"ՄԱՊ" ՓԲԸ  

Հիմնադրման տարեթիվը` - 1942 Դիտումներ - 261 Նորացված է - 01.04.2023

Ղեկավար
ՄԱԿԱՐ ԱԼԵՔՍԱՆԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ  ՏՆՕՐԵՆ
Հասցե
ՀԱՅԱՍՏԱՆ,
ԵՐԵՎԱՆ, ԱՐԱԲԿԻՐ,
ԿԻԵՎՅԱՆ փողոց 8
Հեռախոս
(+374 10) 270630
 ընդունարան
(+374 10) 268229
 
(+374 10) 268233
 
Ֆաքս
(+374 10) 270630
 
Աշխատանքային օրեր և ժամեր
Երկուշաբթի 09:00 - 18:30
Երեքշաբթի 09:00 - 18:30
Չորեքշաբթի 09:00 - 18:30
Հինգշաբթի 09:00 - 18:30
Ուրբաթ 09:00 - 18:30
Շաբաթ 09:00 - 18:30
Էլ. փոստ
map@map.am
 
Վեբ Կայք
www
Վեբ Էջ
www
Գործունեության ոլորտ
  • ԱՌԵՎՏՈՒՐ
  • ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԽԱՆՈՒԹ-ՍՐԱՀՆԵՐ
  • ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐ
  • ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
  • ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
  • ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
  • ՊԱՀԱԾՈՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
  • Առաջարկներ
    ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԵՎ ՊԱՀԱԾՈՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ

    Կոնյակի, գինու, կոնյակի և խաղողի սպիրտի արտադրություն
    Մարինացված բամիայի, լոլիկի, վարունգի, պահածոյացրած բանջարախառնուրդների,
    պղպեղի, մուրաբայի (ազնվամորի, բալ, դեղձ, ելակ, խաղող, կեռաս, ծիրան, հոն, ձմերուկ,
    սերկևիլ), կետչուպի, տոմատի մածուկի արտադրություն
    Լրացուցիչ տեղեկատվություն

    "ՄԱՊ"


     


    Հայաստանում խաղողագործության, գինու և կոնյակի արտադրության զարգացման գործում մեծ դեր ունի Հոկտեմբերյանի գինու-կոնյակի գործարանը, որը սեփականաշնորհումից հետո 1995-ից վերանվանվել է ՄԱՊ ԲԲԸ, 2001-ից` ՄԱՊ ՓԲԸ, հիմնադրվել է 1942-44-ին Լենուղի գյուղում: Այժմ գործարանը հագեցված է ժամանակակից գինեգործական մեքենաներով, զանազան բարձրակարգ տարողություններով, ֆրանսիական, կիպրոսյան և բուլղարական տակառներով, գերմանական պահեստատակառներով, երկաթբետոնե գլանատակառներով և բարձրորակ մասնագետներով: Այս ամենի շնորհիվ ՄԱՊ-ը դարձել է Հայաստանի առաջնակարգ ընկերություններից մեկը, որը տարեկան կարող է արտադրել 14 մլն լիտր առաջնակարգ ալկոհոլային խմիչք:

    Գործարանում գինու և կոնյակի արտադրության ամբողջ ցիկլը (խաղողի ընդունում, մշակում, կոնյակի սպիրտի թորում, հնացում կաղնե տակառներում` մառանային պայմաններում, կոնյակի կուպաժ և շշալցում) կատարվում է դասական տեխնոլոգիայով: 1995-ից ՄԱՊ-ը նոր արտադրամասի և սարքավորումների տեղադրման շնորհիվ արտադրում է տոմատի մածուկ ու մարինադներ, որոնք հայտնի են իրենց բարձր որակով և հիանալի համով: ՄԱՊ-ն առաջնորդվում է առաջին հերթին` որակ նշանաբանով:

    Ընկերության նպատակը բարձրորակ խմիչքների արտադրության համար տեղի հումքի` Խարջի, Ոսկեհատ, Գառան դմակ, Ռկածիթելի խաղողի սորտերի օգտագործելն էր: Հետագայում ավելացան նաև Հայաստանի այլ շրջաններից և Վրաստանից բերված Մսխալի, Կախեթ, Արենի տեսակները, ինչպես նաև խաչասերման արդյունքում ստացված նոր` Ներկենի, Տիգրանի, Մուսկատ երևանյան և այլ սորտեր:

    Ընկերության սեփականաշնորհումից մի քանի ամիս անց գործարանում դրվեց պահածոների արտադրության սկիզբը: Նույն տարվանից գործարանը արտադրանքը սկսեց թողարկել ՙԱրամե՚ (գինեգործության օրրաններից մեկը համարվող ՈՒրարտու պետության առաջին թագավորը) առևտրային ապրանքանիշով:

    Այսօր ՄԱՊ-ի արտադրանքին կարելի է հանդիպել Հայաստանի բոլոր անկյուններում, ինչպես նաև արտերկրում: Իր արտադրանքի ծավալներով և որակով ձեռնարկությունը դարձել է մեր հանրապետության այս ոլորտի դրոշակակիրներից:

    Նորարարությունն ու անսպասելի մտահղացումները ներկայումս ՄԱՊ-ի հաջողության շարժիչ ուժն են: