"ՀԱՏՈՒԿԷԼԵԿՏՐԱՄՈՆՏԱԺ" (ՀԷՄ) ԲԲԸ  

Հիմնադրման տարեթիվը` - 1950 Դիտումներ - 75 Նորացված է - 01.04.2023

Ղեկավար
ՎԼԱԴԻՄԻՐ ԳՈՒՐԳԵՆԻ ԵՍԱՅԱՆ  ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ
ԱՐՄԱՆ ՎԼԱԴԻՄԻՐԻ ԵՍԱՅԱՆ  ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ
Հեռախոս
(+374 10) 472422
 
(+374 10) 473692
 
Ֆաքս
(+374 10) 473692
 
Հասցե
ՀԱՅԱՍՏԱՆ,
ԵՐԵՎԱՆ, ԷՐԵԲՈՒՆԻ,
ԱՐՑԱԽԻ պողոտա 69 ա
Աշխատանքային օրեր և ժամեր
Երկուշաբթի 09:00 - 17:30
Երեքշաբթի 09:00 - 17:30
Չորեքշաբթի 09:00 - 17:30
Հինգշաբթի 09:00 - 17:30
Ուրբաթ 09:00 - 17:30
Էլ. փոստ
hemontage@yahoo.com
 
hem@hem.am
 
Վեբ Կայք
www
Վեբ Էջ
www
Գործունեության ոլորտ
  • ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ
  • ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
  • Առաջարկներ
    ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՈԼՈՐՏՈՒՄ

    Արտաքին էլեկտրահաղորդագծերի, էլեկտրակայանների, հիդրոէներգետիկական օբյեկտների, տրանսֆորմատորային ենթակայանների շինարարություն
    Էլեկտրական ցանցերի, էլեկտրասարքավորանքի, մալուխային գծերի, ներքին էլեկտրահաղորդագծերի, տեխնոլոգիական սարքավորանքի մոնտաժում, տեղակայում, նորոգում և տեխնիկական սպասարկում
    Քաղաքաշինության ոլորտում շինմոնտաժային աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում
    Մինչեւ 35 կՎ ամեն տեսակի էլեկտրամոնտաժային աշխատանքներ

    Լրացուցիչ տեղեկատվություն

    "ՀԱՏՈՒԿԷԼԵԿՏՐԱՄՈՆՏԱԺ" ԲԲԸ Երևանյան Առաջին Մոնտաժային Բաժանմունքի օրինական հետնորդն է “Հայէլեկտրոմոնտաժ” տրեստի շրջանակներում: Այն հիմնադրվել է 1965 թվականին` Երևանյան Առաջին Մոնտաժային Բաժանմունքի “Հայէլեկտրոմոնտաժ” տրեստի հիմքի վրա, որը ԽՍՀՄ-ի Շինարարության Նախարախության մասն էր կազմում: Երևանյան Առաջին Մոնտաժային Բաժանմունքի շրջանակներում ստեղծվեց մասնաճյուղ Գյումրիում, Քաջարանում, Էջմիածնում, և երկու մասնաճյուղ Երևանում և տրանսպորտի, մեխանիզացման և շինարարական ադմինիստրացիների համանուն մասնաճյուղեր:

    Աստիճանաբար բաժանմունքը ընդլայնեց իր գործունեությունը ողջ հանրապետությունում, բացվեցին նոր մասնաճյուղեր և ադմինիստրացիաներ ինչպես Գորիսում, Ղափանում, Սիսիանում, Ջերմուկում, Արարատում, Արտաշատում, Մասիսում, այնպես էլ N1, N2, N3 մասնաճյուղերը Երևանում: Այս մասնաճյուղերը էլեկտրամոնտաժային աշխատանքներ են կատարել “Հրազդան” ստադիոնում, Երևանի Մետրոպոլիտենում, Նաիրիտի հետազոտա-արտադրական ձեռնարկությունում, “Պոլիվինիլացետատ” և “Քիմիական ռեակտիվ նյութերի” գործարանում, Արարատի ոսկու հանքահանման գործարանում, Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանում, Արարատի ցեմենտի գործարանում, Ծիծեռնակաբերդի Մարզահամերգային Համալիրում, ներքին ու արտաքին էլեկտրամոնտաժային աշխատանքներ Երևանի, Մասիսի, Արարատի,Արտաշատի, Եղեգնաձորի, Վայքի, Գորիսի, Ղափանի,Սիսիանի, Քաջարանի և Մեղրիի կոմունալ-կենցաղային և արտադրական շինություններում և բնակարաններում: Կապված ընկերության 1997 թվականի սեփականաշնորհման հետ` “Հայէլեկտրամոնտաժ” ՓԲԸ-ի առաջին մասնաճյուղը վերանվանվեց “Հատուկէլեկտրամոնտաժ” ԲԲԸ-ի:

    Սեփականաշնորհումից հետո ընկերությունը պահպանեց արտադրական իր ողջ ծավալը, և տեխնիկական անձնակազմը շարունակեց իր գործունեությունը: 1997 թվականից սկսած ներքին և արտաքին էլեկտրամոնտաժային աշխատանքներ ծավալվեցին մի շարք կառույցներում և հաստատություններում, ինչպիսիք են Դավթաշենի կամուրջը, Ջրաշխարհը, Թումանյան փողոցը, Մեղրիի մաքսատան ադմինիստրատիվ կառույցը, ՀՀ հրապարակը, Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և Բալետի Ակադեմիական թատրոնը, Խաչատուրյանի անվան Մեծ Ֆիլհարմոնիկ դահլիճը, Երևանի էլիտար բնակարանները և այլն: Կառուցվեցին բազմաթիվ ենթակայաններ ՀՀ էլեկտրացանցի համար, “Արմենթել” ՀՁ ՓԲԸ, Հայաստանի Կենտրոնական բանկը, Մեծ Բրիտանիայի դեսպանատունը Հայաստանում:

    Ներկայումս “Հատուկէլեկտրամոնտաժ” ՓԲԸ-ի հաճախորդներից են “Երևանշին” ԲԲԸ, “Էլիտ Գրուպ” ՓԲԸ, “Հայաստան Հեռախոս Ընկերություն” ՓԲԸ, “Քորթհիլ կորպորացիա” և այլն: Ընկերությունը ընդգրկում է փորձառու մասնագետներ, որոնք իրենց մասնագիտական հմտությունների, բարձրորակ և նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ կատարում են բարձրակարգ էլկտրամոնտաժային աշխատանքներ:

    “Հատուկէլեկտրամոնտաժ” ՓԲԸ-ի կենտրոնական գրասենյակը զբաղեցնում է 2հա տարածք, որի 5000 մ2 կազմում է արտադրամասը: Այն ունի բոլոր անհրաժեշտ մեքենաները` ամբարձիչներ, փոխադրամիջոցներ, բեռնատարներ, կոմպրեսորներ, ինչպես նաև մեխանիկական ուսուցման բաժին, բացի այդ “Հատուկէլեկտրամոնտաժ” ՓԲԸ ունի բազաներ նաև Արտաշատում, Գորիսում, Եղեգնաձորում և Ղափանում:

    ՄԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
    1. Ենթակայանների շինարանություն, բարձր լարման և ցածր լարման էլեկտրական սարքավորումներ, հողանցում և կարգավորում:
    2. Ցածր լարման պանելների տեղադրում և մոնտաժում, մալուխների փռում և հաղորդալարերի տեղադրում, երկաթուղային սայլակների, պորտալների, կամրջային աշտարակային ամբարձիչների էլեկտրամոնտաժում: Պայթյունավտանգ աշխատավայրերում էլեկտրական սարքավորումների տեղադրում:
    3. Փորում, մալուխների տեղադրում խրամատներում և կամուրջների վրա: Բարձր լարման և ցածր լարման սյուների շինարարություն և փոխանցման լարերի մոնտաժում:
    4. Մալուխների շին–մոնտաժում, ներքին լարերի և մալուխների հավաքում: Լուսափորների նախագծում և մոնտաժ: Լուսավորման տեղադրում պայթյունավտանգ աշխատավայրերում:
    5. Էլեկտրատուփերի և տախտակների մոնտաժում, ոչ ստանդարտ սարքավորումների հավաքում: Մինչև 35 ԿՎ լարման փոխակերպիչների, էլեկտրական և տեխնիկական սարքավորումների մոնտաժում:
    6. Վեց, տաս, եռեսունհինգ ԿՎ լարման կարգավորիչներ և ցածր լարման սարքավորումներ:
    7. Փոխակերպիչների վերանվանում և յուղային փոխակերպիչների ռեգեներացիա

    ՄԵՐ ԱՐԺԵՔՆԵՐԸ .
    • Վստահություն
    Ազնիվ համաործակցություն
    • Որակ
    Որակ և արժեք
    • Նորամուծություն
    Զարգացում, բարելավում, գաղափարների տարանջատում
    • Պարտականություններ
    Պատասխանատվություն, կենտրոնացում, ներուժ և բարձր պոտենցիալ

    Այս գաղափարներով և նորանոր արժեքներով, մենք աշխատում ենք մեր հաճախորդների համար չորս տասնամյակ: