"ԻՆԵԿՈԲԱՆԿ" ՓԲԸ  

Հիմնադրման տարեթիվը` - 1996 Դիտումներ - 105 Նորացված է - 23.11.2022

Ղեկավար
ԱՎԵՏԻՍ ՑՈԼԱԿԻ ԲԱԼՈՅԱՆ  ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ
Հասցե
ՀԱՅԱՍՏԱՆ,
ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ,
ԹՈՒՄԱՆՅԱՆ փողոց 17
Հեռախոս
(+374 10) 510510
 գլխավոր գրասենյակ
Ֆաքս
(+374 10) 510573
 
Աշխատանքային օրեր և ժամեր
Երկուշաբթի 09:30 - 17:00
Երեքշաբթի 09:30 - 17:00
Չորեքշաբթի 09:30 - 17:00
Հինգշաբթի 09:30 - 17:00
Ուրբաթ 09:30 - 17:00
Շաբաթ 09:30 - 17:00
Էլ. փոստ
inecobank@inecobank.am
 
Վեբ Կայք
www
Վեբ Էջ
www
Գործունեության ոլորտ
  • ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ
  • ԲԱՆԿԵՐ
  • Առաջարկներ
    ՀԱՇԻՎՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ, ՎԱՐԿԱՎՈՐՈՒՄ, ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ, ՊԼԱՍՏԻԿ ՔԱՐՏԵՐ, ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ, ԱՐՏԱՐԺՈՒՅԹՈՎ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

    Ծառայություններ` խորհրդատվություն բանկային գործի վերաբերյալ
    Բանկային ծառայություններ` բանկային գործառնություններ` հաճախորդի հետ էլեկտրոնային կապի միջոցով
    Բանկային սպասարկում` ապառիկ կարգով կենցաղային տեխնիկա վաճառող խանութների
    Ապառիկ կարգով կահույք վաճառող խանութների
    Դրամական փոխանցումներ` "Money Gram", "Migom", "LEADER", "CONTACT", "Inter Express", "Blizko" և "Zolotaya Korona" համակարգերով
    Գործառնություններ` թանկարժեք մետաղներով
    Ավանդների ընդունում
    Համակողմանի բանկային ծառայություններ
    Տարաբնույթ ծառայություններ` ֆինանսների բնագավառում
    Պլաստիկ քարտերի տրամադրում/սպասարկում
    Վարկավորում` փոքր և միջին բիզնեսի, գրավադրմամբ. ոսկերչական իրերի
    Վարկավորում` սպառողական, ծառայությունների ոլորտում տարվող գործունեության, հիփոթեքային, միկրոբիզնեսի
    Կոմունալ վճարումների ընդունում
    Լրացուցիչ տեղեկատվություն

    “ԻՆԵԿՈԲԱՆԿ” ՓԲԸ գրանցվել է 1996 թվ. փետրվարի 7-ին (ՀՀ ԿԲ Բանկային արտոնագիր № 68):



    “ԻՆԵԿՈԲԱՆԿ”-ը մատուցում է ունիվերսալ բանկային ծառայություններ և ակտիվ գործունեություն է ծավալում հետևյալ ոլորտներում. 
    • հաշվի սպասարկում
    • առևտրի վարկավորում
    • սպառողական վարկավորում
    • երաշխիքների և ակրեդիտիվների տրամադրում
    • ավանդների ընդունում
    • վճարային քարտերի թողարկում և սպասարկում
    • ոսկու ստանդարտացված ձուլակտորներով գործառնությունների իրականացում
    • փոխարժեքի միջազգային շուկաներում գործարքների իրականացում

    “ԻՆԵԿՈԲԱՆԿ”-ը հանդիսանում է.
    • Առաջին բանկը, որ Հայաստանում ներկայացրեց ապառիկ առևտրի վարկավորման ծրագիրը
    • SWIFT միջազգային վճարային համակարգի անդամ
    • Մի շարք միջազգային դրամական փոխանցման համակարգերի անդամ, որոնց թվում են “Money Gram”, “Migom”, “LEADER”, “CONTACT”, "Inter Express" և “Быстрая почта”, “Blizko” և "Zolotaya Korona" 
    • ArCa վճարային համակարգի լիիրավ անդամ և բաժնետեր
    • MasterCard միջազգային վճարային համակարգի աֆիլացված անդամ
    • Հայաստանում առաջին բանկը, որը ներկայացրեց փոխարժեքի միջազգային շուկաներում գործարքներ իրականացնելու ծառայությունը
    • Միջազգային աուդիտ` սկսած 1998 թ.-ից (KPMG-ի կողմից)
    • 1998 թ.-ից ի վեր սկսեց համագործակցել միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ և ներկայումս համագործակցում է ավելի քան 20 միջազգային գործընկերների հետ:


     


    “ԻՆԵԿՈԲԱՆԿ”-ի ձեռքբերումները
    • 2001թ. – ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և ՀՀ ԿԲ կողմից Բանկը ճանաչվեց ՀՀ ներքին պետական պարտքի կառավարման լավագույն դիլեր
    • 2004թ. – Հեղինակավոր “The Banker” ամսագրի վերլուծությունների համաձայն “ԻՆԵԿՈԲԱՆԿ”-ը ընդգրկվեց Կենտրոնական Եվրոպայի և ԱՊՀ երկրների ամենաարագ աճող բանկերի 20-յակում` զբաղեցնելով առաջին տեղը ՀՀ բանկերի շարքում
    • 2005թ. – “ArmInfo” գործակալության կողմից ՀՀ բանկերի միջև անցկացված “Լավագույն մրցակից” հարցման արդյունքներով “ԻՆԵԿՈԲԱՆԿ”-ը հաղթող ճանաչվեց “Կորպորատիվ կառավարում” և “Սպառողական վարկավորում” նոմինացիաներում
    • 2007թ. – Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) կողմից “ԻՆԵԿՈԲԱՆԿ”-ը Հայաստանում ճանաչվեց առևտրային ֆինանսավորման ոլորտում ամենաակտիվ բանկ
    • 2008թ. – Համաձայն MIX (Microfinance Exchange) 2008 կատարած վերլուծության` զարգացող երկրների 100 լավագույն միկրոֆինանսական կազմակերպությունների շարքում “ԻՆԵԿՈԲԱՆԿ” ՓԲԸ-ն զբաղեցրեց 36-րդ տեղը
    • 2008թ. – Բանկը համապատասխանեցրեց իր գործունեությունը միջազգային ստանդարտներին համապատասխան որակի կառավարման “ISO 9001” համակարգին


    • 2009թ. - Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBED) կողմից "ԻՆԵԿՈԲԱՆԿ"-ը Հայաստանում ճանաչվեց ամենաակտիվ թողարկող բանկը առևտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում



    Բանկը յուրաքանչյուր ֆինանսական տարվա համար հաստատում է տարեկան ծրագիր, որը բաղկացած է բանկի տարեկան բյուջեից և բանկի տարեկան աշխատանքային (միջոցառումների) ծրագրից: Բանկի տարեկան ծրագիրը հիմնվում է հեռանկարային զարգացման ծրագրի վրա: Տարեկան ծրագրի հետ միաժամանակ Բանկի խորհուրդը հաստատում է. 
    • այն հիմնական չափանիշները, որոնց առկայության պարագայում ծրագիրը կհամարվի կատարված, թերակատարված կամ գերակատարված,
    • բյուջեից շեղումների բացատրության ենթակա սահմանաչափերը,
    • տարեկան ծրագրի կատարողականից կախված` Բանկի աշխատակիցների խրախուսման սկզբունքները
    Վերը նշված սկզբունքները հիմք են հանդիսանում Բանկի տարեկան ծրագրի կատարողականը և գործադիր մարմնի աշխատանքը գնահատելու համար:


     


    Տեսլական
    Ինեկոբանկի տեսլականն է նպաստել Հայաստանի տնտեսության զարգացմանը և բնակչության բարեկեցության աճին` լինելով առաջատարը փոքր և միջին ձեռնարկությունների և սպառողական վարկավորման ոլորտում:


    Առաքելություն
    Ինեկոբանկի առաքելությունն է խթանել Հայաստանում մասնավոր հատվածի, մասնավորապես միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների զարգացումը և նպաստել հասարակության սոցիալական վիճակի բարելավմանը`  տրամադրելով բարձրորակ բանկային ծառայություններ:


    Մենք ձգտում ենք մեր պրոֆեսիոնալ և նվիրված աշխատանքի շնորհիվ ստեղծել հավելյալ արժեք բանկի բոլոր շահագրգիռ կողմերի համար և հետևաբար նպաստել վերջիններիս զարգացմանը:


    Ինեկոբանկը գործում է հինգ շահագրգիռ կողմերի` հաճախորդների, գործընկերների, անձնակազմի, բաժնետերերի եւ հասարակության շահերից.


    Հաճախորդներ
    Ինեկոբանկը նպատակ ունի նպաստել իր հաճախորդների բիզնեսի զարգացմանը` անընդհատ բարելավելով և ընդլայնելով իր ծառայությունների որակն ու տեսականին:


    Գործընկերներ
    Մենք ձգտում ենք լինել ազնիվ գործընկեր` գնահատելով երկարաժամկետ և փոխադարձ շահութաբեր համագործակցության կարևորությունը:


    Աշխատակազմ
    Բանկը զարգանում է, երբ աշխատակիցները իրենց աշխատանքով նպաստում են բանկի որդեգրած նպատակների իրագործմանը: Բանկն, իր հերթին, անում է այնպես, որպեսզի յուրաքանչյուր աշխատակից զգա իրեն մեկ ՙ"Ինեկոընտանիքի" անդամ:


    Բաժնետերեր
    Մենք աշխատում ենք ստեղծել արժեք մեր բաժնետերերի համար, որպեսզի արդարացնենք նրանց սպասումները:


    Հասարակություն
    Մենք ձգտում ենք նպաստել ՀՀ տնտեսության զարգացմանը եւ բնակչության բարեկեցության աճին` հավատարիմ լինելով սոցիալական հավասարության սկզբունքներին: