"ԲԱՐԻ ՍԱՄԱՐԱՑԻ" ՍՊԸ  

Հիմնադրման տարեթիվը` - 1994 Դիտումներ - 258 Նորացված է - 01.04.2023

Ղեկավար
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱԽԹԱՆԳԻ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ  ՏՆՕՐԵՆ
Հասցե
ՀԱՅԱՍՏԱՆ,
ԵՐԵՎԱՆ, ԷՐԵԲՈՒՆԻ,
ՆՈՐ ԱՐԵՇԻ փողոց 22-րդ փողոց, 117/7
Հեռախոս
(+374 10) 472550
 հաշվապահ
(+374 10) 474843
 
(+374 10) 541039
 խանութ
Ֆաքս
(+374 10) 540939
 
Աշխատանքային օրեր և ժամեր
Երկուշաբթի 09:00 - 18:00
Երեքշաբթի 09:00 - 18:00
Չորեքշաբթի 09:00 - 18:00
Հինգշաբթի 09:00 - 18:00
Ուրբաթ 09:00 - 18:00
Էլ. փոստ
barisamaraci@gmail.com
 
goodsamarian@rambler.ru
 
Վեբ Էջ
www
Սոցիալական ցանցեր և Բլոգներ
Գործունեության ոլորտ
  • ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
  • ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
  • ՄՍԱՄԹԵՐՔԻ, ՁԿՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
  • Առաջարկներ
    ՄՍԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԱՃԱՌՔ, ՄԹԵՐԱՅԻՆ ԽԱՆՈՒԹՆԵՐԻ ՑԱՆՑ

    Մսամթերքի մատակարարում և վաճառք
    Սուպերմարկետների ցանց
    Լրացուցիչ տեղեկատվություն

    "ԲԱՐԻ ՍԱՄԱՐԱՑԻ" ընկերությունը հիմադրվել է 1994թ., գործարար Հովհաննես Հովակիմյանի ջանքերով:

    Թե Հայաստանի ողջ տարածքում, թե Արցախում "Բարի Սամարացի" ապրանքանիշով մսամթերքը վաղուց արդեն մեծ մասսայականություն է վայելում և արժանացել է սպառողների բարձր գնահատականին:

    Ի սկզբանե ընկերության նպատակն ազգաբնակչությանն անվնաս և անվտանգ սննդամթերք մատակարարելն է, այնպիսի սննդամթերք, որը չի վնասի սպառողի առողջությանը:

    Որակյալ ու անվտանգ արտադրանքի համար "Բարի Սամարացի" ընկերությունը 2007թ. արժանացել է Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի պատվոգրին:

    Մշտապես հաշվի են առնվում շուկայի պահանջարկն ու սպառողի նախասիրությունները:

    "Բարի Սամարացի" ընկերության գործարանը հագեցած է գերմանական և շվեյցարական հայտնի ֆիրմաների արտադրական սարքավորումներով:

    Նշենք, որ ընկերությունում հումքի 50 տոկոսը տեղական միսն է, իսկ մյուս 50 տոկոսը ներկրվում է արտասահմանից:

    Հումքը բազմաստիճան ստուգում է անցնում նախ անասնաբուժական կենտրոնի մասնագետների կողմից, ապա` գործարանի լաբորատորիայում, որտեղ վերահսկվում է արտադրության ողջ պրոցեսը:

    Մշտական վերահսկողություն է իրականացվում նաև ՀՀ առողջապահության նախարարության Ազգային ինստիտուտի լաբորատորիայի կողմից:

    "Բարի Սամարացու" արտադրանքը հավաստագրված է ISO-9001, ISO-22000 որակի կառավարման միջազգային համակարգերով:

    Գործունեության 13 տարիներին ընկերությունը մեծացել է, սպասարկման որակը` բարելավվել: Արտադրանքն սպառվում է Հայաստանում և Արցախում:

    Գործում են նաև ֆիրմային խանութներ: Առաքումն իրականացվում է սեփական սառնարան-ավտոմեքենաների միջոցով, որոնք տեղափոխման ընթացքում ապահովում են մսամթերքի որակի լիակատար պահպանություն:

    Բանակցություններ են ընթանում "Բարի Սամարացի" ընկերության մսամթերքը Վրաստան, Իրան, Մոսկվա և Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանելու ուղղությամբ:

    "Բարի Սամարացին" Հայաստանում և արտերկրում կազմակերպվող ցուցահանդեսներին մշտապես ներկայանում է ինչպես ավանդական դարձած, այնպես և նոր տեսականիով: