"ՀԱՅՄԱՄՈՒԼ - ՀՀ ՄԱՄՈՒԼԻ ՏԱՐԱԾՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ" ՓԲԸ  

Հիմնադրման տարեթիվը` - 1935 Դիտումներ - 144 Նորացված է - 01.04.2023

Ղեկավար
ՀԱՅԿԱՐԱՄ ՊՈՂՈՍԻ ՄԽԻԹԱՐՅԱՆ  ՆԱԽԱԳԱՀ
ԱՐՇԱԼՈՒՅՍ ՀԱՅԿԻ ՄԱՆՈՒԿՅԱՆ  ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ
Հեռախոս
(+374 10) 458917
 
(+374 10) 458200
 բաժանորդագրության բաժին
(+374 10) 589412
 առաքման բաժին
Ֆաքս
(+374 10) 450691
 
Հասցե
ՀԱՅԱՍՏԱՆ,
ԵՐԵՎԱՆ, ԷՐԵԲՈՒՆԻ,
ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԹԻ հրապարակ 2
Աշխատանքային օրեր և ժամեր
Երկուշաբթի 09:00 - 18:00
Երեքշաբթի 09:00 - 18:00
Չորեքշաբթի 09:00 - 18:00
Հինգշաբթի 09:00 - 18:00
Ուրբաթ 09:00 - 18:00
Էլ. փոստ
haymamul@mail.ru
 
Վեբ Կայք
www
Վեբ Էջ
www
Գործունեության ոլորտ
  • ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈԼՈՐՏ
  • ՄԱՄՈՒԼԻ ՏԱՐԱԾՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Առաջարկներ
    Հայկական և արտերկրյա տպագիր հրատարակությունների բաժանորդագրության կազմակերպում
    Թերթերի, ամսագրերի, բուկլետների և հրապարակումների տարածում բաժանորդներին Հայաստանի Հանրապետությունում և Արցախում
    Հայկական թերթերի և ամսագրերի առաքում կրպակներ
    Գովազդի տեղադրում ՀԱՅՄԱՄՈՒԼԻ ամենամյա անվանացանկում
    Շուկայական հետազոտություն և խորհրդատվություն բաժանորդագրման ոլորտում
    Լրացուցիչ տեղեկատվություն


    Գաղտնիք չէ, որ մամուլը մասսայական տեղեկատվական միջոցների մաս է կազմում և ազդեցություն ունի ցանկացած երկրի քաղաքական, տնտեսական և մշակութային հաջողությունների հարցում:


    Հայաստանում «ՀՀ մամուլի տարածման գործակալություն», նույն ինքը՝ «ՀԱՅՄԱՄՈՒԼ» ՓԲԸ-ն առաջատար տեղ է զբաղեցնում այն ընկերությունների շարքում, որոնք պատասխանատու են Հայաստանի Հանրապետությունում և նրանից դուրս գտնվող մարդկանց տեղեկատվությամբ ապահովելու համար:

    Մեր ընկերությունը տեղեկատվական ոլորտում աշխատում է 30-ական թթ.: Մինչև Հայաստանի Հանրապետության անկախացումը, «ՀԱՅՄԱՄՈՒԼ» ՓԲԸ-ն գործում էր ԽՍՀՄ Կապի Նախարարության «Սոյուզպեչատ»-ի կազմում և երկար ժամանակ միակն էր այդ ոլորտում: Հետագայում, երբ ԱՊՀ երկրները նույնպես անկախացան և գործում էին շուկայական տնտեսության օրենքներով, Հայաստանում բացվեցին մամուլի տարածման այլ գործակալություններ ևս: Չնայած դրան, աշխատակիցների պրոֆեսիոնալիզմի, տեղեկատվությունն արագ և լավագույն ձևով մատուցելու շնորհիվ, «ՀԱՅՄԱՄՈՒԼԸ» պահպանում է իր առաջատար դիրքը մրցակիցների շրջանում: Խորհրդային Միության փլուզումից հետո ընկերությունը վերաϳ½Ù³íáñí»ó ՀՀ Մամուլի Տարածման Պետական Գործակալության: 1999թ. հուլիսին, երբ ընդունվեց նոր Քաղաքացիական օրենսգիրքը, ընկերությունը վերանվանվեց «ՀԱՅՄԱՄՈՒԼ» ՊՓԲԸ: Այնուհետև, 2002 թվականին «ՀԱՅՄԱՄՈՒԼ» ՊՓԲԸ-ն սեփականաշնորհվեց և 25.04.2003թ. վերակազմավորվեց   «ՀԱՅՄԱՄՈՒԼ»  փակ բաժնետիրական  ընկերության: 


    Հայկական թերթերի, ԱՊՀ երկրների օրաթերթերի, միջազգային թերթերի, ամսագրերի ու շաբաթաթերթերի տարածում Հայաստանումսա է «ՀԱՅՄԱՄՈՒԼ» ՓԲԸ հիմնական խնդիրը: Տպագրական մամուլի  տարածումը կատարվում է բաժանորդագրությամբ և հատավաճառով: Ցանկացած, նույնիսկ նեղ մասնագիտական, սահմանափակ տպաքանակով գրականություն կարելի է ձեռք բերել բաժանորդագրության միջոցով:


    Ծառայությունների պրոֆեսիոնալ և անժամանակավրեպ մատուցում - ընկերության նպատակներից մեկն էլ սա է: Հաճախորդը  կարող է ստանալ մամուլը իր համար ցանկացած հարմար տեղում՝ աշխատավայրում, տանը կամ մոտակա կրպակում: Մեծ փորձն ու կապերի հսկայական քանակը, որը պահպանվել է «Սոյուզպեչատ»-ի ժամանակներից, կարևոր դեր է խաղում ծառայությունների իրացման ժամանակ և հենց այդ պատճառով էլ հաճախորդների քանակը շարունակում է աճել ընկերության բարեկեցությանը համապատասխան:


    «ՀԱՅՄԱՄՈՒԼ» ՓԲԸ-ն  կառավարում է թերթերը, ամսագրերը, բուկլետներն ու հրապարակումները Հայաստանի և Արցախի բաժանորդներին ժամանակին հասցնելու գործընթացը:


    «ՀԱՅՄԱՄՈՒԼ» ՓԲԸ-ն վարում է մամուլի տարածման նոմինալ և ցածր գների պահպանման և մեծ ծավալների մատակարարումների ապահովման քաղաքականություն:
    Համատեղելով աշխատանքի փորձը, ճկունությունն ու հսկայական ներուժը՝ «ՀԱՅՄԱՄՈՒԼ» ՓԲԸ-ն  նշանակալի տեղ է զբաղեցնում ոչ միայն ՀՀ-ում մամուլի տարածման, այլև պատվերով ծառայությունների մատուցման գործում: