"ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԱՋԱՏԱՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ" (ԳԱՏԱՀ)  

Հիմնադրման տարեթիվը` - 1997 Դիտումներ - 65 Նորացված է - 01.07.2023

Ղեկավար
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՇԱԼՈՒՅՍԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ  ՏՆՕՐԵՆ
Հասցե
ՀԱՅԱՍՏԱՆ,
ԵՐԵՎԱՆ, ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ,
ԱԶԱՏՈՒԹՅԱՆ պողոտա 26
Հեռախոս
(+374 10) 288192
 
(+374 10) 281380
 
Ֆաքս
(+374 10) 281380
 
Աշխատանքային օրեր և ժամեր
Երկուշաբթի 09:30 - 17:00
Երեքշաբթի 09:30 - 17:00
Չորեքշաբթի 09:30 - 17:00
Հինգշաբթի 09:30 - 17:00
Ուրբաթ 09:30 - 17:00
Էլ. փոստ
info@nfsat.am
 
Վեբ Կայք
www
Վեբ Էջ
www
Գործունեության ոլորտ
  • ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏ
  • ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐ
  • Առաջարկներ
    ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻՆ ԲՆԱԿԱՆ ԵՎ ՃՇԳՐԻՏ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

    Բարենպաստ պայմանների ստեղծում երիտասարդ սերնդի ներգրավմանը գիտության բնագավառ և Հայաստանից գիտնականների և ճարտարագետների արտահոսքի կանխման համար
    Աջակցություն Հայաստանի գիտական համայնքի ինտեգրմանը միջազգային գիտական հանրության հետ և Հայաստանի գիտական ներուժի զարգացման
    Լրացուցիչ տեղեկատվություն

    ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԱՋԱՏԱՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ շահույթ չհետապնդող, ոչ պետական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1997թ.` համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության։


    ԳԱՏԱՀ–ի նպատակներն են.
    • Կանխել Հայաստանի գիտական ներուժի կազմալուծումը և չհանդիսանալ նրա վերջնական քայքայման ականատեսը։
    • Ստեղծել պայմաններ Հայաստանից գիտնականների և ճարտարագետների արտահոսքի կանխման համար։
    • Նպաստել երիտասարդ սերնդի ներգրավմանը գիտության բնագավառ՝ նրանց համար ստեղծելով բարենպաստ պայմաններ։
    • Նպաստել Հայաստանի գիտական համայնքի ինտեգրմանը միջազգային գիտական հանրության հետ։
    • Աջակցել Հայաստանի գիտական ներուժի զարգացմանը և այդպիսով նպաստել Հայաստանի տնտեսական զարգացմանը։


    ԳԱՏԱՀ-ի գործունեության սկզբունքներն են.
    • ԳԱՏԱՀ–ը հավատարիմ է կառավարման երեք սկզբունքների` օրինականություն, գործունեության թափանցիկություն և հավասար մոտեցում բոլոր մասնակիցների նկատմամբ։
    • ԳԱՏԱՀ–ի բոլոր աջակցություններն ունեն մրցութային բնույթ՝ անկախ նախագծի հեղինակի գիտական կոչումից և պաշտոնից։
    • ԳԱՏԱՀ–ի աջակցությունները բացառապես պայմանավորված են հայտերի գիտական արժանիքներով, որոնք բացահայտվում են նախագծերի գիտական անկախ միջազգային փորձաքննության միջոցով։
    • ԳԱՏԱՀ–ի միջոցները հասցեագրվում են ոչ թե կազմակերպություններին, այլ անմիջապես գիտախմբերին և գիտնականներին՝ որպես աջակցություն նրանց նախաձառնություններին։
    • ԳԱՏԱՀ–ի բոլոր մրցույթները հիմնված են հայտերի ներկայացման բաց հայտարարության սկզբունքի վրա, և դրանց արդյունքները բացահայտ կերպով հայտարարվում են:
    • Որպես կանոն, փորձագետների անստորագիր կարծիքները և դիտողությունները վերադարձվում են դիմորդներին, որպեսզի օգնեն նրանց պատրաստվելու նմանատիպ այլ մրցույթներին։

    Մեր գործունեությունը ենթարկվում է տարեկան անկախ աուդիտի` միջազգային չափանիշներին համապատասխան.

    Մինչ օրս ԳԱՏԱՀ–ի կազմակերպչական գործունեությունն արժանացել է երեք անկախ գնահատականների`
    • NSF–ի նախկին գիտակազմակերպչական փորձագետ (2002),
    • Հայաստանում ԱՄՆ դեսպանատան փորձագետ (2004),
    • ԱՄՆ Ազգային Ակադեմիաների Ազգային Գիտահետազոտական Խորհրդի հանձնաժողով (2004):

    Մեր համագործակիցները
    Հիմնադրման օրվանից ի վեր ԳԱՏԱՀ–ը համագործակցել է այնպիսի հեղինակավոր արտասահմանյան կազմակերպությունների հետ, ինչպիսիք են՝
    • ԱՄՆ Քաղաքացիական հետազոտությունների և մշակումների հիմնադրամը (US CRDF),
    • Գիտության զարգացման ամերիկյան ասոցիացիան (AAAS),
    • Գիտության ազգային հիմնադրամը (NSF)

    ԳԱՏԱՀ–ը փորձում է նպաստել Հայաստանի և Սփյուռքի միջև կապերի հզորացմանը՝ համագործակցելով Սփյուռքի այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսիք են՝
    • Ամերիկայի հայ ճարտարագետները և գիտնականները (AESA),
    • Հայկական միացյալ հիմնադրամը (UAF),
    • Ծովածոցի շրջանի հայաստանյան ընկերները (BAFA),
    • Ծոմ Հայաստանի համար կազմակերպությունը (FFA).