"ԼԻԴԻԱ" ՎԱՐԱԳՈՒՅՐՆԵՐԻ ԽԱՆՈՒԹ-ՍՐԱՀ  

Հիմնադրման տարեթիվը` - 2007 Դիտումներ - 431 Նորացված է - 01.04.2023

Ղեկավար
ԼԻԼԻԹ ԲՈՐԻԿԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ  ՏՆՕՐԵՆ
Հասցե
ՀԱՅԱՍՏԱՆ,
ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ,
ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ փողոց 3
Հեռախոս
(+374 10) 538130
 
(+374 91) 450038
 
Ֆաքս
(+374 10) 537000
 
Աշխատանքային օրեր և ժամեր
Երկուշաբթի 10:30 - 19:30
Երեքշաբթի 10:30 - 19:30
Չորեքշաբթի 10:30 - 19:30
Հինգշաբթի 10:30 - 19:30
Ուրբաթ 10:30 - 19:30
Շաբաթ 10:30 - 19:30
Էլ. փոստ
info@lid-decor.am
 
Վեբ Կայք
www
Վեբ Էջ
www
Գործունեության ոլորտ
  • ԱՌԵՎՏՈՒՐ
  • ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԽԱՆՈՒԹ-ՍՐԱՀՆԵՐ
  • ՎԱՐԱԳՈՒՅՐՆԵՐ, ԳՈՐԳԵՐ
  • Առաջարկներ
    ՎԱՐԱԳՈՒՅՐՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՎԱՃԱՌՔ

    Վարագույրներ և պարագաներ
    Լրացուցիչ տեղեկատվություն

    Ուր էլ լինենք, որտեղ էլ գնանք, միշտ երազում ենք վերադառնալ տուն: Այն տունը, որտեղ միշտ ջերմ է, հաճելի ու հարմարավետ: Տուն, որտեղ սպասում են մեր սիրելի մարդիկ և արդեն հրազատ դարձած իրերը: Բայց նույնիսկ ամենալավ բնակարանը պետք է լինի թարմ, նորաձև ու նորաոճ` միաժամանակ պահպանելով նրբաճաշակությունն ու նորովի ներկայացվող դասականությունը: Բնակարանը յուրովի ներկայացնելու որոշումը հաճախ տրվում է դժվարությամբ: Մենք պատրաստ ենք լինել լավ խորհրդատու:

    ԼԻԴԻԱ վարագույրների սրահում դուք կգտնենք ձեր մտահղացումները ի կատար ածելու լավագույն տարբերակները: Բազմագույն ու բազմատեսակ վարագույրների միջոցով դուք հնարավորություն կունենաք վերափոխելու ձեր ինտերիերը` նոր շունչ հաղորդելով ձեր բնակարանին: Մեր փորձառու դիզայներները կօգնեն ձեզ կողմնորոշվել տարատեսակ դեկորատիվ կտորների ու շղարշների բազմազանության մեջ և կատարել ճիշտ ընտրություն:

    Մեզ մոտ գործում են ծառայությունների հետևյալ համակարգը.

    • վարագույրների և անկողնային պարագաների լայն ընտրանի` ցանկացած նախասիրության, ցանկացած ճաշակի ու հնարավորությունների
    • եվրոպական որակ և ոճ
    • պատվերների կատարման կարճ ժամկետներ
    • նոր տեսականու համալրում
    • փորձառու դիզայներների անվճար խորհրդատվություն
    • հաճախորդի ցանկությամբ դիզայների այցելությունը տուն

    Ձեր ցանկությամբ մեր մասնագետները կկատարեն վարագույրների, շղարշների, ցանկացած բարդության լամբռեկենների, բարձերի և ծածկոցների կարի պատվերներ: Խանութ–սրահում գործում է ճկուն զեղչերի համակարգ: Մշտական հաճախորդները կօգտվեն արտոնություններից:

    Այցելեք մեզ: Մեր գներն ու որակը ձեզ հաճելիորեն կզարմացնեն:

    Ձեր կյանքի վերափոխումը սկսեք վարագույրներից: