"ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ" ՓԲԸ  

Հիմնադրման տարեթիվը` - 2004 Դիտումներ - 218 Նորացված է - 01.07.2023

Ղեկավար
ՎԱՀԱՆ ԱԼԲԵՐՏԻ ՍԱՀԱԿՅԱՆ  ՏՆՕՐԵՆ
Հասցե
ՀԱՅԱՍՏԱՆ,
ԵՐԵՎԱՆ, ԱՐԱԲԿԻՐ,
ԿՈՄԻՏԱՍԻ պողոտա 49/2
Հեռախոս
(+374 10) 232600
 տնօրեն
(+374 10) 244554
 փոխտնօրեն
(+374 10) 235478
 ընդհանուր բաժին
Ֆաքս
(+374 10) 235478
 
Աշխատանքային օրեր և ժամեր
Երկուշաբթի 09:00 - 17:30
Երեքշաբթի 09:00 - 17:30
Չորեքշաբթի 09:00 - 17:30
Հինգշաբթի 09:00 - 17:30
Ուրբաթ 09:00 - 17:30
Էլ. փոստ
metrology@metrology.am
 
Վեբ Կայք
www
Վեբ Էջ
www
Գործունեության ոլորտ
  • ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Առաջարկներ
    ՉԱՓԱԳՐՈՒՄ ԵՎ ՍՏՈՒԳԱՉԱՓՈՒՄ

    Չափման միջոցների հավաստագրում (սերտիֆիկացում)
    Հետազոտություններ չափագիտության բնագավառում
    Չափման միջոցների և մեթոդների մշակում
    Ճշգրիտ չափումներ
    Չափման միջոցների ստուգում/ստուգաչափում և փորձարկում
    Լրացուցիչ տեղեկատվություն

    Մինչև ԽՍՀՄ-ի փլուզումը չափումների միասնականության ապահովումը` համաձայն 1997-ի ապրիլի 30-ին ընդունված "Հայաստանի Հանրապետությունում չափումների միասնականության ապահովման մասին" ՀՀ օրենքի, իրականացնում էր ՀՀ կառավարությանն առընթեր ՍՉՍ վարչությունը` Հայպետստանդարտը` իր կողմից հիմնադրած տարածքային փակ բաժնետիրական ընկերությունների` այդ թվում "Չափագետ" ՓԲԸ միջոցով: Համաձայն 2004-ի մայիսի 26-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված "Չափումների միասնականության ապահովման մասին" ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2004-ի հուլիսի 22-ի № 1032 որոշման "Չափագետ" ՓԲԸ վերանվանվել է ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ ՓԲԸ, որն օրենքով իրեն վերապահված իրավասությունների շրջանակներում իրականացնում է չափումների միասնականության ապահովումը և չափագիտության բնագավառում պետական քաղաքականությունը: Չափագիտության ազգային ինստիտուտ ՓԲԸ կանոնադրությունը հաստատվել է ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 2004-ի սեպտեմբերի 7-ի համար 148-Ա հրամանով:
    Իր առջև դրված նպատակները իրագործելու համար ազգային ինստիտուտը իրականացնում է օրենքով և իր կանոնադրությամբ սահմանված գործունեության հետևյալ տեսակները`

    - ստեղծում, կատարելագործում, պահպանում և կիրառում է մեծությունների միավորների էտալոնները, ստեղծում է մեծությունների միավորների չափերի փոխանցման համակարգ
    - իրականացնում է չափագիտության բնագավառում գիտական հետազոտություններ
    պահում, պահպանում է ազգային էտալոնները
    - ապահովում է ազգային էտալոնների միջպետական և միջազգային էտալոնների հետ բաղդատումը
    - ապահովում է Հայաստանի Հանրապետությունում ժամանակի և հաճախականության չափումների միասնականությունը
    - իրականացնում է չափագիտության ոլորտի նորմատիվ իրավական փաստաթղթերի մշակում
    - իրականացնում է չափման միջոցների պետական փորձարկումներ և հաստատված տեսակին համապատասխանության փորձարկումներ
    - տալիս է չափման միջոցի տեսակի հաստատման հնարավորության և (կամ) մերժման մասին եզրակացություն
    - կազմակերպում և իրականացնում է չափման միջոցների ստուգաճշտում, չափումների կատարման մեթոդիկաների վկայագրում իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի հավատարմագրման աշխատանքներ
    - իրականացնում է չափման միջոցների ստուգաչափում, չափագիտական վկայագրում, այդ թվում փորձաքննական ստուգաչափում, չափումների կատարում
    - չափագիտական բնութագրերի վերաբերյալ վիճելի հարցերի ծագման ժամանակ դատարանի, դատախազության, պետական արբիտրաժի գրավոր պահանջով մասնակցում է չափումների միասնականության ապահովման հարցերով միջպետական միջազգային կազմակերպությունների աշխատանքներին
    - կազմակերպում է չափագիտության բնագավառում տեղեկատվության և դրանց վերաբերյալ նյութերի հրապարակում
    - իրականացնում է օրենքով և իր կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ: