"ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ"  

Հիմնադրման տարեթիվը` - 1992 Դիտումներ - 130 Նորացված է - 01.04.2023

Ղեկավար
ՀԱՅԿԱԿ ԱՐՇԱՄՅԱՆ  ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ
Հասցե
ՀԱՅԱՍՏԱՆ,
ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ,
ԲԱՂՐԱՄՅԱՆ պողոտա 26/1
Հեռախոս
(+374 10) 521505
 ադմինիստրացիա
(+374 10) 520940
 քարտուղարություն
(+374 10) 560106
 ընդհանուր բաժին
(+374 10) 526474
 ծրագրերի բաժին
(+374 10) 561439
 հասարակայնության հետ կապերի բաժին
(+374 10) 580782
 ֆինանսական բաժին
(+374 10) 583394
 շինարարական բաժին
(+374 96) 869596
 
Ֆաքս
(+374 10) 523795
 
Աշխատանքային օրեր և ժամեր
Երկուշաբթի 09:00 - 18:00
Երեքշաբթի 09:00 - 18:00
Չորեքշաբթի 09:00 - 18:00
Հինգշաբթի 09:00 - 18:00
Ուրբաթ 09:00 - 18:00
Կիրակի 09:00 - 18:00
Էլ. փոստ
info@himnadram.org
 
Վեբ Կայք
www
Վեբ Էջ
www
Սոցիալական ցանցեր և Բլոգներ
Գործունեության ոլորտ
  • ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏ
  • ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐ
  • Առաջարկներ
    ՀՀ-ՈՒՄ ԵՎ ԼՂՀ-ՈՒՄ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

    Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում շինարարության, սոցիալ-մշակութային ծրագրերի ֆինանսավորում
    Աջակցություն Լեռնային Ղարաբաղում կացարանների, դպրոցների շինարարության և վերականգնման գործում
    Աջակցություն կրթական, մշակութային, սոցիալական ծրագրերի իրականացման գործում, առողջապահական համակարգի զարգացմանը
    Օգնություն գյուղական շրջանների վերականգնման, զարգացման և ինտեգրացման գործում
    Ավտոճանապարհների, ջրագծերի եւ ջրամայրուղիների շինարարություն
    Լրացուցիչ տեղեկատվություն



    "ՀԱՅԱՍՏԱՆ" ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ հիմնադրվել է ՀՀ նախագահի հրամանագրով 1992թ. մարտին` մեր երկրի համար փորձությունների ու դժվարությունների շրջանում: Ավերիչ երկրաշարժը, պատերազմը, շրջափակումը, տնտեսական ու սոցիալական դժվարությունները սպառնում էին մեր նորանկախ պետությանը:


    Սակայն հայի ոգին անսասան է. սփռված լինելով ամբողջ աշխարհով մեկ` հայերը համախմբվեցին: “Հայաստան” համահայկական հիմնադրամը դարձավ այն կառույցը, որը արդյունավետ լուծումներ է գտնում երկրում ծառացած խմդիրներին և հնարավորություն տալիս յուրաքանչյուր հայի` իր անձնական ներդրումն ունենալ Հայաստանի ու Արցախի վերածննդի գործում:
    Հիմնադրամը միշտ ձեռք է մեկնել նրանց, ովքեր աջակցության խիստ կարիք են ունեցել: Հիմնադրամի օժանդակությունից զերծ չմնացին նաև երկրաշարժից ավերված գյուղերն ու քաղաքները և պատերազմից տուժած արցախյան բնակավայրերը: Սակայն ժամանակները փոխվում են, փոխվում են նաև հիմնախնդիրները: Կայուն զարգացող մեր երկրի համար այժմ նոր լուծումներ են անհրաժեշտ, և “Հայաստան” համահայկական հիմնադրամը առաջ է շարժվում ժամանակի խնդիրներին համաքայլ:


    Հիմնադրամն իր 16 տարիների ընթացքում Հայաստանում ու Արցախում կյանքի է կոչել ավելի քան 200 մլն. ԱՄՆ դոլարի ծրագիր`
    • շուրջ 464 կմ ճանապարհ
    • շուրջ 212 կմ ջրատար
    • շուրջ 44 կմ գազատար
    • շուրջ 72 կմ Էլեկտրացանց
    • 410 բնակելի շենք եւ առանձնատուն 
    • 21 սպորտային ու մշակութային կենտրոն
    • 106 կառուցված, բարեկարգված դպրոց ու մանակապարտեզ 
    • 34 կառուցված, բարեկարգված հիվանդանոց ու բուժկետ
    • 85 կրթական, մշակութային ու գիտական ծրագիր


    "Հայաստան" հիմնադրամը արդեն իսկ 700 ծրագիր է իրագործել: Մենք երկար ճանապարհ ենք անցել ու, չնայած խոչընդոտներին ու դժվարություններին, կարող ենք իրականություն դարձնել մեր երազանքը և կերտել լուսավոր ապագա Հայաստանի ու Արցախի համար:





    Ներբեռնել