
    Գրքերի, արվեստի գծով հրատարակությունների, գիտատեխնիկական գրականության և գեղանկարների վաճառք
    Թերթերի, ամսագրերի և գրքերի բաժանորդագրություն
    Գեղարվեստի ցուցահանդեսների կազմակերպում Հայաստանում
    Լրացուցիչ տեղեկատվություն

    "ՊՐԵՍ-ԱՏՏԱՇԵ" - բազմապրոֆիլ արտադրական համալիր, որն իրականացնում է հուշանվերների և տարատեսակ տպագրական արտադրանքի պատրաստման ողջ ցիկլը (այցեքարտեր, բուկլետներ, բլանկներ, կատալոգներ, բրոշյուրներ, ամսագրեր, կնիքներ և դրոշմակնիքներ, թղթե և պոլիէթիլենային տոպրակներ, ծրարներ, թղթապանակներ, մետաղյա ցուցանակներ, ցանկացած տեսակի հուշանվերենր):

    Ընկերությունում աշխատում են պրոֆեսիոնալ խորհրդատուներ և դիզայներներ, որոնք Ձեզ կառաջարկեն սեփական գաղափարները, ինչպես նաև կհուշեն Ձեր սեփական գաղափարներն իրականացնելու ամենալավ տարբերակները, փորձառու մենեջերները կընտրեն նյութի տեսակի և տպագրության լավագույն ձևը, իսկ փոստատարները ճիշտ ժամանակին և անվճար տեղ կհասցնեն Ձեր պատվերը:
    Ձեր պատվերի և բյուջեի նկատմամբ ցուցաբերած անհատական մոտեցումը երաշխիք կհանդիսանան լավագույն գնի և պայմանների:

    Մեր մասնագետները կմշակեն Ձեզ համար հատուկ ֆիրմային ոճ:

    Ընկերության ֆիրմային ոճ - գովազդային նյութերի, ապրանքի փաթեթավորման, ֆիրմային բլանկների և այցեքարտերի ձևավորման համար օգտագործվող գծանկարչական տարրերի, տառատեսակների և գույների ամբողջություն:

    Ֆիրմային ոճն օգնում է բրենդի ճանաչմանն ու տարածմանը և ներկայումս հանդիսանում է ընկերության գովազդի ու մարկետինգի կարևորագույն տարրերից մեկը:

    Որպեսզի Ձեզ ճանաչեն, իսկ ճանաչելուց հետո` չմոռանան, մենք սիրով և շատ արագ Ձեզ համար կպատրաստենք պաստառներ, թերթիկներ, բուկլետներ, ստիկերներ, բրոշյուրներ և այլ շատ տարբեր ու գեղեցիկ բաներ:

    Այցեքարտ - սա Ձեր դեմքն է, իսկ ֆիրմային բլանկը` ընկերության:

    Ներկայանալի ընկերության իմիջ ձեռք բերելու համար անհրաժեշտ է ունենալ նաև ֆիրմային ծրարներ, թղթապանակներ, ծոցատետրեր, ինչպես նաև հրավիրատոմսեր ու բացիկներ, իսկ որոշ փաստաթղթերի համար` նաև ինքնասոսնձվող բլանկներ:

    Այսօր ոչ մի ակցիա, ցուցահանդես, ընկերության ծննդյան տոն, կարևոր օրեր կամ տոներ չեն անցնում առանց ընկերության լոգոտիպը կրող նվերների: Ինքնատիպ, օգտակար կամ պարզապես գործնական հուշանվերները Ձեզ անհրաժեշտ տպավորիչ ազդեցությունը կթողնեն հաճախորդների և գործընկերների վրա` Ձեր ընկերության, նրա կարգավիճակի, ինչպես նաև բիզնեսի կոնկրետ բնագավառում ունեցած նշանակության ու դերի մասին:

    Ընկերության լոգոտիպն ու կոնտակտային տեղեկատվությունը հաճախորդներին և գործընկերներին դեռ երկար ժամանակ կհիշեցնեն Ձեր ընկերության մասին:

    Հուշանվերները տարբեր նշանակություն ունեցող բազմազան իրեր են, սակայն նրանց միավորում է այն, որ բացի գովազդից, նրանք կոչված են նաև ամրապնդելու ընկերության ինքնատիպ ոճը:

    Հուշանվերների մեր կատալոգում ընդգրկված է ավելի քան 2000 անվանում:

    Մեզ մոտ Դուք կգտնեք տարբեր արժեք ունեցող հուշանվերներ. Էկոնոմ-դասի (էժան)` ցուցահանդեսների համար, պրոմո-ակցիաների և այլն, իսկ ավելի թանկ հուշանվերները բիզնես-դասի համար են, առանձնահատուկ նվերները` VIP գործընկերների և հաճախորդների համար:

    Մենք առաջարկում ենք նաև ցանկացած տպագրական արտադրանք` բուրմունքով. թերթիկներ, ֆլաերներ, օրացույցներ, հրավիրատոմսեր և բացիկներ, որոնք կարող են ունենալ մեկ կամ մի քանի բույր` բացելու ժամանակ: Այս մեթոդն առավել օպտիմալ է, քանի որ հոտը պահպանվում է ավելի երկար և բուրում է միայն շարժման դեպքում: Ըստ Ձեր ցանկության, բուրմունքով կարող է պատվել լինել ինչպես փոքրիկ պատկերը, այնպես էլ ամբողջ մակերեսը: