"ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆ" ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ  

Հիմնադրման տարեթիվը` - 2000 Դիտումներ - 246 Նորացված է - 01.04.2023

Ղեկավար
ՄԱՐԻԱ ԱՐՄԵՆԻ ԽԱԽԱՄՅԱՆ  ՏՆՕՐԵՆ
Հասցե
ՀԱՅԱՍՏԱՆ,
ԵՐԵՎԱՆ, ՇԵՆԳԱՎԻԹ,
ՍԵՎԱՆԻ փողոց 132
Հեռախոս
(+374 10) 270430
 
(+374 91) 482585
 տնօրեն
Վեբ Էջ
www
Էլ. փոստ
pockish@yahoo.com
 
Աշխատանքային օրեր և ժամեր
Երկուշաբթի 09:00 - 17:00
Երեքշաբթի 09:00 - 17:00
Չորեքշաբթի 09:00 - 17:00
Հինգշաբթի 09:00 - 17:00
Ուրբաթ 09:00 - 17:00
Շաբաթ 09:00 - 17:00
Գործունեության ոլորտ
  • ՄԱՆԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ
  • ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՆԵՐ, ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐ
  • Առաջարկներ
    Նախակրթական դպրոց
    Հանրակրթական դպրոց
    Լրացուցիչ տեղեկատվություն

    "ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆ" մասնավոր գիտափորձարարական կրթահամալիր հիմնադրվել է 2000թ.:


    Ուսուցման ձևը` ցերեկային-երկարօրյա: ԿՀ-ն բաղկացած է 4 ուսումնական համակարգերից` նախակրթարան, կրտսեր դպրոց, միջին դպրոց, ավագ դպրոց:



    Ուսուցումը սկսվում է նախակրթարանից, որն ունի կրտսեր խումբ/ 2,5-4տ./, ավագ` քոլեջային խումբ /4-6տ./: Նախակրթարանում ուսուցանվում է  մայրենի, ռուսերեն և անգլերեն լեզուներ, տրամաբանություն, բնագիտություն, նկարչություն, երաժշտություն, պար: Ուսուցման պրոցեսը հիմնականում իրականացվում է խաղի միջոցով:


    ԿՀ-ի տարրական դպրոցում ընդունելությունը կատարվում է 6 տարեկանից: Դասարանում սովորող երեխաների թիվը չի գերազանցում 15-ը: Երեխայի օրեկան ծանրաբեռնվածությունը կրտսեր դպրոցում 7-8 ժամ է, որի ընթացքում երեխան ապահովվում է անհրաժեշտ կալորիականությամբ սնունդով: Ուսումնական օրվա ընթացքում համաձուլվում են դաս և դասապատրաստում հասկացությունները: Տվյալ առարկային հատկացվող ժամերի ընթացքում երեխան սովորում և վերարտադրում է ստացած նյութը: Տարրական դպրոցում կիրառվում է լեզվի ուսուցման կոմպլեքս մեթոդ` երաժշտական օպերաների ներկայացման ձևով:


    ԿՀ-ում գործում են պարի, կարատեի, ձեռարվեստի, կավագործության, ֆոտոդիզայնի, նկարչության, շախմատի, համակարգ չային ուսուցման խմբակներ, երժշտական սալոն, որոնց երեխաները հաճախում են` ելնելով իրենց նախասիրություններից:
    Երեխայի ուսումնառությունը ընթանում է հոգեբանական ծառայության հսկողության ներքո` նպատակ ունենալով ապահովելու երեխայի ֆիզիկական և հոգեբանական ներդաշնակ զարգացումը:


    Միջին դպրոցում իրականացվում է շերտավորված, տարբերակված  ուսուցումը, որը հիմնվում է երեխայի ընկալունակության ինտենսիվության վրա: Միջին դպրոցում բացի պետականորեն հաստատված պարտադիր ծրագրերից, առաջարկվում է լրացուցիչ առարկաների լայն ցանկ, որից աշակերտը կատարում է ընտրություն ըստ իր նախասիրությունների: Միջին դպրոցը ավարտելով` աշակերտը կատարում է մասնագիտական ընտրություն և ավագ դպրոցում սովորում է իր ընտրած հոսքային դասարանում:


    Ավագ դպրոցում հիմնականում դասավանդում են բուհերի գիտական աստիճան ունեցող դասախոսներ:


    "ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆ" կրթահամալիր գլխավոր նպատակն է` ստեղծելով անհարժեշտ պայմանները երեխայի ներդաշնակ զարգացման համար` դաստիարակել բազմակողմանի զարգացած, բարոյական բարձր հատկանիշներով օժտված անհատներ: