"Ս.Վ. ՄԱԼԱՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ" ՓԲԸ  

Հիմնադրման տարեթիվը` - 1978 Դիտումներ - 171 Նորացված է - 23.11.2022

Ղեկավար
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍԵՐԳԵՅԻ ՄԱԼԱՅԱՆ  ՏՆՕՐԵՆ
Հասցե
ՀԱՅԱՍՏԱՆ,
ԵՐԵՎԱՆ, ԱՋԱՓՆՅԱԿ,
ՖՈՒՉԻԿԻ փողոց 30
Հեռախոս
(+374 10) 343510
 տնօրեն
(+374 10) 345113
 տնօրենի տեղակալ
(+374 10) 345411
 հերթապահ բժիշկ
(+374 10) 354981
 
Ֆաքս
(+374 10) 393425
 
Աշխատանքային օրեր և ժամեր
Երկուշաբթի
Երեքշաբթի
Չորեքշաբթի
Հինգշաբթի
Ուրբաթ
Շաբաթ
Կիրակի
Էլ. փոստ
alexmalayan@yahoo.com
 
Վեբ Էջ
www
Գործունեության ոլորտ
  • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
  • ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ
  • ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ
  • Առաջարկներ
    ԱՉՔԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԽՏՈՐՈՇՈՒՄ ԵՎ ԲՈՒԺՈՒՄ

    Լազերային վիրահատություն "LASIK" մեթոդով` կարճատեսության և հեռատեսության ցանկացած չափսերի և տեսակների բուժման համար
    Վնասվածքների բուժում
    Ակնաբուժական հետազոտություններ
    Լրացուցիչ տեղեկատվություն

    Ս.Վ. ՄԱԼԱՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ



    Ակնաբուժական կենտրոնն այսօր
    25 տարեկան է: Իր քառորդարյա գործունեության ընթացքում կենտրոնը նշանակալի դեր է ունեցել հայրենական ակնաբուժության կայացման ու զարգացման գործում և լայն ճանաչման է արժանացել ինչպես մեր երկրում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:



    1952-ին ՀՀ Առողջապահության Նախարարության նախաձեռնությամբ ստեղծվում է տրախոմային դիսպանսեր, որը 1978-ին տեղափոխվում է Երևանի Աջափնյակ համայնքում գտնվող գեղեցիկ և հարմարավետ բազմահարկ շենք: 1986-ին դիսպանսերը վերանվանվում է Հանրապետական Ակնաբուժական Կենտրոն, իսկ 1998-ին` Ս.Վ. Մալայանի անվան Ակնաբուժական կենտրոն:



    Կենտրոնը հագեցած է ժամանակակից ակնաբուժական սարքավորումներով: Կենտրոնում գործում են նորագույն ակնաբուժական չափանիշներին համապատասխան հետևյալ կաբինետները`



    - Ֆունկցիոնալ ախտորոշման


    - Ֆլյուորեսցենտային անգիոգրաֆիայի


    - Ուլտրաձայնային հետազոտությունների


    - Համակարգչային պերիմետրիայի


    - Էլեկտրարետինոգրաֆիայի


    - Լազերային բուժման մեթոդների



    Շենքի երկրորդ և չորրորդ հարկերում տեղավորված են վիրահատարանները, որոնցից յուրաքանչյուրն ունի երկու սրահ: Այստեղ ամեն տարի անցկացվում է 3.500 - 4.000 վիրահատություն: Վիրահատարանները հագեցած են ժամանակակից մանրադիտակներով և միկրովիրահատական գործիքներով, ինչը հնարավորություն է տալիս կատարել աչքի ամենաբարդ միկրովիրահատություններ: 1984-86-ին, առաջին անգամ Հայաստանում կատարվում են աչքի արհեստական ոսպնյակի իմպլանտացիա, միջանցիկ կերատոպլաստիկա և վիտրոէկտոմիա:



    Կոնսերվատիվ պոլիկլինիկայի բաժանմունքում տարվա ընթացքում բժշկական օգնություն են ստանում մոտավորապես 15.000 այցելուներ:



    Անվճար խորհրդատվություն անցկացնելու նպատակով ամիսը երկու անգամ հայտարարվում է "բաց դռների օր":

    Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում գործում է նաև լազերային Կենտրոն, որը հագեցած է աչքի պաթոլոգիայի ժամանակ օգտագործվող արգոնային և հելիո-նեոնային լազերներով:



    Երկրորդ հարկում մանկական բաժանմունքն է` 50 մահճակալներով, որտեղ բուժում են ստանում շլություն, ոսպնյակի հիվանդություն, աչքի վնասվածք, բնածին պաթոլոգիա և աչքի այլ հիվանդություններ ունեցող երեխաները: Բաժանմունքում իրականացվում են բոլոր տեսակի միկրովիրաբուժական միջամտությունները:



    Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնն օգնում է առողջության պահպանմանը: Կենտրոնի աշխատակիցները հանրապետության շրջաններում իրականացնում են անվճար խորհրդատվական-վիրաբուժական օգնություն: Տեսողական օրգանների ախտահարում ունեցող 6685 հիվանդների մեծամասնությունը, որոնք տուժել են 1988-ին Սպիտակի երկրաշարժի ժամանակ, բարձրորակ մասնագիտական օգնություն են ստացել Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում: Կենտրոնը մեծ դեր է ունեցել նաև ղարաբաղյան հակամարտության ժամանակ, երբ կենտրոնի անոթային բաժանմունքը վերապրոֆիլավորվել է մասնագիտացված զինվորական հոսպիտալի, որտեղ իրականացվում էին վիրավորների բուժում և վերականգնում:



    Ակնաբուժական կենտրոնը նաև գիտա-ուսումնական բազա է հանդիսանում Մ. Հերացու անվան Երևանի Պետական Համալսարանի համար: Համալսարանի աչքի հիվանդությունների ամբիոնը նշանակալի օգնություն է ցուցաբերում առողջապահական հիմնարկներին, ինչպես նաև գիտա-գործնական բազա է հանդիսանում ակնաբույժների մասնագիտացման և կատարելագործման համար:


    Երիտասարդ բժիշկներն այստեղ ստանում են ետդիպլոմային կրթություն, որը տևում է երեք տարի:



    Կադրերի կատարելագործում` բարձր մակարդակով: Կլինիկայի բժիշների մեծ մասը մասնագիտացել է ԱՄՆ-ի և այլ երկրների ակնաբուժական կլինիկաներում, ինչը մեզ թույլ է տալիս վստահորեն ասել, որ ակնաբուժությունը Հայաստանում համապատասխանում է համաշխարհային չափանիշներին: