"ՆՈՐՔ ՏԵՂԵԿԱՏՎԱՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ" ՓԲԸ  

Հիմնադրման տարեթիվը` - 2000 Դիտումներ - 82 Նորացված է - 01.04.2023

Ղեկավար
ՀԱՅԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ ՉՈԲԱՆՅԱՆ  ՏՆՕՐԵՆ
Հասցե
ՀԱՅԱՍՏԱՆ,
ԵՐԵՎԱՆ, ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ,
ԿԱՐԱՊԵՏ ՈՒԼՆԵՑՈՒ փողոց 68
Հեռախոս
(+374 10) 247532
 
(+374 10) 247562
 
(+374 10) 247502
 
Ֆաքս
(+374 10) 247532
 
Աշխատանքային օրեր և ժամեր
Երկուշաբթի 09:00 - 18:00
Երեքշաբթի 09:00 - 18:00
Չորեքշաբթի 09:00 - 18:00
Հինգշաբթի 09:00 - 18:00
Ուրբաթ 09:00 - 18:00
Էլ. փոստ
norq@norq.am
 
info@norq.am
 
Վեբ Կայք
www
Վեբ Էջ
www
Առաջարկներ
ՏԵՂԵԿԱՏՎԱՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Վիճակագրական վերլուծությոնների և կանխատեսումների համակարգերի մշակում, ներդրում և շահագործում` ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ
Ակտուարական վերլուծություններ, ծրագրավորում,
Դիզայն, վեբ-դիզայն,
տպագրություն,
համակարգչային տեխնիկայի սպասարկում,
համակարգչային դասընթացներ
ՀՀ-ի սոցիալապես անապահով ընտանիքների, որդեգրման ենթակա երեխաների, երեխա որդեգրելու ցանկություն ունեցող անձանց, հաշմանդամների եւ գործազուրկների վերաբերյալ տվյալների շտեմարանների սպասարկում
Խմբագրական աշխատանքներ
Խորհրդատվություն համակարգիչների եւ համակարգչային հաղորդակցությունների վերաբերյալ
Ծրագրային ապահովման մշակում
Հետազոտություններ սոցիալական գիտությունների բնագավառում
Մոնիտորինգ` ցանցային
Տեղեկատվություն Հայաստանի բնակչության սոցիալական վիճակի մասին


Լրացուցիչ տեղեկատվություն

Ընկերությունը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2000թ. հոկտեմբերի 24-ի` "Նեմրութ" տեղեկատվավերլուծական կենտրոն" փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին թիվ 664 որոշմամբ և վերանվանվել է "Նորք" տեղեկատվավերլուծական կենտրոն" փակ բաժնետիրական ընկերության` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 14-ի` "Նեմրութ" տեղեկատվավերլուծական կենտրոն" փակ բաժնետիրական ընկերությունը վերանվանելու մասին" թիվ 1005-Ա որոշմամբ:

Կենտրոնը հագեցած է համակարգչային տեխնիկայով: Կենտրոնում աշխատում են բարձր որակավորում ունեցող մասնագետներ:

Կենտրոնը հիմնադրվել է Համաշխարհային Բանկի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID-PADCO-ի) տեխնիկական աջակցությամբ:

Սկզբնապես կենտրոնի հինգ բաժիններում աշխատում էին մոտ 30 աշխատողներ:

Ներկայումս ընկերության տասը բաժիններում աշխատում են 165 աշխատողներ:

Կենտրոնը ստեղծվել է ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ սոցիալական ոլորտում իրականացվող քաղաքականության արդյունավետության բարձրացման, սոցիալական ապահովության բնագավառում տեղեկատվության, վիճակագրության, վերլուծությունների, կանխատեսումների և տեղեկատվական համակարգերի ներդրման և շահագործման նպատակներով:

Իր առջև դրված նպատակներին հասնելու համար Ընկերությունն իրականացնում է հետևյալ գործառույթները.
• սոցիալական ապահովության համակարգում համակարգչային ու ցանցային տեխնիկայի և տեխնոլոգիաների ներդրում, շահագործում և սպասարկում
• տեղեկատվական համակարգերի զարգացման ծրագրերի մշակում, դրանց տեղայնացում և կիրառման ապահովում
• սոցիալական ապահովության համակարգի տեղեկատվական հոսքերի նախագծում, ձևավորում, կառավարում
• միասնական տեղեկատվական ապահովվածության ուղղությամբ տարբեր ստորաբաժանումներում և կազմակերպություններում իրականացվող աշխատանքների կոորդինացում
• սոցիալական ապահովության համակարգի տեղեկատվական ապահովվածության նպատակով ցուցանիշների հավաքում և վերլուծությունների համար անհրաժեշտ հաշվետու և հաշվառման ձևերի ներդրում, դրանց ընդունման և մշակման աշխատանքների համակարգչավորում, այդ ձևերին համապատասխան հաշվետվությունների ընդունում, համակարգի գործունեության գնահատման համար տեղեկատվական հիմքի ապահովում, ցուցանիշների հավաքում, կուտակում և փոխկապակցված օգտագործում
• սոցիալական ուսումնասիրությունների և հետազոտությունների անցկացման, սոցիալական խնդիրների, ծրագրերի, ծառայությունների և ռեսուրսների մոնիտորինգի իրականացման տեղեկատվական հիմքի ապահովում և կիրառում
• սոցիալական ապահովության համակարգի հիմնարկների և կազմակերպությունների տեղեկատվական հաշվետվությունների հավաքում, ամփոփում և պետական վիճակագրական հաշվետվությունների կազմում
• հրատարակչական գործունեություն, համակարգչային ձևավորում
• սոցիալական ապահովության համակարգի տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման, էլեկտրոնային փոստի և միջազգային էլեկտրոնային ցանցերի հետ կապի ապահովում
• ինտերնետային էջերի նախագծում, ձևավորում, սպասարկում և շահագործում
• ուսումնական, վերապատրաստման դասընթացների կազմակերպում, համակարգչային և ծրագրային ուսուցում, խորհրդատվություն:

Ընկերությունը կարող է իրականացնել օրենքով չարգելված ցանկացած տնտեսական գործունեություն: