"ՕԼԻՎԵՐ ԳՐՈՒՊ" ՍՊԸ  

Հիմնադրման տարեթիվը` - 2002 Դիտումներ - 78 Նորացված է - 01.08.2023

Ղեկավար
ՀՐԱՉՅԱ ՌՈՒԲԵՆԻ ՀԱԿՈԲՅԱՆ  ՏՆՕՐԵՆ
Հասցե
ՀԱՅԱՍՏԱՆ,
ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ,
ԹՈՒՄԱՆՅԱՆ փողոց 8, սենյակ 428
Հեռախոս
(+374 10) 542740
 ընդունարան
(+374 10) 542760
 
(+374 10) 542770
 տնօրեն
Ֆաքս
(+374 10) 542760
 
Աշխատանքային օրեր և ժամեր
Երկուշաբթի 10:00 - 19:00
Երեքշաբթի 10:00 - 19:00
Չորեքշաբթի 10:00 - 19:00
Հինգշաբթի 10:00 - 19:00
Ուրբաթ 10:00 - 19:00
Շաբաթ 10:00 - 19:00
Էլ. փոստ
info@olivergroup.am
 
Վեբ Կայք
www
Վեբ Էջ
www
Գործունեության ոլորտ
  • ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈԼՈՐՏ
  • ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Առաջարկներ
    ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

    Անշարժ գույքի, ավտոմեքենայի, բիզնեսի, գույքի, հողի, ձեռնարկությունների,
    մտավոր սեփականության, ոչ նյութական ակտիվների, սարքավորանքի փոխադրամիջոցների արժեքի,
    ձեռնարկությունների ֆինանսական գործունեության գնահատում, անշարժ գույքի շուկայի մոնիտորինգ/ վերլուծություն:
    Լրացուցիչ տեղեկատվություն

    ՕԼԻՎԵՐ ԳՐՈՒՊ Գործակալությունը հիմնադրվել է 2002-ի փետրվար ամսին,և գրանցված է ՀՀ Պետական ռեգիստրում 273.110.03152 գրանցման համարի տակ: Նշանակությամբ առևտրային կազմակերպություն է և ունի ռիելթորական և գնահատման գործունեությունների պետական լիցենզիաներ: Հանդիսանում է ՙՌիելթորների և գնահատողների ազգային ասոցիացիայի՚ լիիրավ անդամ և Կենտրոնական Եվրոպայի անշարժ գույքի ասոցիացիանների միության CEREAN-ի լիիրավ անդամ:

    Այս տարիների ընթացքում մեր ընկերությունը հասցրել է կատարել շուրջ 5000 գնահատում: Օլիվեր Գրուպն ունի 6 մարզային մասնաճյուղեր` Աբովյանում, Վանաձորում , Գյումրիում, Արմավիրում, Կապանում և Գավառում: Ըստ համապատասխան պայմանագրերի, գնահատման ոլորտում սպասարկել և սպասարկում ենք` ՀՀ Օմբուդսմենին, վեց փաստաբանական ընկերությունների, 11 բանկերի, 4 ունիվերսալ վարկային կազմակերպությունների, չորս աուդիտորական ընկերությունների, միայն ռիելթորական գործունեությամբ զբաղվող հայաստանյան ութ ընկերությունների, տասնյակ անհատ փաստաբանների: Մեր կողմից գնահատվել են նաև մի շարք անշարժ և շարժական գույքի (սարքեր, սարքավորումներ, հաստոցներ, հոսքագծեր) խոշոր և մեծաթիվ միավորներ ունեցող գործարաններ, արտադրական ձեռնարկություններ, արտասահմանյան հայտնի ընկերությունների հայաստանյան ներկայացուցչություններ:

    Համապատասխան վարկաորումների համար սպասարկում ենք մի քանի բանկերի, նրանք են` ԱՌԷՔՍԻՄԲԱՆԿԸ, ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿԸ, ԲՏԱ ԻՆՎԵՍՏԲԱՆԿԸ, ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, ԱՐԱՐԱՏ ԲԱՆԿԸ, ՎՏԲ ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿԸ, ԲԻԲԼԻՈՍ ԱՐՄԵՆԻԱ ԲԱՆԿԸ, ԿԱՍԿԱԴ ԲԱՆԿԸ, ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ, ԻՆԵԿՈԲԱՆԿԸ, ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿԸ և ԷՔՍՊՐԵՍՍ ԿՐԵԴԻՏ, ԱՐԵԳԱԿ, ԳԱՌՆԻԻՆՎԵՍՏ, ԿԱՍԿԱԴ ԿՐԵԴԻՏ ունիվերսալ վարկային կազմակերպությունները:

    Հաղթող ենք ճանաչվել ինչպես պետական, այնպես էլ կոմերցիոն մի քանի ծրագրերում: Անմիջական մասնակցություն ենք ունեցել ռիելթորական և գնահատման գործունեությունների մասին ՀՀ օրենքների նախագծերի մշակմանը: 2004-ի հունվար ամսից մեր ընկերությունում գնահատման աշխատանքներն իրականացվում են ՙԱնշարժ գույքի գնահատման գործունեության մասին՚ Հայատանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի գնահատման ստանդարտի պահանջներին համապատասխան, գնահատման նորագույն և ժամանակակից մեթոդների (ենթամեթոդների) ինչպես նաև Ստանդարտացման Միջազգային Կոմիտեի IVSC միջազգային ստանդարտների կիրառմամբ, իսկ գնահատման փաթեթների պաշտպանվածության համար օգտագործում ենք ռելիեֆային և հոլոգրաֆիկ հատուկ կնիքներ: Մեր ընկերությունը համալրված է բարձր որակավորում ստացած 14 (բացառապես բարձրագույն կրթությամբ) կադրերով: