"ՔԵՅ-ՓԻ-ԷՄ-ՋԻ ԱՐՄԵՆԻԱ" ՍՊԸ  

Հիմնադրման տարեթիվը` - 1997 Դիտումներ - 267 Նորացված է - 12.05.2023

Ղեկավար
ԻՐԻՆԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ  ՏՆՕՐԵՆ
Հասցե
ՀԱՅԱՍՏԱՆ,
ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ,
ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ փողոց 26/1, 8-րդ հարկ
Հեռախոս
(+374 10) 595999
 
Ֆաքս
(+374 10) 566762
 
Աշխատանքային օրեր և ժամեր
Երկուշաբթի 09:00 - 18:00
Երեքշաբթի 09:00 - 18:00
Չորեքշաբթի 09:00 - 18:00
Հինգշաբթի 09:00 - 18:00
Ուրբաթ 09:00 - 18:00
Էլ. փոստ
general@kpmg.co.am
 
Վեբ Կայք
www
Վեբ Էջ
www
Սոցիալական ցանցեր և Բլոգներ
Գործունեության ոլորտ
  • ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ
  • ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Առաջարկներ
    ԱՈՒԴԻՏ, ԳՈՐԾԱՐԱՐ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

    Բանկերի և ձեռնարկությունների աուդիտ
    Իրավաբանական անձանց իրավաբանական սպասարկում
    Խորհրդատվություն աշխատանքային իրավունքի, արժեթղթերի շուկայի իրավական կարգավորման, արտասահմանյան ներդրումների ոլորտի օրենսդրության վերաբերյալ, բաժնետերերի ընդհանուր ժողովներ անցկացնելու, բանկային գործի, բանկային գործունեության իրավական կարգավորման, գործարարության և մենեջմենթի, կանոնադրական կապիտալը փոխելու, համատեղ ձեռնարկություններ բացելու և գործունեության օպտիմալացման, հաշվապահական հաշվառման, ձեռնարկությունների գույքն ու հիմնադիրների բաժնեմասերն օտարելու, ձեռնարկությունների եւ կազմակերպությունների կանոնադրություններ գրելու, ձեռնարկությունների լուծարման, կազմակերպման, ձեռքբերման և վերակազմակերպման վերաբերյալ, մաքսային և տնտեսական իրավունքի, միջազգային ծրագրերի կողմից ֆինանսավորվող նախագծերի, մարկետինգի, պայմանագրերի կազմման իրավական հարցերի և կնքման, սեփականաշնորհման, փոքր բիզնեսի համար վարկեր ստանալու, ֆինանսական մենեջմենթի, ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ
    Պայմանագրերի կազմում
    Ձեռնարկությունների հաշվապահական հաշվառման վարում
    Հայաստանի ֆինանսական շուկայի, ապրանքների և ծառայությունների մարկետինգ
    Փաստաթղթերի պատրաստում` իրավաբանական անձանց վերակազմակերպման
    Լրացուցիչ տեղեկատվություն

    ՔԵՅ-ՓԻ-ԷՄ-ՋԻ Հայաստանում.

    ՔԵՅ-ՓԻ-ԷՄ-ՋԻ-ն համաշխարհային ճանաչում ունեցող մասնագիտական խորհրդատվական ընկերություն է, որի նպատակն է գիտելիքներն արժեքների վերածել` ի շահ իր հաճախորդների, աշխատակիցների և հանրությանը:

    ՔԵՅ-ՓԻ-ԷՄ-ՋԻ իր ամբողջական ծառայություններ իրականացնող գրասենյակը հիմնել է Հայաստանում 1997թ.-ին: Այն առաջինն եր Մեծ Քառյակի միջազգային աուդիտորական և հաշվապահական ընկերություններից, որն արտոնագրվեց ՀՀ կառավարության կողմից և իր ծառայությունները սկսեց մատուցել իր հաճախորդ բանկերին և ձեռնարկություններին: Ներկայումս հայաստանյան գրասենյակի աշխատակիցների թիվը գերազանցում է 70-ը, որոնց մեծամասնությունը տեղացի մասնագետներ են և որոնք աջակցություն են ստանում օտարերկրյա մասնագետների կողմից:

    Հայաստանում ՔԵՅ-ՓԻ-ԷՄ-ՋԻ օգտագործելով ՔԵՅ-ՓԻ-ԷՄ-ՋԻ համաշխարհային միավոր ներուժը և հայ մասնագետների փորձառությունը, նպատակ ունի աջակցելու առաջատար հայկական  ընկերություններին և ՔԵՅ-ՓԻ-ԷՄ-ՋԻ միջազգային հաճախորդներին` իրենց գործարար նպատակներին հասնելու գործում:
    Հայաստանի գործարար միջավայրի բարդությունների հետ կապված, առավել կարևոր է աուդիտորի և խորհրդատուի հարցը:

    Հիմնելով աուդիտորական և հաշվապահական համաշխարհային բացառիկ համակարգի վրա` ՔԵՅ-ՓԻ-ԷՄ-ՋԻ ստեղծել է իր հաշվապահական և աուդիտորական ճյուղերը` հավաքագրելով միջազգային բարձր մակարդակ ունեցող աշխատախումբը:
    Թե ՀՀ օրենսդրական պահանջներին համապատասխան աուդիտի դեպքում, ՔԵՅ-ՓԻ-ԷՄ-ՋԻ կիրառում է յուրահատուկ և եզակի աուդիտորական ընթացակարգերը: Մեր աուդիտորական ընթացակարգերը հիմնված են աուդիտի ենթարկվող ընկերության գործունեության վերաբերյալ հստակ պատկերացման և խորը գիտելիքների վրա, և մեր աշխատանքային խմբերը կազմվում են ըստ արդյունաբերական ճյուղերի, հետևաբար, պատկերացում ունեն ձեր բիզնեսի և ձեր առջև ծագելիք հնարավոր խնդիրների մասին:
    Ինչ առավելություն կունենաք ՔԵՅ-ՓԻ-ԷՄ-ՋԻ խորհրդատվական ծառայություն ընտրելով:

    ՔԵՅ-ՓԻ-ԷՄ-ՋԻ որպես ռազմավարական բիզնես խորհրդատու ընտրելը` մեր հաճախորդներին տալիս է բազմաթիվ առավելություններ:

    Առաջին` որպես համաշխարհային ցանցի մաս ՔԵՅ-ՓԻ-ԷՄ-ՋԻ գործարար խորհրդատվական ծառայությունների ստոաբաժանումը կարող է հաճախորդներին տրամադրել բազմաթիվ տարիների ընթացքում առաջատար համաշխարհային ընկերությունների հետ աշխատանքի ընթացքում կուտակված իր գիտելիքները և փորձառությունը: ՔԵՅ-ՓԻ-ԷՄ-ՋԻ համաշխարհային կառուցվածքում ստեղծվել են հատուկ կենտրոններ` առաջատար խորհրդատվական մեթոդաբանությունը և տարբեր ոլորտներում լավագույն փորձի օրինակները կուտակելու նպատակով:

    Երկրորդ, ՔԵՅ-ՓԻ-ԷՄ-ՋԻ հաճախորդների խնդիրների լուծման համար կիրառում է կոմպլեքս (բազմակողմանի) մոտեցում: Մեր ծառայությունների նպատակն է դիտարկել կառավարման հարցերը` օգտագործելով մեր բազմակողմանի մասնագիտացում ունեցող աշխատախմբերի գիտելիքները, ներգրավելով աուդիտորական և հաշվապահական հաշվառման, հարկային, իրավաբանական, տղեկատվական ռիսկերի կառավարման, կորպորատիվ ֆինանսների և կառավարման խորհրդավության ստորաբաժանումներից ներգրավված մասնագետների:

    Երրորդ, խորհրդատվական կարողությունների հետ, ինչը թույլ է տալիս մեր ծառայությունները կազմակերպել տեղական միջավայրի առանձնահատկություններին համապատասխան և ի շահ մեր հաճախորդների:

    Եվ վերջինը` ՔԵՅ-ՓԻ-ԷՄ-ՋԻ համար բացառիկ կարևոր է իր մատուցած ծառայությունների որակը:


    Հայաստանում գործունեություն ծավալելու դեպքում, հարկային և իրավաբանական բարդություններից խուսափելու համար`

    Պահանջվում է մասնագիտական խորհրդատվություն և նախնական պլանավորում:
    Հայաստանի իրավաբանական դաշտը հակված է հաճախակի փոփոխությունների, որոնք կարող են ստեղծել որոշակի անորոշություններ` գործունեություն ծավալել փորձող ընկերությունների համար: Հաջողակ գործունեություն ծավալել հնարավոր է, սակայն պահանջվում է ղեկավարության կայուն և հստակ մոտեցում, առավել ևս հարկային և իրավաբանական ասպարեզում:
    Հաշվի առնելով` ու հնարավոր դժվարությունները և մենք խորհուրդ ենք տալիս մեր հաճախորդներին ստանալ մասնագիտական խորհրդատվություն նախքան գործարքների կատարումը և գործունեության ծավալումը Հայաստանում:
    ՔԵՅ-ՓԻ-ԷՄ-ՋԻ  հարկային և իրավաբանական բաժնում աշխատում են մի շարք բարձրորակ խորհրդատուներ:
    Հարկային և իրավաբանական բաժինը սերտորեն համագործակցում է ՔԵՅ-ՓԻ-ԷՄ-ՋԻ աշխարհի գրասենյակների հարկային և իրավաբանական մասնագետների հետ: Սա թույլ է տալիս մեր հաճախորդներին տրամադրել առավել արդյունավետ խորհրդատվություն ներդնումների և գործունեության կառուցվածքի վերաբերյալ` միջազգայն և տեղական հարկային տեսանկյուններից և առաջարկել մեր հաճախորդներին շարունակական աջակցություն Հայաստանում գործունեություն իրականացնելու ընթացքում:

    ՔԵՅ-ՓԻ-ԷՄ-ՋԻ ԱՐՄԵՆԻԱՆ իր հաճախորդներին առաջարկում է հարկային ծառայությունների լայն ընտրանի, ներառյալ ֆիզիկական և իրավաբանական անձանց` օրենսդրական պահանջներին համապատասխանության ստուգում, տեղական և միջազգային խորհրդատվական  ծառայություններ: Մենք համագործակցում ենք  նաև որակավորված իրավաբանների աշխատախմբի հետ, որոնք  բազմակողմանի իրավաբանական ծառայություններ տրամադրելու հարուստ փորձ ունեն: