"ԱԼ. ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՕՊԵՐԱՅԻ ԵՎ ԲԱԼԵՏԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ" ՊՈԱԿ  

Հիմնադրման տարեթիվը` - 1932 Դիտումներ - 206 Նորացված է - 01.04.2023

Հեռախոս
(+374 33) 533391
 
(+374 10) 520241
 տնօրեն
(+374 10) 516014 (258)
 գովազդային բաժին
Էլ. փոստ
info@opera.am
 
marketing@opera.am
 
Հասցե
ՀԱՅԱՍՏԱՆ,
ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ,
ԹՈՒՄԱՆՅԱՆ փողոց 54
Աշխատանքային օրեր և ժամեր
Երկուշաբթի 09:00 - 18:00
Երեքշաբթի 09:00 - 18:00
Չորեքշաբթի 09:00 - 18:00
Հինգշաբթի 09:00 - 18:00
Ուրբաթ 09:00 - 18:00
Շաբաթ 09:00 - 18:00
Վեբ Կայք
www
Վեբ Էջ
www
Սոցիալական ցանցեր և Բլոգներ
Գործունեության ոլորտ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԴԱՀԼԻՃՆԵՐ
  • Առաջարկներ
    Բալետ և օպերային ներկայացումներ
    Լրացուցիչ տեղեկատվություն



    Երևանի ԱԼ. ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՕՊԵՐԱՅԻ ԵՎ ԲԱԼԵՏԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԸ հիմնադրվել է 1932թ. և բացվել է 1933թ. հունվարի 20-ին: Թատրոնի շենքը կառուցվել է 1940թ., Ալեքսանդր Թամանյանի նախագծով: Թատրոնի հիմնադիրներից էին հայ մշակույթի խոշոր գործիչներ Ա.Դանիելյանը, Շ.Տալյանը, Լ.Իսեցկի-Իոաննիսյանը, Ա.Կարատովը, դիրիժորներ Կ.Սարաջևը, Գ.Բուդաղյանը, Ս.Չարեկյանը, նկարիչներ Մ.Սարյանը, Ա.Հարությունյանը, ռեժիսոր Ա.Բուրջալյանը:
    1933-36թթ. թատերախմբում աշխատել են` դիրիժորներ Վ.Պիրադովը, Ս.Շատիրյանը, Մ.Թավրիզյանը, ռեժիսորներ Ա.Գուլակյանը, Լ.Քալանթարը, Վ.Աճեմյանը, բալետմեյստեր Ի. Արբատովը և ուրիշներ:
    1938թ. թատրոնը կոչվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անունով, որի "Ալմաստ" օպերայով էլ բացվել է թատերական սեզոնը` 1933թ.: Երկար տարիներ հենց այդ օպերայով է բացվել թատերական սեզոնը: Շուտով կազմավորվել է նաև բալետի թատերախումբը, որն արդեն 1935թ. բեմադրեց Պ.Չայկովսկու "Կարապի լիճը" ներկայացումը:
    Թատրոնի բացումը նպաստեց, որպեսզի ձևավորվեն ազգային այլ օպերային և բալետային թատերախմբեր: Արամ Խաչատրյանի "Երջանկություն"-ը /1930թ./ առաջին հայկական բալետն էր: Դրա հիման վրա շուտով կոմպոզիտորն ստեղծեց նոր "Գայանե" բալետը, որը բեմադրվել է աշխարհի շատ բեմերում:
    Ալ.Սպենդիարյանի "Ալմաստ" /1933թ./, Ա.Տիգրանյանի "Անուշ" /1935թ./, Ա.Ստեփանյանի "Արշալույսին" /1938թ./, Տ.Չուխաջյանի "Արշակ ll" /1945թ./, Պ.Չայկովսկու "Եվգենի Օնեգին" /1933թ./ և "Պիկովայա դամա" /1940թ./, Բիզեի "Կարմեն" /1934թ./ և Ա.Խաչատրյանի "Գայանե" /1947թ./ բեմադրությունները նպաստեցին ազգային արտիստիկ կադրերի դաստիարակմանը:
    1940թ. "Գայանե" բալետը բեմադրվեց Կիևում, իսկ այնուհետև` արտասահմանում /Լեյպցիգ, Շվերին, Բեյմար, Բեռլին, Փարիզ և այլ վայրեր/:
    1935թ. Երևանի օպերային թատրոնի բեմում առաջին անգամ հնչեց Ա.Տիգրանյանի "Անուշ"-ը: Դա տաղանդավոր ռեժիսոր Արմեն Գուլակյանի առաջին գործն էր Օպերային թատրոնում:
    1938թ. հոկտեմբերին Ա.Գուլակյանը նշանակվել է Օպերային թատրոնի գլխավոր ռեժիսոր: Որպես գեղարվեստական ղեկավար նա բեմադրել է 32 ներկայացումներ: Թատրոնի խաղացանկը համալրվեցին նոր ներկայացումներով:
    1939թ. հոկտեմբերին Մոսկվայում կայացավ հայկական մշակույթին նվիրված առաջին տասնօրյակը, որը երաժշտության ոլորտում ձեռք բերված նվաճումների հանրագումարի ցուցադրում էր հանդիսանում: Տասնօրյակից հետո թատրոնը տեղափոխվեց նոր շենք: Օպերային և բալետային թատերախմբերում ներգրավվեցին նոր մենակատարներ` Վ.Սավելյեվ-Դամուրինը, Ա.Պետրոսյանը, Ս.Շախիջանյանը, Մ.Չմշկյանը, Ա.Թութունջյանը, Ս.Քալանթարյանը, Լ.Վարդանյանը, Կ.Մարկոսյանը, Մ.Թերզեյանը, Ֆ.Օհանյանը, Տ.Գրիգորյանը, Ա.Ղարիբյանը, Վ.Հովնանյանը, Վ.Խանամիրյանը, Մ.Մարտիրոսյանը և շատ ուրիշներ:
    Երկու տասնամյակների /1940-59թթ./ ընթացքում հաջողվել է ստեղծել բովանդակալից ու բազմազան թատերացանկ: Այդ ընթացքում իրականացվել է օպերայի ու բալետի 76 բեմականացում:
    1956թ. հունիսի 1-13-ը Մոսկվայում կայացել է հայկական արվեստի ու գրականության Երկրորդ տասնօրյակը: Ալ.Սպենդիարյանի թատրոնը Մոսկվայի Մեծ թատրոնում հանդես է եկել Ա.Տիգրանյանի "Դավիթ-Բեկ" և "Անուշ", Տ.Չուխաջյանի "Արշակ ll", Պ.Չայկովսկու "Պիկովայա դամա" օպերաներով և Գ.Եղիազարյանի "Սևան" բալետով: Լրատվամիջոցները նշել են թատրոնի կոլեկտիվի պրոֆեսիոնալիզմի նշանակալի աճը:
    1956թ.-ին թատրոնին տրվել է ակադեմիական անվանումը: 1960թ. բեմադրվել է օպերայի և բալետի 24 բեմադրություն, որոնցից 20-ը եղել են ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ: Ազգայինի հետ մեկտեղ բեմադրվել են նաև ռուսական և արևմտաևրոպական դասական օպերաներ ու բալետներ, արտասահմանյան ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ:
    60-70-ական թթ. բեմադրությունները կարևոր դեր խաղացին թատրոնի ստեղծագործական կայացման գործում: Այդ ընթացքում բեմադրվել են կոմպոզիտոր Է.Հովհաննիսյանի բալետները /"Մարմար", 1957թ., "Երկնագույն նոկտյուրն", 1963թ./: "Հավերժական կուռք" բալետի հիմքում լիրիկական հեթանոսական լեգենդն է ընկած: "Անտունի" բալետը /1969թ./ նվիրված է հայ մեծ կոմպոզիտոր Կոմիտասին: 1976թ. բեմադրվել է Է.Հովհաննիսյանի "Սասունցի Դավիթ" օպերա-բալետը /ռեժիսոր-բեմադրիչ` Վ.Գալստյան, դիրիժոր` Ա.Կատանյան/:
    1983թ. հունվարի 20-ին Ալ.Սպենդիարյանի անվան Օպերային թատրոնը նշեց իր 50-ամյակը:
    1990-99թթ. թատրոնի գեղարվեստական ղեկավարը եղել է երգիչ և ռեժիսոր Տիգրան Լևոնյանը: Նրա ղեկավարությամբ և նորովի բեմադրվել են Տ.Չուխաջյանի "Արշակ ll" և "Կարինե", Լեոնկավալլոյի "Պայացներ", Դոնիցետտիի "Օթելլո", "Վերդի" և "Պուլիուտտո" ներկայացումները:
    1999թ. թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվել միջազգային մրցույթների դափնեկիր Գեղամ Գրիգորյանը: Նրա ղեկավարությամբ բեմադրվել է Վերդիի "Տրավիատա" օպերան, որն էլ փակել է թատերաշրջանը: Կայացել է Մինկուսի "Դոն Կիխոտ" բալետի /ռեժիսոր` Վ.Գալստյան/ և 2000թ.` Վերդիի "Տրուբադուր" օպերայի պրեմիերան:
    2001թ. բեմականացվել են Բիզեի "Կարմեն" և Բելինիի "Նորմա" օպերաները: