"ՓԱԼԻՄՓՍԵՍՏ" ՍՊԸ  

Հիմնադրման տարեթիվը` - 2004 Դիտումներ - 63 Նորացված է - 01.04.2023

Ղեկավար
ԱԼԲԵՐՏ ՕՔՍԵՆԻ ԱՃԵՄՅԱՆ  ՏՆՕՐԵՆ
Հասցե
ՀԱՅԱՍՏԱՆ,
ԵՐԵՎԱՆ, ԱՐԱԲԿԻՐ,
"ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՃԱՌԱԳԱՅԹ" թաղամաս 18
Հեռախոս
(+374 10) 251980
 
(+374 10) 255790
 
Վեբ Էջ
www
Էլ. փոստ
palimpsest.architect@gmail.com
 
Աշխատանքային օրեր և ժամեր
Երկուշաբթի 09:00 - 17:00
Երեքշաբթի 09:00 - 17:00
Չորեքշաբթի 09:00 - 17:00
Հինգշաբթի 09:00 - 17:00
Ուրբաթ 09:00 - 17:00
Շաբաթ 09:00 - 17:00
Գործունեության ոլորտ
  • ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ
  • ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՆԱԽԱԳԾՈՒՄ
  • Առաջարկներ
    ՆԱԽԱԳԾՈՒՄ ԵՎ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

    Նախագծում, ճարտարապետություն, քաղաքաշինություն
    Ինտերիեր և էքստերիեր դիզայն
    Կոնստրուկտոր աշխարհտեղորոշում
    Հեղինակային վերահսկողություն
    Լրացուցիչ տեղեկատվություն

    ՓԱԼԻՄՓՍՏԵՍՏ ճարտարապետական և ճարտարագիտական նախագծային ընկերությունը հիմնվել է 2004 թվականին Երևանում,Հայրենիքում հաստատված իրանահայ երկու ճարտարապետների կողմից, որոնք ունեն բազմապրոֆիլ իրականացրած նախագծեր Իրանի տարբեր վայրերում, որոնց համար արժանացել են նաև մրցանակի:

    Ընկերության նպատակն է ստեղծել կենսունակ նախագծման միջավայր, միաժամանակ փորձելով լուծել հայկական ճարտարապետական մնայուն տարրերի, համաչափության համակարգերի և մյուս կողմից ժամանակակից իրականության հետ համատեղման բարդ խնդիրը, մարտահրավեր նետելով առօրյա անցողիկ սին հոսանքներին, աշխատում է հայկական ճարտարապետության իրական և ուրույն ժամանակակից կերպարը վերագտնելու հույսով:

    Նկատի ունենալով սահմանափակ հողը, որը բազմադարյան պատմամշակութային ժառանգությունն կրող մատյանն է, կամ այլ խոսքով "Փալիմփսեստ"-ը, և նրա վրա գրվող ձեռագիրն ու կառուցվող մշակույթը, ընկերությունը պատասխանատվություն է ստանձնում ապագային փոխանցվելիք ժառանգության նկատմամբ, միևնույն ժամանակ պատկանելով ներկային…

    Ի շնորհիվ ընկերության կազմում ընդգրկված բարձրակարգ մասնագետների, նախագծային աշխատանքներին կից միաժամանակ և անընդհատ շարունակվում է ուսումնասիրության գործընթացը, ի նպաստ ընթացիկ նախագծերի և ինչու չէ նաև ստեղծված միջավայրի բարելավմանը:

    ՓԱԼԻՄՓՍՏԵՍՏ-ը դա ավելի քան մեկ անգամ գրված պապիրուսին և մագաղաթին բնորոշ ձեռագիր, որի նախնական տարբերակը մասամբ ջնջված է և հաճախ ընթեռնելի: Այն կարող է վերաբերել առարկային, վայրին կամ տեղանքին, որն արտացոլում են իր պատմությունը` "16-րդ դարում իսպանացիները տեսան, որ օվկիանոսը հարավ է հոսում` փալիմպսեստի դելտայի և միակցման հոսանքի միջով դեպի անտառուտային ճահճուտի ավազան" ( Ջոն Մակպի): Լատիներեն` փալիմփսեստում (palimpsestum), հունարեն փալիմփսեստոն(palimpseston) է ծագել, որի միջուկը փալիմփսեստոսն (palimpsestos) է` կրկին փորագրված, փալին (palin)` կրկին: