"ՄԱՄԼԻՉ-ՆԿ" ՍՊԸ  

Հիմնադրման տարեթիվը` - 1997 Դիտումներ - 188 Նորացված է - 11.12.2023

Ղեկավար
ԳԵՎՈՐԳ ՌԱՖԻԿԻ ԿԵՍՈՅԱՆ  ՏՆՈՐԵՆ
Հասցե
ՀԱՅԱՍՏԱՆ,
ԵՐԵՎԱՆ, ԱՋԱՓՆՅԱԿ,
ՖՈՒՉԻԿԻ փողոց 27/39
Հեռախոս
(+374 10) 343744
 տնօրեն
(+374 10) 344001
 ընդունարան
(+374 93) 940777
 
Ֆաքս
(+374 10) 344001
 
Աշխատանքային օրեր և ժամեր
Երկուշաբթի 09:00 - 17:00
Երեքշաբթի 09:00 - 17:00
Չորեքշաբթի 09:00 - 17:00
Հինգշաբթի 09:00 - 17:00
Ուրբաթ 09:00 - 17:00
Էլ. փոստ
mamlichnk_kesoyan@yahoo.com
 
Վեբ Կայք
www
Վեբ Էջ
www
Գործունեության ոլորտ
  • ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
  • ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
  • ՇԻՆԱՆՅՈՒԹ ԵՎ ՇԻՆՊԱՏՐԱՍՏՎԱԾՔՆԵՐ
  • ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ՍԱՐՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ
  • ԷՆԵՐԳԵՏԻԿԱ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐ
  • ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ
  • ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ՄՈՆՏԱԺՈՒՄ, ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
  • Առաջարկներ
    ՆԱՎԹԱՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ԷՆԵՐԳՈ-ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԿՈՄՊԼԵԿՏԱՎՈՐՈՂ ՄԱՍԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ

    Պոմպերի հանգույցների հերմետիկացում` կոշտ միջավայրերի համար
    Բարձրավոլտ յուղային անջատիչների ճկուն համակարգեր
    Փոշեմետալլուրգիայի մեթոդով ստացված շինարարական ճկուն կապող դետալներ
    Լրացուցիչ տեղեկատվություն

    "Մամլիչ-ՆԿ" գիտա-արտադրական ընկերությունը ստեղծվել է 1997թ., "Փոշեմետալուրգիա" գիտա-արտադրական կազմակերպության գիտական բազայի հիման վրա, որը նախկինում հանդիսանում էր ԽՍՀՄ հաստոցաշինական արդյունաբերության նախարարության գլխամասային կազմակերպությունը փոշեմետալուրգիայի բնագավառում:

    Գործունեության հիմնական ոլորտները
    1. Մշակված են տեխնոլոգիական գործընթացներ և կազմակերպված է էլեկտրական միացումների բոլոր տեսակների ու հզորությունների սերիական արտադրություն: Արտադրվող էլեկտրամիացման խմբերն էներգետիկ արդյունաբերության մեջ օգտագործվում են որպես համալրող պահեստամասեր` բարձրավոլտ յուղային անջատիչների համար, մասնավորապես, էլեկտրակայաններում, էլեկտրաէներգիայի փոխանցման և բաշխման ենթակայաններում:

    2. Մշակված են տեխնոլոգիական գործընթացներ և կազմակերպված է տեխնիկական կերամիկայից պատրաստվող իրերի արտադրություն` ամոնաթթվի և կարբիդի հիման վրա: Այս նյութերից պատրաստված իրերն օգտագործվում են որպես ամրացնող տարրեր` պոմպային սարքավորումների ամրացնող մեխանիկական մասերի համար: Բացի դրանից, կա նաև անտիֆիկցիոն գրաֆիտներից պատրաստված ամրացնող տարրերի արտադրություն, որոնք ներծծված են օրգանական և մետաղական տարրերից պատրաստված հատուկ լցանյութերով: Մեր արտադրած ամրացնող տարրերով համալրված ամրացնող մեխանիկական մասերն օգտագործվում են ատոմակայանների ռեակտորային արտադրամասերում, նավթահանման և նավթամշակման բնագավառում, քիմիական և լեռնարդյունաբերության մեջ, գազատարներում:

    3. Բացի ամրացնող տարրերի արտադրությունից, ընկերությունը զբաղվում է նաև պոմպային սարքավորումների ամրացնող հանգույցների, մասնավորապես, պոմպերի` ամրացնող հանգույցի վերակառուցման միջոցով, մետաղե շրջանակով ամրացման օղակների վերակառուցմամբ և փոխարինմամբ, որոնք փոխարինվում են մեխանիկական ամրացուցիչներով, ինչն էլ ապահովում է այդ հանգույցների երկարակեցությունն և մի քանի անգամ ավելացնում աշխատանքի հուսալիությունը:

    4. Հիմնված է քաղաքային էլեկտրատրանսպորտի կարիքների համար նախատեսված միացնող ներդիրների պատրաստման արտադրություն և միացնող սկավառակների արտադրություն` երկաթուղային տրանսպորտի պանտոգրաֆների համար: Պատրաստվում են նաև էլեկտրամիացումներ` էլեկտրատրանսպորտի շարժակազմի կոնտակտորների համար:

    5. Արտադրվում են իրեր փոշեմետալուրգիայի ավանդական տեխնոլոգիայով (երկաթի և պղնձի հիմքի վրա), մասնավորապես, համալրող դետալներ ինչպես կառուցվածքային, այնպես էլ հակաֆրիկցիոն նշանակության մեքենաների և մեխանիզմների համար:

    6. Մշակվել է տեխնոլոգիա և ստեղծվել է մոլիբդենի դիսուլֆիդի ստացման հմուտ արտադրություն` Քաջարանի մոլիբդենի խտանյութի հումքով: Ստացված նյութը որպես քսուկ օգտաործվում է արդյունաբերության տարբեր ճյուղերում, ինչպես նաև, որպես հավելանյութ` շարժիչային յուղերի համար: Այն իր տեխնիկական բնութագրերով համապատասխանում է համաշխարհային ստանդարտներին:

    7. Մշակվել է տեխնոլոգիա և ստեղծվել է ալյումինի մնացորդների մշակմամբ ալյումինի փոշի ստանալու հմուտ արտադրություն: Ստացված նյութն օգտագործվում է ալյումինե իրերի պատրաստման ժամանակ` պայթուցիկների պատրաստման գործում, ինչպես նաև ներկերի արտադրությունում` որպես պիգմենտ:

    8. Փորձ ունենք նաև մետաղակերամիկական իրեր արտադրող գործարանների կազմակերպման գործում, որոնք տալիս են տարեկան մինչև 1.000 տ արտադրանք:


    "Մամլիչ-ՆԿ" ընկերությունն ընդունում է ցանկացած չափսի և ձևի մեխանիկական ամրացուցիչների ամրացնող տարրերի պատրաստման պատվերներ (որպես պահեստամասեր):

    Առաքումը կատարվում է ֆինանսավորման հաստատումից հետո` 45 օրվա ընթացքում:

    Մեր արտադրանքի գները նշանակալիորեն ցածր են համաշխարհային գներից:

    "Մամլիչ-ՆԿ" ընկերությունը երաշխավորում է իր արտադրանքի բարձր որակն ու հուսալիությունը: