"ՄԱՏԻԿՅԱՆ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱ"  

Հիմնադրման տարեթիվը` - 2007 Դիտումներ - 167 Նորացված է - 01.04.2023

Ղեկավար
ԿԱՐՈ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ ՄԱՏԻԿՅԱՆ  ՏՆՕՐԵՆ
Հասցե
ՀԱՅԱՍՏԱՆ,
ԵՐԵՎԱՆ, ԱՐԱԲԿԻՐ,
ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ փողոց 5
Հեռախոս
(+374 10) 210122
 
(+374 10) 260122
 
Վեբ Կայք
www
Էլ. փոստ
matikyandent@yandex.ru
 
Վեբ Էջ
www
Աշխատանքային օրեր և ժամեր
Երկուշաբթի 09:00 - 18:00
Երեքշաբթի 09:00 - 18:00
Չորեքշաբթի 09:00 - 18:00
Հինգշաբթի 09:00 - 18:00
Ուրբաթ 09:00 - 18:00
Գործունեության ոլորտ
  • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
  • ԱՏԱՄՆԱԲՈՒԺԱՐԱՆՆԵՐ
  • Առաջարկներ
    ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

    Ատամի նյարդի հեռացում և պլոմբում ոչ լուսակարծրացող պլոմբանյութով
    Կարիեսի բուժում լուսակարծրացող պլոմբանյութով
    Վիրաբուժական միջամտություններ
    Պրոթեզավորում
    Փոքր ատամնային իմպլանտներ (անատամ ծնոտների համար)
    Ռենտգեն
    Լրացուցիչ տեղեկատվություն

    "ՄԱՏԻԿՅԱՆ" կլինիկա


    Երևի թե յուրաքանչյուրս էլ գիտակցում ենք, որ առողջ ապրելակերպի գաղտնիքներից մեկն էլ առողջ ատամներ ունենալն է: Շուրջ 37 տարի ստոմատոլոգիայով զբաղվող Կարո Մատիկյանը 2 տարի է, ինչ ստեղծել է ատամնաբուժական մի կլինիկա, որտեղ հիվանդը կարող է ստանալ բարձրորակ բուժում, բարձակարգ սպասարկում և ատամների խնամքի մասին հետաքրքիր տեղեկատվություն: Եվ սույն թվականի սեպտեմբերի 12-14-ը նա, հրավիրված լինելով ԱՄՆ, մասնակցել է Կալիֆորնիայի ատամնաբույժների ասոցիացիայի կողմից կազմակերպված ցուցահանդեսին, ծանոթացել այնտեղի ստոմատոլոգիական կլինիկաների աշխատանքներին ու տեխնոլոգիաներին: Առաջին տպավորությունը ցուցահանդեսից այն էր, որ արևմուտքի երկրները վաղուց արդեն հրաժարվել են բացակա ատամները վերականգնել հարևան ատամների տաշվածքների հաշվին: Ցուցահանդեսը հիմնականում նվիրված էր իմպլանտների այն համակարգերին, որոնք օգտագործվում են ԱՄՆ-ում:


    Կարելի է ասել, որ "Մատիկյան" կլինիկան ոչնչով չի զիջում ախարհի լավագույն կլինիկաներին:


    "Այսօր մենք լրջորեն զբաղվում ենք իմպլանտոլոգիայի խնդիրներով, նույնիսկ ամերիկյան "ԻՄՏԵԿ" կորպորացիայի հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել` նրանց իսկ արտադրած իմպլանտները օգտագործելու համար:


    Ի՞նչ է իմպլանտը: Դա այն է, որ առանց հարևան ատամների բացակայության կարողանում ենք վերականգնել բացակա ատամը: Բայց արդյոք մատչելի՞ է այդ վերականգնումը, և ընդհանրապես կլինիկայում գործող ծառայությունները:


    "Մեզ մետ գները ընդունելի են յուրաքանչյուրի համար: Փորձում ենք անել ամեն հնարավորը, ատամների բուժումն ավելի մատչելի դարձնլու համար: Երևանում այսօր կիրառվում են հիմնականում եվրոպական համակարգի իմպլանտներ, որոնք բավական թանկ են: Այսօր ես փորձում եմ բերել ամերիկյան նույն սիստեմի իմպլանտներ, որոնք համեմատաբար ավելի մատչելի են":


    Կլինիայում մեծ կարևորություն է տրվում ատամների հիգիենային, որը պետք է զարգացնել դեռ երեխա ժամանակից: Առողջ սերունդ դաստիարակելու համար առաջնահերթ պետք է մտածել առողջ ատամների մասին, քանզի առողջությունը սկսվում է բերանի խոռոչից, մյուսները միայն հետևանք են: Այս կլինիկայում անհատը կարող է նաև օգտվել ատամների սպիտակեցումից, ատամների վրա գոյացած քարերից ձերբազատվելու հնարավորությունից, ինչպես նաև ատամնաշարի ուղղումից` դրանով իսկ գեղեցիկ դարձնելով ժպիտն ու դիմագծերը:


    Կարո Մատիկյանի նպատակն է` կլինիկան հարստացնել նորագույն սարքավորումներով` ներկրել նոր տեխնոլոգիաներ, որոնք տարածված են արևմուտքի երկրներում, ինչպես նաև ետ չմնալ լավագույն ստոմատոլոգիական կլինիկաներից: Դե, իսկ սպասարկման և մասնագետների մասին.


    "Մեզ մոտ աշխատանքի ընդունվելուց առաջ բժիշկները անպայման անցնում են թեստավորում, որի արդյունքում որոշվում է նրա մասնագիտական մակարդակը և ըստ դրա ընդունվում աշխատանքի: Բարձրակարգ և որակյալ մասնագետներ լինելուց զատ, նրանք պետք է օժտված լինեն մարդկային նորմալ, ավելին` բարեկիրթ փոխհարաբերություններ ստեղծելու ունակություններով, որը ես շատ եմ կարևորում: Հիվանդը պետք է զգա բժշկի հոգատարությունը և ջերմությունը",- ասում է պրն. Մատիկյանը:


    Մնում է միայն չմոռանանք մեր ատամների խնամքի մասին: