"ԿՅՈԿՈՒՍԻՆԿԱՅ ԿԱՐԱՏԵԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ"  

Հիմնադրման տարեթիվը` - 20.02.1997 Դիտումներ - 609 Նորացված է - 01.04.2023

Ղեկավար
ԿԱՐԵՆ ՀԵՆՐԻԿԻ ՄԱՆՈՒԿՅԱՆ  ՊԱՏՎԱՎՈՐ ՆԱԽԱԳԱՀ (ՍԵՆՍԵՅ, ՍԵՎ ԳՈՏԻ, 4-ԴԱՆ)
Հասցե
ՀԱՅԱՍՏԱՆ,
ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ,
ԲՐԱԶԻԼԻԱՅԻ հրապարակ 1 շինություն,
"Կիլիկիա" մարզադահլիճ
Հեռախոս
(+374 93) 379069
 
Վեբ Էջ
www
Էլ. փոստ
kmanukyan@list.ru
 
Աշխատանքային օրեր և ժամեր
Երկուշաբթի 09:00 - 18:00
Երեքշաբթի 09:00 - 18:00
Չորեքշաբթի 09:00 - 18:00
Հինգշաբթի 09:00 - 18:00
Ուրբաթ 09:00 - 18:00
Գործունեության ոլորտ
  • ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ
  • ՄԱՐԶԱԿԱՆ ԱԿՈՒՄԲՆԵՐ ԵՎ ՖԵԴԵՐԱՑԻԱՆԵՐ
  • Առաջարկներ
    Կյոկուսինկայ մարզաձևի ուսուցում և զարգացում Հայաստանում
    Ֆիլիալներ
    "ԿՅՈԿՈՒՍԻՆԿԱՅ ԿԱՐԱՏԵԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ" ԳՅՈՒՄՐԻԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ
    "ԿՅՈԿՈՒՍԻՆԿԱՅ ԿԱՐԱՏԵԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ" ԳՅՈՒՄՐԻԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ
    "ԿՅՈԿՈՒՍԻՆԿԱՅ ԿԱՐԱՏԵԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ" ԳՅՈՒՄՐԻԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ
    "ԿՅՈԿՈՒՍԻՆԿԱՅ ԿԱՐԱՏԵԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ" ԵՐԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ
    "ԿՅՈԿՈՒՍԻՆԿԱՅ ԿԱՐԱՏԵԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ" ԵՐԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ
    "ԿՅՈԿՈՒՍԻՆԿԱՅ ԿԱՐԱՏԵԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ" ԵՐԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ
    "ԿՅՈԿՈՒՍԻՆԿԱՅ ԿԱՐԱՏԵԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ" ԼՈՌՈՒ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ
    "ԿՅՈԿՈՒՍԻՆԿԱՅ ԿԱՐԱՏԵԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ" ԼՈՌՈՒ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ
    "ԿՅՈԿՈՒՍԻՆԿԱՅ ԿԱՐԱՏԵԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ" ԼՈՌՈՒ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ
    "ԿՅՈԿՈՒՍԻՆԿԱՅ ԿԱՐԱՏԵԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ" ՏԱՎՈՒՇԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ
    "ԿՅՈԿՈՒՍԻՆԿԱՅ ԿԱՐԱՏԵԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ" ՏԱՎՈՒՇԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ
    "ԿՅՈԿՈՒՍԻՆԿԱՅ ԿԱՐԱՏԵԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ" ՏԱՎՈՒՇԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ
    Լրացուցիչ տեղեկատվություն















    "ԿՅՈԿՈՒՍԻՆԿԱՅ"-ի պատմությունն անմիջականորեն կապված է ըմբշամարտի այդ ոճը ստեղծողի` Մասուտացու Օյամայի կյանքի պատմության հետ:

    Կյոկուսինկայ կարատեն մարտական և հոգեբանական պատրաստվածության արդյունավետ համակարգ է, որը XX դարի 50-ական թվականներին ստեղծել է ճապոնացի Վարպետ Մասուտացու Օայաման:

    Կյոկուսինկայը տարբերակում է ատլետիկ, շարժուն (դինամիկ), մենամարտը վարելու իրապես հաղորդակցվող ոճ, ֆիզիկական և բարոյա-հոգեբանական դաստիարակության համադրում, կյանքի փիլիսոփայություն և շրջապատող աշխարհի գնահատում: Կյոկուսինկայի հենց այսպիսի լայն հասկացողությունն է, որ հրապուրում է բնակչության տարբեր շերտերին:

    Կյոկուսինկայի հիմնադիր Մասուտացու Օյաման (Յենգ-ի-Չոյ) ծնվել է 1923-ին, Հարավային Կորեայում: Փոքր հասակից, ուսումնասիրելով "տասնութ ձեռք" կոչվող հարավ-չինական Կեմպո ոճն ու Կորեական ձեռնամարտը, նա փորձում էր յուրացնել մարտական ուղու հիմնարար տարրերը:

    Ճապոնիա տեղափոխվելուց հետո, Օյաման շարունակում է մարտարվեստի ուսումնասիրությունը Գիչինա Ֆունակոսիի Սետոկան ոճի հիմնադիր որդու` Գիգո Ֆունակոսիի մոտ` կարատեի բազայի վրա ստեոծված Սետոկանը: Համեմատաբար կարճ ժամանակահատվածում նա ստանում է 4 դան: Մասուտացու Օյամայի հաջորդ ուսուցիչը եղել է Գեդզյու-Ռյուի վարպետ Սո Նեյտյուն: Որպես Կամբուկանի հրահանգիչ, Օյամային շնորհվել է Գեդզյու-Ռյուի չորրորդ դան: Հետագայում Օյաման ուսումնասիրել է ևս մի քանի ոճեր` կարատե-դայտո-ռյու, Այնի-դզյուցու: Նրա մարզիչ-ուսուցիչը հայտնի վարպետ Յեսիդո Կոտարոն էր: 50-ականներին Օյամային կարելի էր գտնել Տոկիոյի շրջանի Ասակուսայում` Գեդզյուկանի դոձեում, որտեղ պատերազմից հետո բնակություն է հաստատել լեգենդար "Կատու" Յամոգուտին: Կարելի է համարել, որ Օյամայի վերջին ուսուցիչը Յամագուտի Գոգենն էր:

    1945-ին Օյաման Տոկիոյում բացում է Կարատեի Հետազոտական Ինստիտուտ:

    1946-ին, 23 տարեկան հասակում, կոշտ մարզական պարապմունքներ անցկացնելու նպատակով Օյամա Մասուտացուն հաստատվում է Տիբի պրեֆեկտուրայի Մինոբու լեռան ստորոտում գտնվող ոչ մեծ բուդդայական եկեղեցում` լրիվ միայնության մեջ, հեռու քաղաքակրթությունից:

    Վերադարձից հետո, 1947-ին Օյաման դառնում է կարատեի հետպատերազմյան առաջին ճապոնական մրցաշարի հաղթող:

    1949-ին Օյաման կրկին ուղևորվում է դեպի Կիեսումի լեռը, որտեղ երբևէ ապրել է Նիտիրեն կրոնավորը, և, հնարավորինս նվազեցնելով կապն արտաքին աշխարհի հետ, տասնութ ամիս շարունակ ճգնավորի կյանք է վարում ամբողջ ժամանակը նվիրելով մարզումնեին:

    Լեռներից իջնելով նոր, բոլորին անհայտ ոճով, Օյաման մի քանի ցուցադրական մենամարտեր է անցկացնում այլ ոճի և ուղղությունների մարտիկների հետ ու հաղթում բոլորին: Սակայն գագաթնակետը Տիբի և Տատաէյամայի ցուլերի հետ անցկացված ցուցադրական մարտերն էին, որոնց շնորհիվ Վարպետը մեծ ճանաչում ձեռք բերեց: Մեկ օրվա ընթացքում Օյաման մենամարտեց 52 ցուլերի հետ, որոնցից 48-ի եղջյուրները կոտրեց, իսկ երեքին` տապալեց:

    1952-ին Օյաման առաջին անգամ արհեստավարժ մարտիկների ցուցադրական խմբով մեկնեց ԱՄՆ:

    Միաժամանակ, այդ ուղևորությունը Օյամային հնարավորություն էր տալիս աշխարհին տեղեկացնելու իր գոյության մասին, ուշադրություն հրավիրելու իր անձի վրա: Տասնմեկամսյա ուղևորության ընթացքում Մասուտացուն ունեցել է 32 ցուցադրական ելույթ, անցկացրել է ուսուցողական դասընթացներ ու մասնակցել է յոթ մարտերի: Այսպես է ծնունդ առել կարատեի նոր ոճը, որի ակունքներում կանգնած էին արևելյան մենամարտերի շատ լեգենդար վարպետներ:

    1956-ին Օյաման զբաղվում է մենամարտերի տարբեր տեսակների յուրացմամբ: Այդ նպատակով նա ճանապարհորդում է Հարավ-Արևելյան Ասիայով: Նույն թվականին նա սրահ է բացում Ռիկկիոյի Համալսարանի տանիքի ներքո` որպես հրահանգիչ հրավիրելով Մինուշիմային, Յասուդային, Իշիբաշիին, Մինամիմոտոյին: Այդ սրահը հանդիսացավ Կյոկուսինկայի դպրոցի հիմնադրման սկիզբը, ինչպես նաև սկիզբը կարատեի, որը հիմնված էր "մարզումներ 1000 օր - սկսնակների համար, մարզումներ ևս 10000 օր և մեկ ակնթարթ, ակնթարթ` գաղտնքիը բացահայտելու" սկզբունքի վրա:

    1957-ին Օյաման ճանապարհորդում է Եվրոպայում, ԱՄՆ-ում, Միքսիկայում:

    1958-ին Օյաման թողարկում է "Կարատե" գիրքը, որը դառնում է ամենաշատ վաճառվող գիրքը:

    Նույն թվականին հիմնադրվում է Կյոկուսինկայի առաջին կազմակերպությունը Ճապոնիայի սահմաններից դուրս` Հավայան կղզիներում: 1959-ին կայանում են առաջին մրցումները Հավայան կղզիներում: Օյաման մասնակցում է որպես գլխավոր դատավոր, ինչպես նաև անցկացնում է ցուցադրական ելույթներ: 1960-ին Հավայան կղզիներում անցկացվում է երկրորդ առաջնությունը: Արդեն 16 երկրներում գրանցված են Կյոկուսինկայի 72 կազմակերպություններ:

    1961-ին, Օյամայի անմիջական մասնակցությամբ, ակումբներ են բացվում Սան-Ֆրացիսկոյում, Լոս-Անջելեսում: Կայանում է Հյուսիսային Ամերիկայի առաջին բաց մրցաշարը, որտեղ Օյաման մրցաշարի գլխավոր դատավորն էր:

    1962-ին Օյաման կրկին ուղևորություններ է իրականացնում դեպի Եվրոպա և ԱՄՆ: Վերադառնալով Ճապոնիա Օյաման սև գոտիներ է հանձնում իր 20 սաներին:

    1963-ին Տոկիոյում սկսվում է Կյոկուսինկայի գլխավոր գրասենյակի շենքի շինարարությունը:

    1964-ին Ճապոնիայի վարչապետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Սետոն ընտրվում է Կյոկուսինկայի կազմակերպության նախագահ, իսկ Օյաման` տնօրեն:

    1965-ին լույս է տեսնում "Սա կարատեն է" գիրքը, որը դառնում է կարատեի ավետարանը: Աշխարհով մեկ շարունակվում են բացվել Կյոկուսինկայի ակումբներ:

    1966-ին լույս է տեսնում "Ժամանակակից կարատե" ամսագիրը:

    1967-ին ակումբներ են բացվում Ավստրալիայում և Հոլանդիայում:

    1968-ին Օյաման դուրս է գալիս շուրջերկրյա ճանապարհորդության` պրոպագանդելու իր սպորտային ուղղությունը: Կարատեն հասնում է Միջին Արևելք: Օյաման կարատեի մասնավոր դասեր է տալիս Հորդանանի թագավորին: Բացվում է կարատեի Եվրոպական ակումբ:

    1976-ին էկրան է բարձրանում "Կարատեի ուժեղագույնները" երկու մասից բաղկացած ֆիլմը և լույս է տեսնում "Կյոկուսինկայի ճանապարհը" գրքի ճապոնական հրատարակությունը:

    1977-ին Օյաման բացում է Ավստրալիայի առաջին առաջնությունը: Մրցաշարեր են անցկացվում Հարավային Աֆրիկայում, Մեծ Բրիտանիայում, Բրազիլիայում:

    Անգլիայում 4 անգամ լույս է տեսնում "Կյոկուսինկայ կարատե" ամսագիրը, իսկ Ճապոնիայում` "Կարատեի ուժը" ամսագիրը:

    1978-ին Հավայան կղզիներում կայանում է կարատեի բոլոր աստղերի առաջնությունը: Շատ երկրներում կազմակերպվում են կարատեի ամառային ճամբարներ:

    Մինչև 1956-ը Կյոկուսինկայ մարզաձևում թույլատրվում էին արգելված տեխնիկայի բոլոր հայտնի և անհայտ հարվածները, այլ խոսքով, մենամարտի արգելված տեխնիկա ընդհանրապես գոյություն չուներ: Սակայն, այն բանից հետո, երբ կարատեի ամենակոշտ ոճը ձեռք բերեց մեծ մասսայականություն, շատ երկրներում սահմանվեցին արգելքներ Կյոկուսինկայ մարզաձևում, որոնք կապված էին մարտի "ոչ սպորտային վարման" հետ: Այդ պատճառով Օյաման ստիպված էր վերանայել մենամարտի տեխնիկան և ստեղծել սահմանափակումներ ու արգելքներ պարունակող օրենքներ օրինակ, հարձակում ձեռքերով` գլխին, այսինքն, ըստ էության, կազմակերպել Կյոկուսինկայի սպորտային գործունեությունն ամբողջ աշխարհում: Վերակազմավորված Կյոկուսինկայն անընդհատ համալրվում էր նոր տաղանդավոր վարպետներով: Կյոկուսինկայը հաղթում էր մասսայականությամբ, ինտերնացիոնալիզմով, առողջարար արդյունքով, կազմակերպության խիստ կարգապահությամբ: Ստեղծվում է IKO -ի կանոնադրություն և մշակվում է բազմաստիճան ծրագիր` 10-րդ կյուից մինչև 3-րդ դան:

    Բոլոր արևելյան մարտաձևերից, կիոկուշինը հանդիսանում է Միջազգային Օլիմպիական Կոմիտեի /ՄՕԿ/ կազմի մեջ ընդգրկվելու ենթակա գլխավոր թեկնածուներից մեկը, քանի որ կարատեի այդ ոճը պաշտոնապես ընդունած երկրների թիվը նշանակալիորեն գերազանցում է այն քանակը, որն անհրաժեշտ է ՄՕԿ-ի կազմի մեջ ընդգրկվելու համար:

    Սակայն, Մասուտացու Օյամայի խոսքերով, Կյոկուսինկայը - դա Ճապոնիայի ազգային մշակույթի մի մասն է, ոչ թե մարզաձև: Այսպիսով, անցնելով կայացման ամբողջ դժվարին ուղին` ավանդական մենամարտից մինչև սպորտային կարատեի ոճային ուղղություն, հասնելով ինքնահաստատման գագաթնակետին, Օյաման հանկարծ ամբողջ համակարգը կտրուկ շրջում է հակառակ ուղղությամբ` IKO-ի կանոնադրությամբ արգելելով թե պրոֆեսիոնալիզմը, թե Կյոկուսինկայի օլիմպիական տարբերակը: Մասուտացու Օյաման մահացել է 1994-ի ապրիլի 24-ին, թոքերի քաղցկեղից:

    Օյամայի մահից հետո կազմակերպությունը երկու ճյուղի բաժանվեց` ճապոնական և համաշխարհային: Առաջինը գլխավորում էր աշխարհի բազմակի չեմպիոն Մացուին, իսկ երկրորդը` աշխարհի առաջնության մրցանակակիր և չեմպիոն Նիշիդոն /հետագայում` Միդորի/: Երկարատև դատական քաշքշուկենրից հետո` սեփական կազմակերպությունը "Կյոկուսինկայ" անվանելու պաշտոնական իրավունք ստանալու համար, վերջապես 2004-ին այդ իրավունքը պաշտոնապես օրինականացրեց Մացուին:

    Ներկայումս Կյոկուսինկայի ամենաբարձր` 10-րդ դանին արժանացրել են ընդամենը մի քանի մարդ ամբողջ աշխարհում: Դրանք Կիոկուշինի ակունքների մոտ կանգնած պատրիարքներներն են` Կենձի Կուրասակի, Իոն Բլյումինգ, Սիգերու Օյամա, Յասուխիկո Օյամա:

    Սակայն Կյոկուսինկայի զարգացումը շարունակվում է: Օյամա Մասուտացուի աշակերտների շնորհիվ այն շեշտակիորեն համալրվում է նոր տարբերակներով և ուղղություններով` Միդորի /Շին կիոկուշին/, Մացուի /Կյոկուսինկայ/, Մատսուշիմա /Ֆուլ-կոնտակտ կեկուսին/, Ռոյամա /Կեկուսինկայ/, Տեզուկա /Կիոկուշին Կայ Կանն/, Ասիխարա, Կուկ /Աշիխարա/, Աձումա /Կուդո/, Բլյումինգ /Բուդոկայ/, Իրավանի /Շին-զեն-կայ/, Արնեյլ /Կարատե Կյոկուսինկայ IFK/ … Այս բոլոր ուղղություններն ունեն ընդհանուր հիմք և իրարից տարբերվում են միայն մրցումների ժամանակ կիրառվող կանոնների որոշ ասպեկտներով ու հիմական տեխնիկայի դասավանդման առանձնահատկություններով: