"ԿԻՏ" ԿԱՀՈՒՅՔԻ ՍՐԱՀՆԵՐԻ ՑԱՆՑ  

Հիմնադրման տարեթիվը` - 2004 Դիտումներ - 409 Նորացված է - 01.04.2023

Ղեկավար
ԱԼԻՆԱ ԽԱՆՋՅԱՆ  ՏՆՕՐԵՆ
Հասցե
ՀԱՅԱՍՏԱՆ,
ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ,
ԱԼԵՔ ՄԱՆՈՒԿՅԱՆ փողոց 23
Հեռախոս
(+374 10) 559954
 
(+374 10) 554456
 
(+374 10) 559558
 
Ֆաքս
(+374 10) 554456
 
Աշխատանքային օրեր և ժամեր
Երկուշաբթի 10:00 - 20:00
Երեքշաբթի 10:00 - 20:00
Չորեքշաբթի 10:00 - 20:00
Հինգշաբթի 10:00 - 20:00
Ուրբաթ 10:00 - 20:00
Շաբաթ 10:00 - 20:00
Կիրակի 10:00 - 20:00
Էլ. փոստ
mebelcit@yandex.ru
 
Վեբ Էջ
www
Գործունեության ոլորտ
  • ԱՌԵՎՏՈՒՐ
  • ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԽԱՆՈՒԹ-ՍՐԱՀՆԵՐ
  • ԿԱՀՈՒՅՔ
  • Առաջարկներ
    ՌՈՒՍԱԿԱՆ ԿԱՀՈՒՅՔԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ ԵՎ ՎԱՃԱՌՔ

    "Մոսկովյան կահույք", "Ուլյանովսկի կահույք", "Ուֆիմյան կահույք", "Էստիլլո", "Մոդեռն", "Մոոն" ընկերությունների կահույքի ներմուծում, վաճառք, առաքում և երաշխիքային սպասարկում
    Լրացուցիչ տեղեկատվություն

    "ԿԱ ԸՆԴ ԿԱ" ընկերությունը հիմնադրվել է 2004թ.-ին: Իր գործունեության ընթացքում ընդարձակելով իր սահմանները ընկերությունը ռուսական լավագույն ֆաբրիկաներից ներկրում և հայ սպառողին է ներկայացնում բացառապես բարձր որակի նրբաճաշակ կահույք: Կահույք` որը պատրաստվում է հմուտ դիզայների (ոճաբանի) կողմից հատուկ մշակված նախագծի հիման վրա, որում հաշվի են առնվում
    1. հարմարավետությունը
    2. ճաշակը
    3. որակը
    և, անպայման, սպառողի առաջարկությունները:

    Համագործակցելով փափուկ և կորպուսային կահույք արտադրող ռուս առաջատար ֆաբրիկաների հետ` ընկերությունը ներկայացնում է կահույքի բազմազան ընտրանի: Այստեղ գնորդը կարող է ճիշտ ընտրություն կատարել և' հյուրասենյակի, և' ննջասենյակի  և' գրասենյակային տարածքներ կահավորելու նպատակով:

    Փափուկ կահույք արտադրող ֆաբրիկաները պատրաստի կահույքից բացի ներկայացնում են նաև որակի ստուգման բոլոր տեստերն անցած կտորների (պաստառների) և կաշվե պաստառների լայն ընտրանի, որը թույլ է տալիս գնորդին կատալոգից ընտրել ոչ միայն մոդելը, այլև պաստառը, բազմոցից բացվող մեխանիզմը: Պատվերը իրականացվում և երկուսից-երեք ամսվա ընթացքում մատուցվում է գնորդին:

    Փափուկ կահույքը սպառողին է առաջարկում հագեցած լայն հնարավորություններով: Այսինքն` բազմոցից և բազկաթոռից բաղկացած յուրօրինակ հավաքածուն հյուրասենյակում կպարգևի ոչ միայն հաճելի հանգիստ, այլև բազմոցից բացվող հարմարավետ քնատեղը կապահովի տանտիրոջ հանգիստ քունը: Հարկ է նշել, որ բազմոցից բացվող քնատեղերը թողարկվում են երկու տարբերակով` ամենօրյա և հյուրային: Իսկ այն փաստը, որ նստատեղերից, թիկնակից և բազրիքներից պաստառները ճարմանդների օգնությամբ դուրս են գալիս, գնորդին թույլ է տալիս պարբերաբար ենթարկել մաքրման և մշտապես ապահովել կահույքի հիգիենիկ վիճակը: Լցոնները բազմազան են` զսպանակների համակարգով ներդրված տարբեր խտություններով լատեքսային սպունգից մինչև կաղապարային` որը եփվում է հատուկ քիմիական բաղադրիչներից բաղկացած հավելանյութերի մեջ, ինչը դարձնում է լցոնը ջրակայուն և երկարակյաց:

    Ննջասենյակային կահույքը առաջարկվում է բացառապես էլեմենտային կարգով: Այս հնարավորությունը թույլ է տալիս գնորդին ազատ կողմնորոշվել ու ձեռք բերել ամենամինիմալ սենյակում խիստ անհրաժեշտ էլեմենտներով հագեցած հավաքածու: Կամ ընդհակառակը` ամենամաքսիմալ տարածքներ կահավորել միևնույն հավաքածուից:

    Հյուրասենյակային կահույքը ներկայացվում է տարբեր ոճերի մեջ` հիմնականում դասական, մոդեռն և ավանգարդ: Սա տալիս է հնարավորություն գնորդին ընտրելու, ոչ միայն իր բնակարանին հարմար, այլ նաև իր ճաշակին հարմար կահույք:

    Նախասրահի համար նախատեսված կահույքը լի է տարբեր հնարավորություններվ: Էլեմենտային կարգով ընտրությունը այստեղ նույնպես տալիս է հնարավորություն հավաքել անհրաժեշտ քանակությամբ կախիչներ խորություն ունեցող պահարաններ, սրանք հեշտությամբ կարելի է տեղադրել տարբեր չափերի խորշեր ունեցեղ նախասրահներում:

    Ցուցադրվող տեսականուց յուրաքանչյուրն ունի իր անձնագիրը, տեխնիկական զննում անցած փաստաթուղթը (OTK), սերտիֆիկատը (հավաստագիրը), որը հավաստիացնում է, որ ապրանքը համապատասխանում է եվրոպական բոլոր ստանդարտներին, էկոլոգիապես մաքուր են, դրանցից օդի մեջ արտազատող նյութերը շրջապատին և մարդու առողջությանը վտանգ չի սպառնում: Ապրանքը ունի նաև երաշխիքային ժամկետ` փափուկը` 1,5 տարի, կորպուսը` 1 տարի ժամկետով:

    Ընկերությունում գործում է ապառիկ վաճառք մի քանի տարբերակով: Ապառիկ վաճառքը շատ հարմար պայմաններով իրականացվում է համագործակցելով "Հայբիզնեսբանկ"-ի հետ: