"ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ"  

Հիմնադրման տարեթիվը` - 1996 Դիտումներ - 81 Նորացված է - 07.03.2024

Ղեկավար
ԱՐԹՈՒՐ ՍՈՒՐԵՆԻ ԱՂԱԲԱԲՅԱՆ  ՌԵԿՏՈՐ
Հասցե
ՀԱՅԱՍՏԱՆ,
ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ,
ԿՈՐՅՈՒՆԻ փողոց 19ա
Հեռախոս
(+374 10) 520541
 տնօրեն
(+374 91) 411530
 
(+374 77) 235550
 
Ֆաքս
(+374 10) 520541
 
Աշխատանքային օրեր և ժամեր
Երկուշաբթի 09:00 - 18:00
Երեքշաբթի 09:00 - 18:00
Չորեքշաբթի 09:00 - 18:00
Հինգշաբթի 09:00 - 18:00
Ուրբաթ 09:00 - 18:00
Էլ. փոստ
movuni@mail.ru
 
Վեբ Կայք
www
Վեբ Էջ
www
Սոցիալական ցանցեր և Բլոգներ
Գործունեության ոլորտ
  • ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
  • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Առաջարկներ
    ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

    Հայոց լեզու և գրականություն
    Անգլերեն լեզու և գրականություն
    Ինֆորմատիկա, կիրառական մաթեմատիկա, ԷՀՄ ծրագրավորում
    Մանկավարժություն և մեթոդիկա
    Տնտեսագիտություն
    Իրավագիտություն
    Լրացուցիչ տեղեկատվություն

    ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 1996Թ-ԻՆ:
    ՀԻՄՆԱԴԻՐ ՌԵԿՏՈՐՆ Էª ՖԻԶԻԿԱ-ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒ, ԴՈՑԵՆՏ ԱՐԹՈՒՐ ՍՈՒՐԵՆԻ ԱՂԱԲԱԲՅԱՆԸ.

    ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է "ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ" ՀՀ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ` ԲԱԿԱԼԱՎՐԻ ԵՎ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՄԲ ԿԱԴՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ:

    ԲՈՒՀԸ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՏԱՑԵԼ Է
    Ա) 1996Թ. (ԼԻՑԵՆԶԻԱ) 4 ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ
    Բ) 2000Թ. (ԼԻՑԵՆԶԻԱ) ԱՆԺԱՄԿԵՏ

    ԲՈՒՀԸ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ Է ԵՎ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ ՇՆՈՐՀՈՒՄ Է ՊԵՏԱԿԱՆ ՆՄՈՒՇԻ ԴԻՊԼՈՄ:

    1996-ԻՑ ԾԱՎԱԼԵԼՈՎ ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ, ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԸՆՏՐԵԼ Է ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԿԱ ՁԵՎԸ ԵՎ ՈՒՆԻ ՀԵՏԵՎՅԱԼ ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐԸ.
    1. ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
    2. ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ (ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ)
    3. ՕՏԱՐ ԼԵԶՈՒ (ԱՆԳԼԵՐԵՆ, ԳԵՐՄԱՆԵՐԵՆ, ՖՐԱՆՍԵՐԵՆ)
    4. ԿԻՐԱՌԱԿԱՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱ (ԷՀՄ ԵՎ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ, ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԳՈՐԾ, ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂՆԵՐ (ԱՆԳԼԵՐԵՆ ԼԵԶՎԻ ԽՈՐԱՑՎԱԾ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ)
    5. ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
    6. ՏԱՐՐԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԵԹՈԴԻԿԱ

    ԲՈՒՀՈՒՄ ՆԵՐԴՐՎԵԼ Է ՆԱԵՎ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ:

    ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ, ՎՐԱՍՏԱՆԻ, ՍԻՐԻԱՅԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ:

    ԲՈՒՀՈՒՄ ԴԱՍԱՎԱՆԴՈՂ 64 ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻՑ 12-Ն ՈՒՆԵՆ ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ (ԱԿԱԴԵՄԻԿՈՍ, ԳԻՏ. ԴՈԿՏՈՐՆԵՐ, ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ):

    ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ.

    ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ Է`
    1) ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՊԱՏՐԱՍՏԵԼ ԿԱԴՐԵՐ, ՈՐՈՆՔ ԻՐԵՆՑ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ, ՍՏԱՑԱԾ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ, ՈՒՆԱԿ ԼԻՆԵՆ ԾԱՎԱԼԵԼՈՒ ԲԵՂՄՆԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ, Ե°Վ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ, Ե°Վ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ:
    2) ԱՊԱՀՈՎԵԼ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՅՆՊԻՍԻ ՄԱԿԱՐԴԱԿ, ՈՐ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԸ, ԱՆՑՆԵԼՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ, ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԻ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ՏԵՍԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԴՐՄԱՄԲ ԼՈՒԾԵԼ ԳԻՏԱԿԱՆ, ԱՐՏԱԴՐԱԿԱՆ, ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՈԼՈՐՏՆԵՐԻ ԱՄԵՆԱՏԱՐԲԵՐ ԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆՍ ՆՊԱՍՏԵԼ ԵՐԿՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒ ԲԱՐԳԱՎԱՃՄԱՆԸ…

    ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ`
    1) ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՄԱԼԻՐ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՁԵՌՆԱՐԿՈՒՄ, ՆՈՐ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ
    2) ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ ԵՎ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ
    3) ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲԱԶԱՅԻ ԹԱՐՄԱՑՈՒՄ ԵՎ ՎԵՐԱԶԻՆՈՒՄ
    4) ԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՏԱՐՎՈՂ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՄԵԹՈԴԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ ԵՎ ԶԱՐԳԱՑՈՒՄ
    5) ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ ԵՎ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ
    6) ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ ԵՎ ԶԱՐԳԱՑՈՒՄ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԵՐԿՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ
    7) ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ ՍՏԵՂԾՈՒՄ
    8) ԳԻՏԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՀԱՃԱԽԱԿԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԲՈՒՀԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ:

    ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ.

    1996Թ-ԻՆ ԲՈՒՀԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԻՑ ԱՌ ԱՅՍՕՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՈՒՆԵՑԵԼ Է ԲԱԶՄԱԹԻՎ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐ: ԲՈՒՀԸ ՀՀ ԿԳ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՏԱՑԵԼ Է ԱՆԺԱՄԿԵՏ ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՐՏՈՆԱԳԻՐ:
    ԲՈՒՀՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԵՎ ԲՈԼՈՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ Է ԵՎ ԻՐ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ ՇՆՈՐՀՈՒՄ Է ՊԵՏԱԿԱՆ ՆՄՈՒՇԻ ԴԻՊԼՈՄ: ԲՈՒՀՈՒՄ ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆ ՈՉ ՄԻԱՅՆ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ, ԱՅԼԵՎ ԿԱՆ 100-ԻՑ ԱՎԵԼԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ ՎՐԱՍՏԱՆԻՑ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ, ՍԻՐԻԱՅԻՑ ԵՎ ԱՅԼՆ: ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է "ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ" ԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍԸ: ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է ՙՓՅՈՒՆԻԿ՚ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԱՄՍԱԹԵՐԹԸ: ԲՈՒՀԻ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ ԵՆ ԲԱԶՄԱԹԻՎ ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՄԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ:
    1999Թ. ԲՈՒՀԻ ԱՆՄԻՋԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՇՈՐ ԳԻՏԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ, ՈՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ.
    - ՄՈՍԿՎԱՅԻ Մ.ԼՈՄՈՆՈՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏ. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԵԽԱՆԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ.
    - ՀԳԱԱ ՄԵԽԱՆԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ:
    ԿՈՆՖԵՐԱՆՍԻՆ ԻՐԵՆՑ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՄԲ ՊԱՏՎԵՑԻՆ 10 ԱԿԱԴԵՄԻԿՈՍՆԵՐ, 20 ԴՈԿՏՈՐՆԵՐ, 44 ՊՐՈՖԵՍՈՐՆԵՐ ԵՎ ԱՅԼՆ:
    - ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳՏԱՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ 2001Թ. ԳԱՐՆԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՊԵՏԱԿԱՆ ԿՐՈՆ ՀՌՉԱԿԵԼՈՒ 1700-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎՈՂ ՀԱՏՈՒԿ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻՆ: ԲՈՒՀԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ՆԱԵՎ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ 1700-ԱՄՅԱԿԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ԵՎ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԿՈՂՄԻՑ ԲՈՒՀԸ ՍՏԱՑԱՎ ՇՆՈՐՀԱԳԻՐ:
    - 2005Թ-ԻՆ ԺՆԵՎԻ ԻՆՆԵՐՈՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՐՈՒՄԻ ԿՈՂՄԻՑ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է "ՈՍԿԵ ՄԵԴԱԼԻ":
    - 2005-ԻՆ ՀՐԱՎԻՐՎԵԼ Է ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ "ՖՐԱՆՍԻԱ-ՌՈՒՍԱՍՏԱՆ-ԱՊՀ-2005" ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՖՈՐՈՒՄԻՆ: