"ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԿՈՐՊՈՐԱՑԻԱ" ՓԲԸ  

Հիմնադրման տարեթիվը` - 08.05.2003 Դիտումներ - 55 Նորացված է - 01.07.2023

Ղեկավար
ՄԵԼՍ ԱՎԵՏԻՍԻ ՀԱԿՈԲՅԱՆ  ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ
Հասցե
ՀԱՅԱՍՏԱՆ,
ԵՐԵՎԱՆ, ԱՐԱԲԿԻՐ,
ԱԴՈՆՑԻ փողոց 10բ
Հեռախոս
(+374 10) 245099
 ընդունարան
(+374 10) 231382
 
(+374 10) 230812
 
(+374 10) 231471
 
Ֆաքս
(+374 10) 245199
 
Աշխատանքային օրեր և ժամեր
Երկուշաբթի 09:00 - 16:30
Երեքշաբթի 09:00 - 16:30
Չորեքշաբթի 09:00 - 16:30
Հինգշաբթի 09:00 - 16:30
Ուրբաթ 09:00 - 16:30
Էլ. փոստ
office@mek.am
 
cascade@arminco.com
 
Վեբ Կայք
www
Վեբ Էջ
www
Գործունեության ոլորտ
  • ԷՆԵՐԳԵՏԻԿԱ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐ
  • ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ
  • ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
  • Առաջարկներ
    Էլեկտրաէներգիայի արտադրություն և արտահանում
    Էլեկտրամատակարարում` Հայաստանում
    Լրացուցիչ տեղեկատվություն

    "ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԿՈՐՊՈՐԱՑԻԱ" ՓԲԸ-ն (ՄԷԿ) ՀՀ-ում գրանցվել է 2003-ի մայիսի 8-ին: 2003-ի հուլիսի 17-ին գույքի ողջ համալիրը փոխանցվել է "Սևան-Հրազդան Կասկադին", իսկ 2003-ի սեպտեմբերի 1-ին, ՀՀ-ի հասարակական ծառայությունների կարգավորման հանձնաժողովի կողմից ստացել է էլեկտրաէներգիայի արտադրության թույլատրություն` լիցենզիա N 0108:

    Գոյության առաջին իսկ օրից "Միջազգային Էներգետիկ Կորպորացիան" անցկացրել է և այժմ էլ անցկացնում է վերականգնման, կասկադի կայանների տեխնիկական վերազինման քաղաքականություն, ինչպես նաև աշխատանքի պայմանների և աշխատավարձի բարելավում: Չափազանց կարճ ժամկետում (2004-ին) կառուցվեց ընկերության նոր գրասենյակը` ժամանակակից չափանիշներին համապատասխան: Ամբողջ ինժեներա-տեխնիկական անձնակազմը հավաքագրվել է "Սևան-Հրազդան Կասկադ" ՓԲԸ-ի աշխատակիցներից, որոնք ունեն գործնական աշխատանքի մեծ փորձ` Հայաստանի և Ռուսաստանի էներգահամակարգերում: Ընկերությունը մյուս հանրապետություններում մասնակցում է վերականգնողական աշխատանքների, ինչպես նաև այլ ընկերությունների համար անցկացնում է տեխնիկա-տնտեսական աուդիտ` տեխնիկական, իրավական, հարկային և ֆինանսական որոշումների համալիր խորհրդատվությամբ:

    "Միջազգային Էներգետիկ Կորպորացիա" ՓԲԸ-ի գույքային համալիրն իր մեջ ընդգրկում է "Սևան-Հրազդան Կասկադի" յոթ հիդրոէլեկտրակայաններ, որոնք գտնվում են ՀՀ-ում` Հրազդան գետի վրա: Սևանա լճի և Հրազդան գետի ջրերի օգտագործումը, բացի էլեկտրաէներգիայի արտադրությունից, թույլ է տալիս նաև ոռոգել Հայաստանի գյուղատնտեսական հողերի 70 %-ը, ինչպես նաև ապահովում է քաղաքների արդյունաբերական ջրամատակարարումը: Առանց էկոլոգիային վնաս հասցնելու, ոռոգման և էներգիա ստանալու համար Սևանա լճից տարեկան բաց է թողնվում ամենաքիչը` 350.0 մլն խ/մ-ից մինչև 440.0 մլն խ/մ ծավալով ջուր, ինչը երաշխավորված ոռոգման և կասկադում տարեկան 400.0 մլն կվտ/ժամ էներգիա ստանալու հնարավորություն է տալիս: