"ՋԻՆՋ" ՍՊԸ  

Հիմնադրման տարեթիվը` - 1990 Դիտումներ - 163 Նորացված է - 01.04.2023

Ղեկավար
ԷԴՈՒԱՐԴ ԱՇՈՏԻ ՄԵՍՐՈՊՅԱՆ  ՏՆՕՐԵՆ
Հասցե
ՀԱՅԱՍՏԱՆ,
ԵՐԵՎԱՆ, ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ,
ՉՈԼԱՔՅԱՆ փողոց 38
Հեռախոս
(+374 10) 246023
 
(+374 10) 297629
 
Ֆաքս
(+374 10) 209604
 
Աշխատանքային օրեր և ժամեր
Երկուշաբթի 09:00 - 18:00
Երեքշաբթի 09:00 - 18:00
Չորեքշաբթի 09:00 - 18:00
Հինգշաբթի 09:00 - 18:00
Ուրբաթ 09:00 - 18:00
Էլ. փոստ
info@jinjconsult.com
 
Վեբ Կայք
www
Վեբ Էջ
www
Գործունեության ոլորտ
  • ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ
  • ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՆԱԽԱԳԾՈՒՄ
  • ԷՆԵՐԳԵՏԻԿԱ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐ
  • ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ
  • ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ՄՈՆՏԱԺՈՒՄ, ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
  • ՋՈՒՐ
  • ՋՐԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ՄՈՆՏԱԺՈՒՄ, ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
  • Առաջարկներ
    ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ, ՋՐԱՀԵՌԱՑՈՒՄ, ՈՌՈԳՈՒՄ, ՀԻԴՐՈԷՆԷՐԳԵՏԻԿԱ, ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ, ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

    Ջրամատակարարման համակարգերի (ջրընդունիչ կառուցվածքների, պոմպակայանների, մաքրման
    կայանների, քլորակայանների, ջրամբարների, ջրատարների և բաշխիչ ցանցերի), ջրահեռացման համակարգերի,
    կենցաղային և արտադրական կեղտաջրերի մաքրման կայանների, ոռոգման համակարգերի, հիդրոէներգետիկական
    օբյեկտների նախագծում
    Հիդրավլիկական մոդելավորում
    Շրջակա միջավայրի պահպանության բնագավառում խորհրդատվություն և հետազոտություններ
    Ճարտարագիտաերկրաբանական և տեղագրագեոդեզիական աշխատանքներ
    Ջրի քլորացման սարքավորանքի նախագծում, մոնտաժում, տեղակայում և սպասարկում
    Շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողություն
    Ջրային պաշարների պահպանման, կառավարման և ռացիոնալ օգտագործման ծրագրերի մշակում
    Հիդրոտեխնիկական համակարգերի նախագծերի քաղաքաշինական փորձաքննություն
    Լրացուցիչ տեղեկատվություն

    ՋԻՆՋ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը մասնավոր ինժեներա-խորհրդատվական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1990թ.: Ընկերությունը զբաղվում է ջրամատակարարման, ջրահեռացման, ոռոգման, ջրային ռեսուրսների պահպանության և կառավարման բնագավառների խնդիրներով:

    Ընկերության ղեկավարմամբ, կամ նրա անմիջական մասնակցությամբ և համագործակցությամբ իրականացվել են բազմաթիվ և բազմաբնույթ նախագծային, խորհրդատվական և գիտահետազոտական աշխատանքներ:

    Ընկերության գործունեությունը.

    Նախագծային աշխատանքներ`
    Ջրամատակարարման, ջրահեռացման և կեղտաջրի մաքրման համակարգերի վերակառուցման, վերականգնման և զարգացման աշխատանքային նախագծերի մշակում: Այս աշխատանքները ներառում են դաշտային գործիքային ուսումնասիրություններ, գույքագրում, բոլոր տեխնոլոգիական տարրերի և կառուցվածքների գնահատում:

    Ջրամատակարարման և ջրահեռացման բնագավառի զարգացման ծրագրերի մշակումներ`
    Մի շարք ծրագրերի մշակում, որոնք ներառել են. տարբեր տեսակի հանույթներ, ստորերկրյա ջրաղբյուրների հիդրո-երկրաբանական ուսումնասիրություններ, ջրամատակարարման, ջրահեռացման և ոռոգման համակարգերի ինժեներական ուսումնասիրություններ, ջրամատակարարման համակարգերի հիդրավլիկական մոդելավորում: Ջրային ռեսուրսների պահպանության, համապարփակ կառավարման և պլանավորման մի շարք ծրագրեր, ներառյալ գետավազանի հիդրոտնտեսական մոդելավորումը:

    Քլորացման սարքավորումների տեղադրում և սպասարկում`
    Քլորակայանների նախագծում, տեղադրում, կարգաբերում, գործարկում, սպասարկում և շահագործող անձնակազմի ուսուցում:

    Նախագծային փաստաթղթերի տեխնիկական փորձաքննություն`
    Ընկերությունն իրականացնում է հիդրոտեխնիկական համակարգերի նախագծային փաստաթղթերի համալիր տեխնիկական փորձաքննության լիցենզավորված գործունեություն:

    Շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողություն`
    Ընկերությունն իրականացնում է նաև վերոհիշյալ ոլորտներում շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողության աշխատանքներ:

    Ենթաօրենսդրական, նորմատիվային և տեխնիկական փաստաթղթերի մշակումներ`
    Ընկերությունը իր գործունեության ընթացքում մասնակցել է ջրային բնագավառների տեխնիկական, ենթաօրենսդրական և նորմատիվային մի շարք փաստաթղթերի մշակմանը:

    Ուսուցում`
    ՋԻՆՋ-ը մեծ ուշադրություն է դարձնում ջրային բնագավառում կադրերի պատրաստման և վերապատրաստման գործընթացին:
    ՋԻՆՋ-ը կազմակերպում է ուսուցողական դասընթացներ և սեմինարներ կեղտաջրի մաքրման մեթոդների, ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման, Epanet, Mike Basin, AutoCAD, ArcView GIS համակարգչային ծրագրի, և այլ թեմաներով:

    ՋԻՆՋ ՍՊԸ-ի գրասենյակը գտնվում է Երևանում: Ընկերության գործունեության մեջ ներգրավված են վերոհիշյալ բնագավառներում գիտական, նախագծային, շինարարական և շահագործման և ուսուցման աշխատանքներում բարձր մասնագիտական որակավորում և հարուստ փորձ ունեցող հեղինակավոր փորձագետներ: ՋԻՆՋ ՍՊԸ-ի հիմնական աշխատակիցների թիվը կազմում է 30 մարդ:

    Ընկերությունը հանդիսանում է Հայաստանի Շինարարների միության և Երևանի Առևտրաարդյունաբերական Պալատի անդամ:

    ՋԻՆՋ ընկերությունը բարձր որակով ծառայություններ մատուցելու համար Business Initiative Directions (B.I.D.) կազմակերպության միջազգային ընտրական կոմիտեյի կողմից արժանացել է ՙՈրակի Միջազգային Ոսկե Աստղ՚ (Ժնև, 2002թ.), ՙՈրակի և Տեխնոլոգիայի Եվրոպական Կամարի Պլատինե Կատեգորիայի՚ (Ֆրանկֆուրտ, 2003թ.), ՙՈրակի Միջազգային Ադամանդե Աստղ՚ (Փարիզ, 2004թ.) և ՙՈրակի Թագ Ադամանդե Կատեգորիայում՚ (Լոնդոն, 2005թ.) մրցանակներին:

    ՋԻՆՋ-ը աշխատում է, համաձայն ISO 9001:2000 ստանդարտի պահանջների (ունի գերմանական TՆV ընկերության կողմից տրված հավաստագիր № 01 100 041311):