"ՕԴԻՆ" ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՀՈՒՅՔԻ ՍՐԱՀ  

Հիմնադրման տարեթիվը` - 2006 Դիտումներ - 492 Նորացված է - 01.04.2023

Ղեկավար
ԱՆԺԵԼԱ ԶԱՎԵՆԻ ՀՈՎՍԵՓՅԱՆ  ՏՆՕՐԵՆ
Հասցե
ՀԱՅԱՍՏԱՆ,
ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ,
ԾՈՎԱԿԱԼ ԻՍԱԿՈՎԻ պողոտա 32/9
Վեբ Էջ
www
Աշխատանքային օրեր և ժամեր
Երկուշաբթի 10:00 - 20:00
Երեքշաբթի 10:00 - 20:00
Չորեքշաբթի 10:00 - 20:00
Հինգշաբթի 10:00 - 20:00
Ուրբաթ 10:00 - 20:00
Շաբաթ 10:00 - 20:00
Կիրակի 10:00 - 20:00
Առաջարկներ
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՀՈՒՅՔԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ ԵՎ ՎԱՃԱՌՔ: "TVILUM-SCANBIRK" (Դանիա) ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ

Կահույքի առաքում և հավաքում Երևանի սահմաններում
Ինտերյերի կահավորման դիզայն հաճախորդի տանը
Ինտերյերի կահավորման լրիվ դիզայն 3D մոդելավորմամբ
Կահույքի նախնական պատվերի հնարավորություն մեր գործընկեր ֆիրմաների կատալոգներից
Լրացուցիչ տեղեկատվություն
"Սկանբիրգ" ՍՊԸ հայաստանյան սպառողներին է ներկայացնում տան կահավորման նոր մոտեցում, առաջարկելով մոդեռն/մինիմալիստական ոճի կահույք, որը հարմարավետ է, առավելագույնս ֆունկցիոնալ և միաժամանակ մատչելի: Այս ամենը հնարավորություն է տալիս կահույքին վերաբերվել որպես մարդու առօրյան շրջապատող, մշտապես ժամանակի միտումներին համահունչ և դինամիկ իրերի մի համախումբ: Դա նշանակում է շնորհիվ մեզ շրջապատող իրերի հնարավոր է դառնում ժամանակ առ ժամանակ փոփոխել մեր տան, աշխատասանյակի ինտերյերը` դրանով իսկ ստեղծել նոր ոճ, նոր տրամադրություն:

Առաջնորդվելով այդ սկզբունքով` մենք գործարար կապեր ենք հաստատել Դանիայի, Իտալիայի և բալթյան երկրների մոդեռն ոճի կահույք արտադրող մի շարք ընկերությունների հետ, որոնց գործարաններից անմիջապես Հայաստան ենք ներկրում բազմատեսակ կահույք:

ՕԴԻՆ խանութ-սրահում մշտապես ներկայացված է տան տարբեր սենյակների համար նախատեսված կահույքի լայն տեսականի: Բացի այդ, հաճախորդները կարող են պատվիրել մեր գործընկեր արտադրողների կատալոգներում ներկայացված կահույքի այլ տեսակներ:

Ստորև ներկայացնում ենք մեր հիմնական գործընկերներին:
TVILUM-SCANBIRK AS (Դանիա) ընկերությունը հավաքովի կահույքի հանրահայտ եվրոպական արտադրող է: Tvilum-Scanbirk-ը նախագծում, արտադրում և շուկա է հանում բարձրորակ, բազմաֆունկցիոնալ և մատչելի կահույք պատրաստված հիմնականում փայտատաշեղային սալերից (ДСП) և ՄԴՖ-ից: TVILUM-SCANBIRK -ը տարեկան մշակում է մոտ 400 նոր մոդել: Կահույքը մատակարարվում է արկղերի մեջ որպես պատրաստ հավաքման համար հավաքածուներ, որոնք պարունակում են բոլոր անհրաժեշտ մասերը:

IMS ITALIA մասնագիտացած է աթոռների, սեղանների և հանգստի սենյակի կահույքի այլ տեսակների արտադրության մեջ` նախատեսված ինչպես բնակելի տարածքների, այնպես էլ հյուրանոցների, ռեստորանների և սրճարանների համար: Որպես իտալական կահավորման դիզայնի և ճաշակի վառ օրինակ, որակը առաջնային պայմանն է այս ընկերության արտադրության ապրանքների համար: Արտադրության մեջ օգտագործվում են գլխավորապես փայտի արժեքավոր տեսակներ, ինչպես նաև ժամանակակից սինթետիկ նյութեր/պլաստիկներ: Մեկ այլ ուղղություն են ներկայացնում մետաղե աթոռների ու սեղանների և գրասենյակային աթոռների հավաքածուները, որոնք, համահունչ ժամանակի պահանջին, հաճախորդին են առաջարկվում մեծ ընտրանիով:

"Սկանբիրգ" ընկերությունը իր հաճախորդներին է առաջարկում մի շարք անվճար և վճարովի ծառայություններ, ինչպես`
• Կահույքի առաքում և հավաքում Երևանի սահմաններում (անվճար),
• Ինտերյերի կահավորման դիզայն հաճախորդի տանը (անվճար),
• Ինտերյերի կահավորման լրիվ դիզայն 3D մոդելավորմամբ, որի արդյունքւոմ հաճախորդները ունենում են իրենց ապագա բնակարանի սենյակների կահավորված պատկերները (վճարովի)
• Կահույքի նախնական պատվերի հնարավորություն մեր գործընկեր ֆիրմաների կատալոգներից
(պատվերները մատակարարվում են 2-2,5 ամսվա ընթացքում, 50% կանխավճարով)